Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Կարեն Կարապետյանի՝ ՌԴ այցի քաղաքական և տնտեսական ասպեկտը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «Հանրապետական կուսակցությունից» դուրս գալու փաստը երեկ որոշակիորեն ստվերում թողեց Հայաստանի համար բավական կարևոր մի իրադարձություն: Խոսքը ներկա վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստան կատարած այցն է, որի ընթացքում ձեռք բերվեցին նաև երկու երկրների համագործակցության մի շարք պայմանավորվածություններ: 

Ընդգծենք, որ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀ վարչապետի այս այցը ավելի շուտ քաղաքական բնույթ ուներ, քան տնտեսական: Այդուամենայնիվ, կանդրադառնանք երկու ասպեկտներին էլ:

Քաղաքական ասպեկտը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում էր ոչ թե աշխատանքային, այլ երկօրյա պաշտոնական այցով:

Սա ամենևին էլ պատահական այց չէ, եթե հաշվի առնենք, որ 2007 թվականից ի վեր ՀՀ ոչ մի վարչապետ պաշտոնական այցով չէր եղել Մոսկվայում՝ ո՛չ Տիգրան Սարգսյանը և ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը:

Այն, որ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հրավերով էր այնտեղ, փաստում է այցի ոչ միայն պատահական չլինելը, այլև խոսում է  քաղաքական կոնկրետ մեսիջի մասին՝ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի համար առանձին գործող ֆիգուր է և չի դիտվում՝ որպես Սերժ Սարգսյանի կցորդ:

Տնտեսական ասպեկտը

Կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Ինչպես պաշտոնական հաղորդագրություններից ու երկու վարչապետների հայտարարություններից ենք տեղեկանում, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը:

Թե ինչպես կգործի հիմնադրամը և որքանով արդյունավետ կլինի նրա գործունեությունը, ցույց կտա միայն երկու կողմերի հետագա բանակցությունները:

Ստորագրվեցին տնտեսական համագործակցությանը խթանող մի շարք փաստաթղթեր
Հանդիպման արդյունքում ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը՝ առաջիկա 5 տարվա համար: Խոսքը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագրի մասին է: Ինչպես նաև ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով: Հայաստանի Կառավարությունն այս ստորագրված փաստաթղթով հույս ունի նպաստել ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան այցելություններին: Այս պայմանավորվածության արդյունավետությունը ևս կերևա միայն ժամանակի ընթացքում:

Մեկ ուշագրավ դրվագ ևս

Կարեն Կարապետյանը երեկ ՌԴ իր գործընկերոջը բավական հետաքրքիր առաջարկություն արեց: Մասնավորապես, կողմերը քննարկեցին Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծման և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցության հարցը: Սա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Իրանի հետ կապող այլընտրանքային ցամաքային ճանապարհ՝ ազատ տնտեսական գոտու կարգավիճակով: Սակայն, հաշվի առնելով Լարսի անցակետում հաճախակի առաջ եկող խոչընդոտները, դժվար է հավատալ, որ Կարեն Կարապետյանի այս առաջարկը կենդանություն կստանա:

Հ.Գ. Ուշագրավ էր նաև այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը իր գործընկերոջը փոխադարձ պաշտոնական այցով հրավիրեց Երևան: Դատելով ռուսական կողմի՝ Կարեն Կարապետյանի նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքից, ամենայն հավանականությամբ Մեդվեդևին շուտով կտեսնենք Երևանում՝ պաշտոնական այցով:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>