Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

21 օր անց նոր միայն ԱԺ խոսնակը կարող է 5-օրյա ժամկետում ստորագրել ՍԴ մասին օրենքի փոփոխությունները. Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը անդրադարձել է ՀՀ օրենքները ստորագրելու եւ հրապարակելու՝ Հանրապետության նախագահի իրավասությանը:

Նրա տարածած հոդվածում ասվում է.

«2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ հետո նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Սույն հոդվածը գրելու պահին նախագծերը դեռեւս ներառված չեն ՀՀ ԱԺ կայքի ամբողջությամբ ընդունված նախագծերի բաժնում: Ավելին նախագծերը առկա չէին նաեւ օրակարգում ներառված կամ դեռեւս չընդունված նախագծերի ցանկում:

Որոնման արդյունքում գտնելով նախագծի հղումը պարզվեց, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակն անգամ տեղադրված չէ ԱԺ ինտերնետային կայքում (համապատասխան հղումը ի տարբերություն այլ նախագծերի, դեռ ակտիվ չի - տե՛ս ստորեւ արտատպումը):

Չնայած այն փաստին, որ նախագծի ընդունված տարբերակը դեռեւս առկա չէր ԱԺ կայքում, այդուամենայնիվ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, թե Հանրապետության նախագահը ԱԺ խոսնակին տեղեկացրել է, որ չի ստորագրելու նախագիծը: (թերեւս կարելի է ենթադրել, որ ԱԺ-ն էլ շտապել էր նախագիծն ուղարկել Հանրապետության նախագահին ստորագրելու ավելի շուտ, քան կտեղադրեին պաշտոնական կայքում, իսկ ավելի հավանական է, որ արձանագրային բաժինը դեռ չի վերջնականացրել նախագծում տեխնիկական շտկումները: Հարկ է նշել նաեւ, որ նախագիծը Հանրապետության նախագահին ուղարկելու հանգամանքը հաստատող որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա ոչ ԱԺ-ի եւ ոչ էլ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքերում):

Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում պնդում են, որ Հանրապետության նախագահի՝ օրենքների նախագծերը ստորագրելուց հրաժարվելը բավարար հիմք է, որ ԱԺ խոսնակը դրանք ստորագրի եւ հրապարակի, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն: Օրինակ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունները կարելի է տեսնել այստեղ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն այստեղ:

ՀՀ օրենքների ստորագրման եւ հրապրակման կարգը

Հարց է ծագում, արդյո՞ք Հանրապետության նախագահի հասարակության հետ կապերի վարչության մամուլին տված տեղեկությունն (կամ նույնիսկ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ խոսնակին տեղեկացնելը) արդեն հիմք է, որ ԱԺ խոսնակը չսպասելով Սահմանադրությամբ սահմանված որոշակի ժամկետի ավարտին (մասնավորապես քսանմեկ օր), արդեն իսկ ստորագրի նախագծերը:

Օրենքների ստորագրման հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով, համաձայն որի

Հոդված 129. Օրենքի ստորագրումը եւ հրապարակումը

 1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

...

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Այսպիսով, Սահմանադրության կարգավորումները հստակ են: Օրենքի նախագիծը ստորագրում եւ հրապարակում է Նախագահը քսանմեկօրյա ժամկետում:

Իսկ ԱԺ խոսնակը հնարավորություն է ստանում ստորագրելու եւ հրապարակելու օրենքի նախագիծը, եթե Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Կրկնենք - ոչ թե հայտարարում է որ չի կատարելու, այլ չի կատարում նշված պահանջը:

այս հարցում հիմնական շփոթմունքն առաջանում է այն պատճառով, որ հստակ չի ներկայացվում Սահմանադրության հոդվածի տեքստը, եւ տպավորություն է ստեղվծում, որ ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքի նախագիծը, եթե Նախագհը չի ստորագրում այն: Այնինչ Սահմանադրությունն ԱԺ խոսնակին նախագիծը ստորագրելու իրավունք տալիս միայն Նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելու (ոչ թե չկատարելու մտադրության մասին հայտնելու) դեպքում, իսկ նշված պարտականությունը կարող է համարվել չկատարված միայն Սահմանադրության նշված հոդվածով սահմանված ժամկետի ավարտին:

