ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Նման մասշտաբի մարդկային կորուստների պատասխանատուները համավարակի ավարտից հետո իրավունք չպիտի ունեն դրոշակը ձեռքը վերցրած ասելու՝ մենք պայքարեցինք և հաղթեցինք. Արմեն Չարչյան. Տեսանյութ

Կգա ժամանակը, երբ կգնահատվեն ու կվերլուծվեն կառավարության, Առողջապահության նախարարության և հանրության գործողությունները համավարակի դեմ պայքարում, և յուրաքանչյուրը կտա մասնագիտական, իրավական ու բարոյական պատասխան իր արածի ու չարածի համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել, թե մեր բնակչության քանի տոկոսն է վարակված կորոնավիրուսով: Քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, չենք կարող ունենալ գիտականորեն հիմնավորված որևէ զարգացման ծրագիր, թե ինչպես կոտրել համավարակի շղթան: Մի բան է, երբ 25 հազար հաստատված վարակակիր կա, մեկ այլ բան, երբ այդ թիվը կես միլիոն կամ մեկ միլիոն է»,- ասել է բժիշկը:

Ըստ Չարչյանի՝ դեռևս մարտի վերջին մեզ պետք էր 300-ից 500 հազար թեստ անել. համավարակը մի օր ավարտվելու է, էականն այն է՝ ի՞նչ մարդկային կորուստներով մենք դուրս կգանք դրանից, և այդ կորուստների պատասխանատուներն իրավունք չպիտի ունենան դրոշակը ձեռքը վերցրած՝ ասելու՝ մենք պայքարեցինք և հաղթեցինք. «Այսօր Հայաստանում կարող է ավելի քան կես միլիոն վարակակիր լինել: Մեր միակ զենքը վիրուսի դեմ իմունիտետն է: Երբևէ ուշ չէ զանգվածային թեստավորման համար: Համավարակն իր առաջին ալիքով մահաբեր է, աստիճանաբար այն կկորցնի իր ուժը, մենք կսկսենք ավելի թեթև տանել այն»:

Պրոֆեսորի կարծիքով՝ մայիսի կեսից իրավիճակն արդեն դուրս է վերահսկողությունից, հիվանդների թիվը մի քանի անգամ ավելին է, քան մահճակալների քանակն է, և չկա այլ տարբերակ, քան թեթև և միջին դեպքերի՝ տնային պայմաններում բուժումը. «Պետք էր հայտարարել բժիշկների համընդհանուր մոբիլիզացիա, «զորահավաք»: Դա կառավարության որոշմամբ պետք է պարտադիր լիներ, ի վերջո՝ արտակարգ դրություն է, և չի կարելի հույսը դնել հանրային բարձր գիտակցության վրա: Պետք է լինել իմպերատիվ, խիստ, դիմել կոշտ միջոցների: Միայն դիմակ չդնելու համար տուգանելը չափազանց պարզունակ մոտեցում է»:

Արմեն Չարչյանի պնդմամբ՝ բացի դիմակ դնելու, պատշաճ հեռավորություն պահպանելու և ձեռքերը պարբերաբար ախտահանելու պահանջներից՝ չափազանց կարևոր է բոլոր հանրային տարածքների համատարած ախտահանումը, ինչպես դա արվում է Թբիլիսիում. «Մենք վիրուսը մեր տներ ենք բերում կոշիկների միջոցով, այն մնում է մայթերի ու բազրիքների վրա, վերելակների մեջ, շքամուտքերում: Ամենապարզ լուծումը մայթերը պարբերաբար լվանալն է, հանրային տրանսպորտը հաճախակի ախտահանելը»:

Բժշկի պնդմամբ՝ համավարակի ավարտից հետո կառավարությունը պետպատվերի ֆինանսավորման լուրջ խնդիր է ունենալու, և անապահով խավի առողջական վիճակը, պետպատվերի սահմանափակման պատճառով, էականորեն վատթարանալու է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>