Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ալիևը նախկինում «կառուցողական էր» իսկ հիմա «թալանչի՞ է». Փաշինյանն ուզում է սադրել նոր պատերա՞զմ

Զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի անգետ կարող է լինել  Փաշինյանը: Հասկանալի է, որ նախկինում նա «փողոցային» գործիչ էր և իր բառապաշարում սահմանափակումներ չուներ: Մի կողմ թողնենք, թե ինչու էր հայաստանյան բարքերի համաձայն, Փաշինյանին ներվում  իր այդ «փողոցային» տիպի հռետորաբանությունը: Երբ  դարձավ վարչապետ, պարզվեց, որ նա չի պատրաստվում փոխել իր հռետորաբանությունը: Աջ ու ձախ մարդկանց անվանելով մեկին՝ «թալանչի», մյուսին՝ «մարդասպան», դատավորներին անվանակոչում էր «վնգստացող» և այդպես շարունակ:

Փաշինյանը  կտրուկ ակտիվացրեց  «փողոցային» հռետորաբանությունը թե  ֆեյսբուքում, և թե  քաղաքական դաշտում: Արդյունքում այսօր երկրում հաստատվել է սուր անհանդուրժողական մթնոլորտ, որի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է:

Սակայն այս հռետորաբանությունը գոնե մինչ այս պահը Փաշինյանը չէր տարածել դեպի  միջազգային հարթակ: Օրինակ, Փաշինյանը դեռ հրապարակավ չի հայտարարել, որ օրինակ Պուտինը «թալանչի է», թեև, չար լեզուներն ասում են, որ իր մոտ շրջապատում նա այդպիսի միտք հայտնում է:

Փաշինյանը չի ասում, որ ասենք, եվրոպական գործիչները «նախկինների կողմից կաշառված են եղել միշտ»: Սույն  միտքը, չար լեզուները նույնպես նշում են, որ կուլիսներում հնչում է Փաշինյանի շուրթերից:

Սակայն այդ տեսակետները գոնե կուլիսներում է ասվում, այլ ոչ թե հրապարակավ ձևով: Քանզի միջազգային հարաբերություններում ընդունված չէ, որ երկրի ղեկավարներն իրար մեղադրեն, օրինակ, «մարդասպանության», կամ «թալանչի» լինելու մեջ:

Փաշինյանն իր ելույթներում Իլհամ Ալիևի մասին մի քանի անգամ նշել էր, որ նա «կառուցողական» դիրքորոշում ունի արցախյան խնդրի հարցում: Թե որն էր նրա «կառուցողականությունը», հայ հանրությունը այդպես էլ չէր նկատում: Ավելին, նա մի անգամ չէ, որ պրովոկացիոն հայտարարություններով էր հանդես գալիս այն մասին, թե իբր «Երևանն ադրբեջանական քաղաք է եղել» և այդպես շարունակ:

Եվ ահա երեկ, Փաշինյանը հանկարծակի կտրուկ փոխում է իր գնահատականը և Ալիևին մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս՝ «թալանչիության» մեջ:

Փաշինյանը բառացի հայտարարում է հետևյալը, «... եթե Ալիևը չընդունի կառուցողական դիրք բանակցային գործընթացում, ապա մենք կերկխոսենք այդ երկրի ժողովուրդի հետ...»:

Եվ որպես առաջին ծիծեռնակ, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «... Ալիևը ադրբեջանցիների փողերը թալանելով պահում է տարատեսակ օֆշորներում...»:

Ինչին ի պատասխան Ալիևի օգնական Հիքմետ Գաջիևը հայտարարեց, որ Փաշինյանն իր  հայտարարություններով ուզում է «...վիժեցնել բանակցային գործընթացը և սադրել ռազմական գործողություններ...»:

Դժվար է ասել, թե ինչու Փաշինյանը որոշեց կտրուկ փոխել իր հռետորաբանությունը: Պարզ է, որ բանակցային գործընթացը հեշտ լուծումներ չունի: Սակայն Փաշինյանի այն հռետորաբանությունը, որ եթե ադրբեջանցիները չհամաձայնվեն իր կողմից ներկայացված առաջարկների հետ, ապա ինքը՝ Փաշինյանը, երկխոսություն կսկսի ադրբեջանցի ժողովրդի հետ, իր մեջ ուղղակի սադրանք է պարունակում: Ավելին, արցախյան գործիչները փորձեցին «խմբագրել»  Փաշինյանի խոսքերը, թե ինքը՝ Փաշինյանը,  ադրբեջանցի ժողովրդի ասելով նկատի է ունեցել այդ երկրի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Սակայն արցախցիների այս փորձը անհաջող եղավ, քանզի Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց իրենը, և ոչ ոք իր շրջապատում չփորձեց սանձել նրան, թե՝ չի կարելի նման տեսակետներով հանդես գալ:

Նախ, այդպիսի տոնը առաջին դեմքի կողմից ընդունված չէ աշխարհում: Եթե Ալիևը «թալանչի է», ապա ոնց է վաղը Փաշինյանը հանդիպելու «թալանչու» հետ: Այդ ձևակերպումներով կարող են հանդես գալ քարոզչական մակարդակով: Ավելին, այդ քարոզչությունը պետք է ուժեղացնել, սակայն ոչ առաջին դեմքի մակարդակով:

Աշխարհում ուղղակի և կոշտ քարոզչությունը իրականացնում են բնավ էլ ոչ առաջին դեմքի միջոցով:

Երբեք  Թրամպը, Մերկելը, Մակրոնը, կամ այլ գործիչներ  իրենց  թույլ չեն  տվել, օրինակ, հրապարակավ մեղադրել  Պուտինին «թալանի» մեջ, և՝ հակառակը:

Սա դիմակ կրելու հարց չէ, որ անձամբ Փաշինյանն է ուզում իրականացնել:

Լավ, Հայաստանում, այս մարդու շրջապատում, կա՞ մի սթափ գործիչ, որ ասի՝ բավ է, պարոն վարչապետ, նման խոսքերով հանդես չեն գալիս:

Պարզապես ակդպիսի տոնով հանդես գալը ընդունված չէ և վերջ:

Եթե Փաշինյանն ունի ցանկություն  հրահրել Ադրբեջանում քաղաքացիական բախումներ, ինչը տրամաբանական է, ապա դա պետք է կատարվի համակարգված ձևով և ամենևին էլ ոչ իր դեմքով: Մի՞թե այս պարզունակ թեզը ոչ ոք չի ուզում հուշել նրան:

Ի վերջո, Ալիևը այս ամենից հետո կմեծացնի իր լեգիտիմ իրավունքը՝ ուղղակի պատերազմական գործողություններ սկսել, քանզի այն, ինչ անում է Փաշինյանը, պարզապես նախադեպը չունի միջազգային հարաբերություններում: Ինչը նշանակում է, որ միջաքզգային հիմնական խաղացողները հաստատ չեն հանդուրժի Փաշինյանի մանկական կապրիզները:

Իսկ այս ամենից կարող է տուժել Հայաստանն ու Արցախը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>