ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Եթե նախկինում սահմանադրական ճգնաժամը հորինվածք էր, այսօր այն արդեն կա. Գոհար Մելոյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չստորագրեց: Yerevan.Today-ի զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադառնալով նախագահի չստորագրելուն և օրենքի ընդունման հետագա ընթացակարգից, մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը և նշեց. «Սահմանադրության 129 հոդվածը սահմանում է, որ եթե ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներն ուղարկվում են Հանրապետության նախագահի ստորագրմանը, նա 3 բան կարող է անել՝ 21-օրյա ժամկետում ստորագրել, չստորագրել, կամ էլ Սահմանադրական դատարան դիմել: Եվ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի կատարում ՍԴ դիմելու կամ ստորգարելու գործողությունները, ապա 21-օրյա ժամկետը լրանալուց հետո 5-օրյա ժամկետում արդեն ԱԺ նախագահն  է իրավասու հայտարարությամբ հանդես գալ և հրապարակել օրենքները»:

Սահմանադրագետի խոսքով՝ նախագահի չստորագրելը որևէ էական փոփոխություն այս գործընթացում չի կատարում. «Հակառակը՝ մենք արդեն իսկ ունենք ձևավորված ճգնաժամ, որը նմանաբնույթ գործողություններով ավելի է  խորանում: Նախագահի մամուլի հաղորդագրությունն իրավական կատեգորիա և իրավական հիմք չէ, որպեսզի Ազգային ժողովն իր հերթին հայտարարությամբ հանդես գա և ասի, որ նախագահը նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել և այդ 21 օրյա ժամկետը խախտի, ամեն դեպքում պետք  21-օրյա ժամկետը լրանա, նոր ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես գա: Դա մամուլի հաղորդագրություն է, որով նախագահը նախապես իր գործողությունների վերաբերյալ հանրությանն իրազեկել է, և ես դա որակում եմ որպես face-saving, այսինքն քանի որ բավականին քննադատության արժանացավ նախագահը կապված դրան նախորդող իր գործողություններով: Կհիշեք, երբ հունիսի 22-ին հակաիրավական գործընթացներ տեղի ունեցան մեր երկրում և հակաիրավական եղանակով Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց՝ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային տեսանկյունից, այնուհետև նաև ընդունվեց սահմանադրական օրենքի փաթեթը, համաձայն որի նախագահին զրկեցին Սահմանադրության փոփոխությություններ ստորագրելու հնարավորությունից, և նա առանց որևէ դիմադրության ստորագրեց այդ օրենքը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե համաձայն օրենքի այս 21-օրյա ընթացքում ՍԴ դատավորը և երեք դատավորներն ինչ պետք է անեն և արդյոք կարո՞ղ են գնալ աշխատանքի, Գոհար Մելոյանն ասաց. «Ինչո՞ւ եմ նշում, որ մեր երկրում արդեն իսկ Սահմանադրական ճգնաժամային իրավիճակ է առկա, որովհետև հունիսի 22-ին հակաիրավական ճանապարհներով այս փոփոխությունները բերեցին դրան: Եթե նախկինում դա հորինվածք էր իշխանության կողմից և չակերտավոր էինք հնչեցնում՝ «սահմանադրական ճգնաժամ», և այդ մարմինն  արդյունավետորեն իր լիազորություններն իրականացնում էր՝ բացառությամբ մեկ դատավորի, հունիսի 22-ից հետո արդեն մի շարք լրջագույն հարցադրումներ ի հայտ եկան, որ նախ իրավական հանրության մեծամասնությունը պնդում է, որ սա հակաիրավական գործընթացով սահմանադրական փոփոխություն է, որը բովանդակային տեսնակյունից անգամ այդ հոդվածը փոփոխության ենթակա պետք է չլիներ, 2-րդ՝ հարցադրումներ են առաջանում, թե արդյոք ո՞ր պաշտոնատար անձն է իրավասու դադարեցնել, ո՞ր իրավական ակտը վերջնական հիմք պետք է համարվի ՍԴ երեք դատավորների և նախագահի լիազորությունների դադարեցման համար, և արդյոք դատավոր տիկին Գյուլումյանի լիազորություններն ամեն դեպքում պետք դադարեցվե՞ն, թե՞ ոչ, որովհետև դե յուրե նա ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին՝ անկախ նրանից, որ նախկինում ևս հանդիսացել  է ՍԴ անդամ: Եվ ես գտնում եմ, որ ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցված չեն, սակայն առկա են Սահմանադրության փոփոխություններ, որոնք որքան էլ հակաիրավական բնույթ ունեն, և իշխանամետ և ոչ անչառ իրավաբանները հնարավոր է հակառակը պնդեն, բայց այս իրավիճակում իրապես ճգնաժամային խնդրի առջև ենք կանգնում ամբողջ երկրով»:

Yerevan.Today                   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>