ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Ամուսինները սովոր չեն միմյանց հետ տևական ժամանակ անցկացնել. ՀՀ-ում աճել է ամուսնալուծությունների թիվը. փաստաբան Ն. Աբելյան

Կորոնավիրուսի համաճարակն աշխարհը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել։ Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել ոչ միայն տարբեր երկրների տնտեսություններում, այլ նաև, կարծես թե, կորոնավիրուսի համաճարակն անդրադարձել է նաև մարդկային հարաբերությունների վրա։ Մասնավորապես, փորձության են ենթարկվել ներընտանեկան հարաբերությունները, և շատ երկրներում աճել է ամուսնալուծությունների թիվը, ինչը, տարբեր մասնագետների կարծիքով՝ կապված է նրա հետ, որ մարդիկ սովոր չեն երկար ժամանակ անցկացնել միմյանց հետ։

Այնպես, օրինակ, ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել Չինաստանում, ինչպես նաև մեզանից ոչ այնքան հեռու գտնվող Ռուսաստանում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում։

Արդյո՞ք այդ խնդիրն արդիական է նաև Հայաստանում։ Այս հարցի շուրջ «Zham.am»-ը զրուցեց  «Էրատո» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նարինե Աբելյանի հետ։

-   Արդյո՞ք կորոնավիրուսի համաճարակն ազդել է Հայաստանում ներընտանեկան հարաբերությունների վրա, և նկատվու՞մ է արդյոք ամուսնալուծությունների թվի աճ։ Եվ եթե այո, ապա, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը։

-   Ցավոք, համավարակի բացասական հետևանքներից անմասն չմնացին նաև ամուսնաընտանեկան հարաբերությունները: Վերջին մի քանի ամիսներին կտրուկ աճել են ամուսնալուծության վերաբերյալ խորհրդատվություն ստանալ ցանկացող անձանց թիվը: Հետաքրքրական է, որ մեծամասնությունը ցանկություն է հայտնում անհապաղ սկսել ամուսնալուծության պրոցեսը: Ամուսնալուծությունների պատճառը, որպես կանոն, ամուսինների՝ միմյանց «չհասկանալն է», հաճախակի դարձած վեճերը, միջանձնային լարվածությունը:

Հարցին, թե ինչն է այդ լարվածության և վեճերի պատճառը, որը բերում է ամուսնալուծությանը, կդժվարանամ միանշանակ պատասխանել, սակայն մեկ բան պարզ է. համավարակով պայմանավորված, ամուսիններն ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, ինչին, հավանաբար, սովոր չեն: Վերոնշյալին գումարվում է ֆինանսատնտեսական ծանր վիճակը և, ահա, ընտանեկան վեճերը պատրաստ են:

-   Իսկ դատարանները քննու՞մ են այդ գործերը, թե՞ կորոնավիրուսով պայմանավորված դատական նիստերը հետազգվում են, և քաղաքացիները, փաստորեն, հնարավորություն ունեն ևս մեկ անգամ մտածել այդ ծայրահեղ քայլին դիմելուց։

-   Նոր ներկայացված հայցադիմումներով դեռևս չեմ կարող կանխատեսումներ անել, սակայն նախկինում ներկայացված և հիմա դատաքննության նշանակված գործերով դատական նիստերը միայն ծայրահեղ դեպքերում չեն կայանում: Ընդհանուր առմամբ, այս իմաստով հետընթաց չի նկատվում:

Ինչ վերաբերում է ամուսիններին ևս մեկ անգամ մտածելու հանրավորություն ընձեռնելուն, ապա դատարանները, համաձայն ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝  իրավունք ունեն, և, որպես կանոն, իրացնում են այդ իրավունքը՝ միջոցներ  ձեռնարկելով ամուսիններին հաշտեցնելու համար. այդ նպատակով գործի քննությունը կարող է հետաձգվել մինչև 3 ամիս: Նշեմ, որ այս կարգավորումը գործում է, եթե ամուսնալուծվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ամուսիններից մեկի կողմից:

-   Իսկ ամուսնալուծություններին ավելի շատ դիմում են արդեն, այսպես ասած, կայացա՞ծ ընտանեկան զույգերը, ովքեր տարիներ շարունակ ապրել են միմյանց հետ, երեխաներ ունեն, թե՞ նորապսակները։

-   Ցավոք, մեծամասամբ դիմում են երիտասարդ ընտանիքները, որոնց մի մասը կա՛մ չունեն երեխա/երեխաներ, կա՛մ ունեն մանկահասակ երեխաներ:

-   Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց երեխաները բախվում են ծնողների ամուսնալուծության ընթացքում և, գուցե, դրանից հետո։

-   Հիմնական խնդիրը, ըստ իս, հոգեբանական է, դրան հաջորդում են սոցիալականն ու ֆինանսականը: Ամուսնալուծվող զույգերի մեծամասնությունը թե՛ դատական նիստերի ընթացքում, թե՛ կատարողական վարույթի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում, որոշ դեպքերում ֆիզիկական բռնություն գործադրում, ինչը, բնականաբար ծանր ազդեցություն է թողնում երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման վրա: Օգտվելով առիթից կոչ եմ անում ծնողներին անկախ ամեն ինչից դրսևորել առավելագույն զսպվածություն, քանի որ ծնողների փոխադարձ անհարգալից վերաբերմունքով պայմանավորված անբարենպաստ հետևանքներն առաջին հերթին անդրադառնում են երեխաների հոգեբանական վիճակի վրա:

Ինչպես հայտնի է, ընտանեկան գործեր քննելիս, եթե առկա են երեխայի շահերին վերաբերող հարցեր, դրանք պետք է քննվեն առաջնահերթության կարգով, իսկ ցանկացած հարցի լուծում բխի երեխայի լավագույն շահերից: Այս մասին բազմաթիվ նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իսկ դրանց հետագա կիրառելիությունն ապահովվել է ներպետական դատարանների կողմից:

Ի վերջո, կարծում եմ, երեխաների իրավունքների առաջին պաշտպանները պետք է լինեն հենց նրանց ծնողները և հետո միայն պետությունն ի դեմս պետական մարմինների:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>