ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխություններից հետո ոչ միայն ունևորները, այլ բոլորը սկսելու են ավելի շատ հարկ վճարել․ գույքահարկը միջինում 4 անգամ բարձրացնելը ճիշտ չէր․ տնտեսագետ. Տեսանյութ

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխություններից հետո ոչ միայն ունևորները, այլ բոլորը սկսելու են ավելի շատ հարկ վճարել, բայց ունևորներն էլ ավելի շատ են վճարելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

«Բոլորի համար գույքահարկը կավելանա։ Դա իրականում ճիշտ է, որովհետև դեռ վերջին անգամ 2003 թ-ին է վերանայվել անշարժ գույքերի կադասրային արժեքը և հիմա այն ավելի ցածր է, քան իրական շուկայական արժեքն է և կարիքը կար մոտեցնելու։ Խնդիրը նրանում էր, թե որքան պետք է բարձրացվեր գույքահարկը։ Կարծում եմ՝ միջինում 4 անգամ գույքահարկը բարձրացնելը ճիշտ չէր»,- ասաց նա։

Պետությունը ակնկալում է, որ գույքահարկի նոր դրույքաչափերով միջինում համայնքային բյուջեների եկամուտները կաճեն 4․3 անգամ․ «Հասարակության տարբեր շերտերի համար այն կարող է աճել մինչև 8 անգամ։ Իհարկե, լիարժեք սոցիալական արդարությունը սրանով չի վերականգնվի, ուղղակի այլ խմբեր համեմատական առավելություն կստանան»,- նշեց տնտեսագետը։

Բացի այդ, ըստ նրա՝ համայնքների բյուջեների կառավարումը ոչ միշտ է արդյունավետ եղել, իսկ եկամուտների ավելացման դեպքում շատ դժվար է լինելու վերահսկողություն իրականացնելը։

«Այլ հարց է, թե պետական դոտացիաները ինչպես կփոխվեն։ Եթե ցանկություն կա ֆինանսների նախարարությունում՝ պետական բյուջեից այդ դոտացիաների բեռը հանել և ուղղակի համայնքային բյուջեները ավելացնել գույքահարկով, սա հասկանալի միտում է։ Եթե դոտացիաները կնվազեն, հավանաբար հենց այդպես կլինի, այստեղ ուղղակի պետությունը փորձում է համայնքների բյուջեների ապահովումն իր ուսերից տեղափոխել դեպի քաղաքացիներ»,- ասաց Հրանտ Միքայելյանը։

Տնտեսագետը նաև սխալ է համարում ճգնաժամային իրավիճակում գույքահարկերի բարձրացումը․ «Ճիշտ է, ընդունված տարբերակով դա ավելի ուշ կսկի գործել՝ 2026 թ-ից ամբողջությամբ, բայց 2022 թ-ից արդեն սկսելու է տարեցտարի ավելանալ հարկերը։ Կարելի էր այդ քննարկումը հետաձգել, որպեսզի ավելորդ սոցիալական լարվածություն չլիներ»։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունները ԱԺ-ի կողմից աամբողջությամբ ընդունվել են և 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության նպատակը, ըստ Կառավարության՝ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>