Ավելին, առկա չի որեւէ տեղեկատվություն, արդյո՞ք Հանրապետության նախագահը պատրաստվու՞մ է դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ (առնվազն հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին): /Չնայած, եթե նույնիսկ այդպիսի հայտարություն էլ արվեր, վերլուծությունը եւ եզրահանգումները չէին փոխվի, ինչի հիմնավորումները բերված են ստորեւ/:

Անկախ նշված հանգամանքից, միայն, եթե քսանմեկ օրվա ընթացքում Հանրապետության նախագահը չկատարի իր՝ օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու պարտականությունը (իսկ դա հնարավոր կլինի պարզել միայն նշված ժամկետի ավարտին), նոր միայն ԱԺ խոսնակը կունենա հնարավորություն հինգօրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքի նախագիծը:

Կարո՞ղ է արդյոք Հանրապետության նախագահը հրաժարվել 129-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից

Եթե նույնիսկ Հանրապետության նախագահը հայտարարի, որ նաեւ չի պատրատվում դիմել Սահմանադրական դատարան, միեւնույնն է, դա դեռ չի նշանակում, որ նա արդեն իսկ չի կատարել օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու իր պարտականությունը, քանի դեռ չի անցել քսանմեկ օրը:

Այս հանգամանքը պայմանավորված է նշված իրավունք-պարտականության բնույթով: Մասնավոր (քաղաքացիաիրավական) հարաբերություններում սուբյեկտները կարող են հրաժարվել իրենց իրավունքներից, եւ այդ դեպքում կարելի է չսպասել օրենսդրական ժամեկտների ավարտին: Հանրային իրավական (օրինակ սահմանադրական) իրավունքների դեպքում նման հրաժարումը չունի նույն ազդեցությունը:

Այսինքն, այն փաստը որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ «չի ցանկանում օգտվել» Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից, նա միեւնույնն է նշված քսանմեկօրյա ժամկետում իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, քանի որ դա միաժամանակ նրա (որպես Հանրապետության նախագահի, ոչ թե որպես քաղաքացի Արմեն Սարգսյանի) սահմանադրական իրավունքն է, այլ նաեւ նրա պարտականությունը:

Վերոգրյալ պնդումը ամրապնդվում է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 1518 որոշմամբ արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ (4.2. կետի նախավերջին պարագրաֆ)

«Միեւնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաեւ չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որեւէ այլ պատճառաբանությամբ: Նշվածը վերաբերելի է նաեւ սահմանադրական ցանկացած այլ մարմնի, իրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի:»

Եզրահանգումներ

Այսպիսով, մինչեւ նշված քսանմեկօրյա ժամկետի ավարտը հնարավոր չի պնդել, որ Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածի 1-ին մասով (իսկ ՍԴ դիմելու դեպքում նաեւ 2-րդ) նախատեսված պարտականությունը, ինչը միանշանակ եւ հստակ նախապայման է՝ ԱԺ խոսնակի համար օրենքի նախագիծը ստորագրելու եւ հրապարակելու իրավունքի ծագելու համար: Հետեւաբար, մինչեւ նշված ժամկետի ավարտը ԱԺ խոսնակը իրավունք չունի ստորագրել նախագիծը, իսկ նման կերպ ստորագրելը եւ հրապրաակելը պետք է որակվի որպես ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված իշխանության յուրացում (գումարած մի շարք այլ հոդվածներով նախատեսված արարքներ), իսկ համապատասխան փաստաթուղթը չի կարող համարվել ՕՐԵՆՔ (կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ)

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>