Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի «կետից» մինչև մեծ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միչև մնացել է ընդամենը մեկ քայլ

Քաղաքագիտությունն ինչպես  ֆիզիկան, մաթեմաթիկան նույնպես գիտություն է, որն ունի իր ակսիոմներն ու թեորեմները:

Կապված պատերազմի և խաղաղության խնդիրների հետ կա մի երկաթյա օրենք. «խաղաղությունն հաստատում են կոշտ գծի կողմնակիցները, իսկ պատերազմի  վերջնաարդյունքում  երկրները հանգեցնում են այսպես կոչված խաղաղասերներն»:

Երկրորդ համաշխարհային  պատերազմից   առաջ Մյունհենում ընդունված որոշումներն ու համաձայնագրերը դրանց վառ ապացույցն են, որոնք վաղուց մտել են քաղաքագիտական գրեթե բոլոր դասագրքերի մեջ:

Մեր ժամանակներում նույնպես գործեց այդ օրենքն: «Պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ուղիղ 20 տարի երկրին ապահովեցին խաղաղություն, չհաշված 2016-ի  ապրիլյան չորս օրվա պատերազմական գործողությունները:

2018-ին իշխանության եկած այսպես կոչված «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչների քաղաքական «հոգեզավակներըը» ընդամենը երկու տարվա ընթացքում,Հայաստանն ու ողջ տարածաշրջանը կրկին կանգնեցրին նոր մեծ պատերազմի առջև, որի վտանգավոր հետևանքները դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն:

Սա պատահականություն չէ, սա օրինաչափություն է, որն աշխատում է բոլոր երկների համար:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չէր ուզում, որ այդպես ստացվեր, բայց այդ բնական օրինաչափությունն  անկախ իրենից գործում է:

Օրինակ, երբ նա որոշեց բանակցային գործընթացը սկսել, իր «նոր կետից», ապա պետք է հասկանար, որ ֆիզիկայում գործող Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն իրենց «նոր կետից» պիտի սկսեին նաև Ադրբեջանն ու միջնորդները:

Բայց,  քանի որ արդեն կայացած ֆորմատը քանդելու գինը, ինչ- որ մեկը պիտի «վճարեր», ապա այդ «վճարողն» պիտի լիներ անձամբ ինքը՝ Փաշինյանը, քանի որ «հեղափոխական» Փաշինյանն ինքն էր որոշել քանդել նախկին ֆորմատը:

Բայց,  երբ դիլետանտը քանդում է նախկին կառուցածը, սակայն նորը չի կարողանում դրա տեղը դնել, ապա առաջանում է բանակցային ֆորմատի փաստացի փլուզում, որից հետո անխուսափելիորեն պիտի «գործեն» թնդանոթները: Սա  այս քաղաքագիտական օրենքների գործելու տրամաբանական արդյունքն է:

Եթե Փաշինյանն ուզում էր երկխոսել ադրբեջանական «հասարակության» հետ առանց Ալիևի, նա  մոտ ժամանակներս կունենա այդ հնարավորությունը: Երեկվա Բաքվի փողոցը «արձագանքեց» Փաշինյանի կոչին և Ալիևից պահանջեց պատերազմ հայտարարել Հայաստանին:

Մինչ այդ խոշորագույն օլիգարխ Ալիևը ամեն կերպ խուսափում էր պատերազմից, քանի որ չէր ուզում ռիսկի տակ դնել իր իշխանությունն ու հարստությունը: Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ Սարգսյանն այս հանգամանքը ոչ միայն գիտակցում էին, այլև օգտվում էին դրանից` վարելով բանակցություններն հանուն բանակցությունների, որն էլ իր հերթին շահավետ էր նաև օլիգարխ Ալիևին և միջնորդներին:

Փաշինյանն նրան սպառնաց, որ «կհաշվի իր փողերը» և այն կներկայացնի սովորական ադրբեջանցիների «դատին»`  մտածելով, որ դրա արդյունքում Ադրբեջանում կարող է ծնվել իրենց «Փաշինյանը»:

Սակայն այս ինչպես  և շատ այլ հարցերում Փաշինյանն սխալվեց, քանզի նա Ադրբեջանում արթնացրեց ոչ թե իրեն պես մի «փողացային խաղաղասերի», այլ այդ ժողովուրդի ազգայնական իղձերն, որոնք ցանկանում են Հայաստանի հետ պատերազմի միջոցով ռևանշի թե արտաքին, և թե իրենց երկրի ներքին կյանքում:

Եվ եթե մինչև Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանում Ալիևն իր հարստությունը պահելու համար ամեն կերպ խուսափում էր պատերազմից, ապա Փաշինյանի շնորհիվնա իր իսկ հարստությունն ու իշխանությունը պահելու համար ստիպված է Հայաստանին պատերազմ հայտարարել, քանզի այդպիսի վիճակի մեջ է իրեն դրել Փաշինյանը:

Ստացվում է, որ Փաշինյանը գիտակցված, թե ոչ թրիգերի դեր է կատարել տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսելու համար: Պատերազմ, որն կարող է վերածվել նաև պատերազմ մեծ երկրների միջև, եթե այն ստանա անվերահսկելի գործընթաց:

Այդ առիթվ մենք իհարկե չենք «շնորհավորի» մեր ժողովուրդին:

Ցանկանում էր արդյո՞ք Տեր-Պետրոսյանի քաղաքական «հոգեզավակն», որ կյանքի կոչվեր զարգացման հենց այս սցենարը: Իհարկե` ոչ, բայց այդպես ստացվում է, երբ իշխանության են գալիս նմանատիպ գործիչներ:

Սա է իրականությունն:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>