Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայկական «նատաշաների» փայլն ու թշվառությունը

Ցանկացած մարդ, ով մի ինչ- որ առաքելությունով է հանդես գալիս այս կյանքում սովորաբար ունենում է իր կյանքի գլխավոր ասելիքը: Հետո  այդ ասելիքի հետ միասին կարող են գումարվել նաև նոր գաղափարներ, բայց մարդը դրսից ճանաչվում է իր գլխավոր ասելիքով:

Օրինակ` Պարույր Հայրիկյանի գլխավոր ասելիքը Հայաստանի անկախության համար պայքարն էր: Նրա մնացած մեսիջները արդեն երկրորդական բնույթ ունեին: Կամ մյուս օրինակով, կար մի գործիչ՝ Աղասի Արշակյանը, նրա գլխավոր մեսիջը հանրությանը այն էր, որ Հայաստանը միացվեր Ռուսաստան-Բելառուս դաշինքին: Վազգեն Մանուկյանի գլխավոր ասելիքը հզոր Հայաստան, հզոր Սփյուռքի հետ կառուցելն էր, իր համաշխարհային ազգի գաղափարով Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խնդիրը Արցախի անկախացումն էր և զարգացող Հայաստանի գաղափարը, ՀՅԴ-ի գլխավոր հարցը «միացյալ Հայաստանի» գերնպատակին հասնելն է Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքն այն է, որ միայն իր տեսակը պիտի իշխի երկրում և այդպես շարունակ:

Մի կողմ թողնենք, թե վերը նշված գործիչների գլխավոր նպատակներն ինչպիսին են,  բայց նրանց կյանքի գլխավոր այցեքարտը հենց  այդ գլխավոր նպատակներն են: Հանրությունը նրանց ճանաչում է հենց այդ գաղափարներով, որի պատճառով էլ հանրության մի մասը այս կամ այն գործչին աջակցում է, իսկ մյուս մասը փնովում:

Վերը նշված գործիչները կարող են լավ և վատ ձևով պայքարել իրենց գաղափարների համար, ավելին`  նրանք կարող են տարբեր հարցերում իրենց տեսակետները փոփոխել, բայց իրենց կյանքի գլխավոր հարցում իրենց համար տեսակետի փոփոխումը կլինի քաղաքական ինքնասպանություն:

Օրինակ, եթե մի օր Հայրիկյանը հայտարարի, որ կարծում է, որ ԽՍՀՄ-ը պետք է վերականգվի և Հայաստանը պիտի դառնա դրա մասը, ապա այդ օրվանից նա կվերանա` որպես գործիչ: Կամ, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ Արցախը այլևս հնարավոր չէ անկախացնել Ադրբեջանի կազմից, նա կդադարի լինել քաղաքական  գործիչ,  եթե Նիկոլ Փաշինյանի մոտ հայտնաբերվի թեկուզ և փոքր քանակի գումարի չարաշահում, նա այդ օրվանից  կվերանա` որպես գործիչ:

Այս տեսանկյունից, օրինակ, Մանե Թանդիլյանի  և նրա ընկերների գլխավոր ասելիքը, որով նրանք  հայտնի դարձան հանրության համար «Դեմ եմ»-ի շարժման մեջ իրենց  ակտիվ մասնակցությունն էր: Նրանք,  կտրուկ դեմ լինելով նախկին իշխանության կողմից առաջարկվող պարտադիր կուտակայինին, իրենց  կյանքի գլխավոր թեզը դարձրին, գոնե հանրության տեսանկյունից: Երբ, օրինակ, Մանե Թանդիլյանը  նախարարի պաշտոնում փորձեց պահել իր տեսակետը, դրանով իսկ հարգանքի արժանացավ: Սակայն շատերը նկատեցին, որ տիկին Մանեն դրանից հետո լուռ հեռացավ իր նախկին պահանջներից և նույնիսկ «մոռացավ» պահանջել նոր իշխանություններից կատարել այն, ինչը նրանք խոստացել էին «Ելք» դաշինքի ծրագրում: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակայինի  հարցը այդ դաշինքի համար սկզբունքայիններից էր համարվում: Ընդ որում այդ դաշինքի շրջանակներում այդ գաղափարի գլխավոր պահանջատերը հենց «Լուսավորն էր» համարվում:

Սակայն զարմանալիորեն 2018-ի իշխանափոխությունից հետո, այս դրույթը ամբողջովին դուրս եկավ «Լուսավորների» պահանջների շարքից:

Նույնիսկ ՕԵԿ-ը, երբ կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ գոնե ֆորմալ առումով իր գլխավոր պահանջը նախկին ԽՍՀՄ-ի ավանդների վերադարձի  հարցը քաղաքացիներին օրակարգից չհանեց: Ճիշտ է այդ խնդիրը նա տեղափոխեց սիմվոլիկ դաշտ, սակայն ֆորմալ առումով ամբողջովին չհրաժարվեց այդ գաղափարից, քանզի լավ էր հասկանում, որ դրանից հրաժարվելով նա կարող է կատարել քաղաքական ինքնասպանություն: Վերջում իհարկե ՕԵԿ-ը այդ ինքնասպանությունից չխուսափեց, սակայն բոլորովին այլ պատճառով:

Վերադառնալով մեր հերոսներին` նշենք, որ այն օրվանից, երբ նրանք  «մոռացան» իրենց  նախկին «դեմ եմ»-ի նախկին պահանջներից այդ պաից  դարձան  քաղաքական «դիակներ», պարզապես նրանց դա ոչ ոք չէր ասում, քանզի նրանք հանրությանը որևէ հետաքրքրություն չէին ներկայացնում:

Եվ ահա, երբ նրանք «պետք» եղան հանրության համար,  դավաճանեցին այդ սպասումները, որից հետո արդեն բոլորի կողմից հիշվելու են` որպես չկայացած քաղաքական «դիակներ»:

Համեմատելով նրանց ՕԵԿ-ի հետ`  պետք է նշել, որ ՕԵԿ-ը  գոնե իր գործնեության սկզբնական փուլում հանրությանը շատ օգուտներ տվեց:

Օրինակ, նրանց կողմից միջին դասի շահերի հետևողական պաշտպանությունը մեծ դեր կատարեց, որ 2000-ականներին այդ դասը կայացավ: Եվ այս հարցում ուրանալ ՕԵԿ-ին կլիներ անշնորհակալ լիենլ: Դրա պատճառով էլ նրանք կարողացան այդքան երկար գոյատևել քաղաքական դաշտում:

Համեմատելով նրանց «լուսավորների»  հետ կարող ենք ասել, որ վերջիններս դեռ ոչ մի օգուտ չտված դարձան քաղաքական «նատաշա», դրանից բխող հետևանքներով:

Այն աստիճանի, որ նույնիսկ անօգուտ դարձան Փաշինյանի համար և այդ իսկ պատճառով էլ, նրանք «մեկ գիշերից» հետո կարող են մոռածության մատնվել բոլորի կողմից:

Սա է իրականությունըտ:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>