ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Եթե ադրբեջանցիները սպառնում են բոլոր հայերին կոտորել, իսկ մենք խաղաղասիրության կոչեր ենք անում, սա չի տեղավորվում հակամարտող երկրների հարաբերությունների տրամաբանության մեջ. Սուրեն Սարգսյան

Մարտական գործողություններին զուգընթաց գնում է նաև դիվանագիտական աշխատանք, իհարկե, շատ հաճախ աշխատանքի ամբողջ արդյունքը չի երևում, բայց մի քանի կարևոր առանձնահատկություններ կան, որոնց վրա պետք է աշխատել, խոսքը գերտերությունների և միջազգային հեղինակավոր մամուլի հետ հնարավորինս ակտիվ աշխատելու մասին. Tert.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Միջազգային մամուլը ոչ այդքան հայանպաստ ձևակերպումներով և անդրադարձներով հանդես եկավ, այս իրավիճակում սա չափազանց անհանգստացնող պետք է լինի արտաքին քաղաքականության համար և այս ուղղությամբ պետք է ակտիվ ջանքեր տարվեն: Իհարկե, տարբեր հայտարարություններ եղան․ Կիպրոսի հայտարարությունը կարելի է հակակշիռ դիտարկել Թուրքիայի հայտարարությանը, որն ի օգուտ Ադրբեջանի էր: Եղան տարբեր պաշտոնյանների, կոնգրեսականների, սենատորների հայտարարություններ, բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ այս ուղղություններով պետք է ավելի ակտիվ և հետևողական աշխատել և ամբողջ միջազգային հանրությանը և օտարերկյա երկրների ղեկավարությանը ներկայացնել այն իրողություններն, որ այս կոնֆլիկտում առկա են»,-նշեց Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ արտաքին գործերի նախարարությունը, ԱԺ-ը, որպես պառլամենտական դիվանագիտության պատասխանատու, և Կառավարությունն ավելի ակտիվ պետք է աշխատեն իրենց գործընկերների և միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների հետ։

«Մեր դիվանագետները դրսում աշխատում են մաքսիմալ ուժեր կիրառելով, մեր պառլամենտականները չգիտեմ՝ որքանով են ակտիվ աշխատում, որովհետև կարծես տեղեկությունները շատ չեն, բայց մեր համայնքային կազմակերպությունները միացյալ նահանգներում նույնպես ակտիվ և էֆեկտիվ աշխատում են, և՛ կոնգրեսականների, և՛ սենատորներից եկող հայտարարություններն այդ կազմակերպությունների հետևողական աշխատանքի արդյունքն են»:

Դիտարկմանը, թե ԱՄՆ-ի քաղաքական գործիչների հայտարարություններն Ադրբեջանին զսպող նշանակություն ունեն, սակայն այլ երկրները կարծես չեզոք և երկու կողմերին զսպող հայտարարություններ են անում, Սուրեն Սարգսյանը նշեց.

«Բնականաբար պետք է չեզոք դիրքից խոսեն, որովհետև շատ պետություններ բարի-դրացիական հարաբերություններ ունեն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և չեն կարող ոչ չեզոք հայտարարություններ անել: Ոչ չեզոք հայտարարություններ չեն կարող անել նաև Մինսկի խմբի համանախագահները, որովհետև նրանք միջնորդ երկրներ են և պետք է անհանգստություն հայտնեն և կողմերին կոչ անեն, այնպես որ շատ ակնկալիքներ չպետք է ունենալ, բայց դա չի նշանակում, որ չպետք է ակտիվ աշխատել»:

Հարցին, թե միջազգային ճնշումը արդյոք իր ազդեցությունը կթողնի՞ Ադրբեջանի պատերազմական տրամադրությունների վրա, Սուրեն Սարգսյանը նշեց, որ միջազգային հեղինակավոր գործիչների և կազմակերպությունների կողմից եկող ճնշումները որոշակի զսպաշապիկ կարող է հանդիսաանալ Ալիևի ռեժիմի համար, սակայն դա չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու է իր ագրեսիվ քաղաքականությունից. «Մեր զինված ուժերը մշտապես պետք է պատրաստ լինեն դիմակայելու»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հնչեցրած հայտարարությանը և այն պնդումներին, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիա կիրառելու դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, իսկ Հայաստանից կարծես պաշտոնական գրություն չի եղել՝ քաղաքագետը նշեց.

«ՀԱՊԿ-ին դիմելու ֆորմալ ձևեր կան, և դա հեռախոսազրույցը չի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: ՀԱՊԿ կանոնադրությունը այլ ընթացակարգ է նախատեսում՝ պետության կողմից կազմակերպությանը դիմելու համար: Համենայնդեպս, ես չգիտեմ նման պաշտոնական ֆորմալ գրություն ուղարկվել է, թե ոչ, դրա համար այդ առումով որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Հնարավոր է դա լինի հայտարարության տեսքով կամ աշխատանքային փաստաթղթով և հանրության համար տեսանելի չլինի»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խաղաղության կոչով էր հանդես եկել, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի տիկնոջ, ագրեսիվ կեցվածքի, ինչը տարակարծություններ է առաջացրել սա Հայաստանում, Սուրեն Սարգսյանը նշեց, որ երկու կարծիք է հնչում, որ Աննա Հակոբյանը խաղաղասիրական կոչ պիտի չաներ, մյուս կողմը պնդում է, որ նմանատիպ կոչերը պարտադիր է, այստեղ կարևոր է հասկանալ այդ խաղաղասիրական կոչերը մեզ ինչ են տալիս.

«Բոլորի համար էլ պարզ է, որ խաղաղությունը շատ ավելի գերադասելի է, քան պատերազմը, բայց եթե խաղաղասիրական կոչեր արվի նաև Ադրբեջանի կողմից՝ մեր կողմից արվող կոչերը ավելի տրամաբանական և էֆեկտիվ կլինեն: Եթե ադրբեջանցիները սպառնում են բոլոր հայերին կոտորել, իսկ մենք խաղաղասիրության կոչեր ենք անում, սա չի տեղավորվում հակամարտող երկրների հարաբերությունների տրամաբանության մեջ, միակողմանի խաղաղություն բնականաբար չի լինում»:

Հարցազրույցն ամբողջությամբ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>