«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ

«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրինագիծը խնդրահարույց է. «Մեդիա պաշտպան»

«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագծի շուրջ հասարակական քննարկում չիրականացվեց, օրենքի նախագծի հեղինակները մասնագիտական լսումներ չկազմակերպեցին ու մասնագիտական կարծիքների փոխանակման հարթակ չստեղծեցին:

«Մեդիա պաշտպան»-ի կարծիքով՝ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր է պարունակում։ Օրինակ՝ նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է մանրամասն պահանջներ, որոնք վերաբերում են տեսալսողական մեդիաների կողմից արտադրվող և հեռարձակվող կոնտենտի բովանդակությանը։ Ընդ որում, այդ պահանջների մի մասը վերաբերում է միայն լրատվական հաղորդումներին, իսկ մյուս մասը, առնվազն կարելի է ենթադրել, որ վերաբերում է բոլոր հաղորդումներին։

Նախագծի 7-րդ հոդվածի հասկացությունները բավականին սուբյեկտիվ և գնահատողական են։ Խոսքը այնպիսի հասկացությունների մասին է, որոնք կարող են տարբեր մեկնաբանություններ առաջացնել՝ ըստ ցանկության և նպատակահարմարության։

Այս հոդվածը գրաքննության համար լավ հիմք է ստեղծում, քանի որ հստակ բացատրություններ ու չափորոշիչներ դրված չեն, և միայն այդ պահին գործը քննող կամ գործի պատասխանատու անձի սուբյեկտիվ բացատրությամբ կարող է որոշում կայացվել, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ 7-րդ հոդվածի խախտումը կարող է առաջացնել տուգանք (Նախագծի 59-րդ հոդվածի 23-րդ մաս)։

Նախագծից պարզ չէ, թե քանի հեռուստաընկերություն կարող է գործել հանրային մուլտիպլեքսում, այն դեպքում, երբ հանրային մուլտիպլեքում տեղերը սահմանափակ են։ Ներկայումս գործող օրենքի 47-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված է։ Տվյալ հոդվածով սահմանված է, թե քանի և ինչ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերություններ կարող են հեռարձակում իրականացնել թվային հեռարձակման ցանցի միջոցով։ Մինչդեռ նախագծի 44-րդ հոդվածով այդ հարցը կարգավորված չէ։

Նախագծի 44-րդ հոդվածով սահմանված է, որ թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը և հասկացությունները սահմանվում են կարգավորող մարմնի (ՀՌՀ) որոշմամբ։ Սակայն նախագծով անգամ սահմանված չէ, թե որ մարմինն է սահմանելու հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների հնարավոր առավելագույն քանակը։

Նախագիծն ընթերցելիս խնդիրներ ենք տեսնում նաև հանրային մուլտիպլեքսում մասնավոր հեռուստաընկերությունների ներգրավվածության հարցում։ Օրինակ՝ պարզ չէ, թե նախագծի 45-րդ հոդվածով սահմանված լիցենզավորումը արդյոք հեռուստաընկերության համար ապահովելո՞ւ է հանրային մուլտիպլեքսում գործելու փաստացի հնարավորություն։

Եթե լիցենզավորումն ինքնին ենթադրում է հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ինչո՞ւ է նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին։

Այսինքն`ինչո՞ւ է մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր իր մուլտիպլեքսի 20 տոկոսը տրամադրել լիցենզավորված (այսինքն՝ հանրային մուլտիպլեքսում փաստացի «սլոթ» ստացած) հեռուստաընկերություններին։

Իսկ եթե լիցենզավորումն ինքնին չի ենթադրում հանրային մուլտիպլեքսում «սլոթի» զբաղեցում, ապա ի՞նչ չափանիշներով է որոշվելու այն հարցը, թե լիցենզավորված որ հեռուստաընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։

Նախագծի 47-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման չափանիշներն, ըստ էության, վերաբերում են միայն լիցենզիա տրամադրել-չտրամադրելուն, այլ ոչ թե այն հարցին, թե լիցենզավորված որ ընկերություններն են «սլոթ» ստանալու հանրային մուլտիպլեքսում։

Ի վերջո, ինչպիսի՞ն է լինելու չլիցենզավորված և/կամ հանրային մուլտիպլեսքում տեղ զբաղեցնելու իրավունք չստացած հեռուստաընկերությունների ճակատագիրը։ Նախագծի 53-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին` իսկ մնացած տեսալսողական տեղեկատվությունները կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով տեսալսողական մեդիածառայություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով:

Այսինքն`մասնավոր մուլտիպլեքսի հնարավորությունների 20 տոկոսը պետք է տրամադրվի լիցենզավորված և հանրային մուլտիպլեքսում «սլոթ» զբաղեցնելու իրավունք ունեցող հեռուստաընկերություններին։ Իսկ մնացած 80 տոկոսը պետք է օգտագործվի կամ անձամբ մուլտիպլեքսի օպերատորի կողմից, կամ պետք է տրամադրվի միայն վերահեռարձակման նպատակով։

Ընդհանուր առմամբ, օրենքում տեղ են գտել կոնցեպտուալ` հասկացութային, մի շարք հարցերի՝ սահմանումների անհստակություն, համացանցային եւ վերգետնյա հեռարձակողների իրավունքներն ու պարտականությունները տարանջատված չեն, կարգավորող մարմինը անհամաչափ մեծ լիազորություններով է օժտված, ստեղծվել է լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու հնարավորություն: Այս ամենը մտահոգություն է առաջացնում, որ այն լայն դաշտ կբացի խոսքի ազատության իրավունքի կամայական մեկնաբանությունների և սահմանափակումների համար:

Այս և բազմաթիվ այլ խնդրահարույց հարցեր պարունակող թերի նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ`առանց հասարակական կառույցների և մասնագիտական խմբերի հետ քննարկումներ կազմակերպելու:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հեռուստաընկերություններին և մասնագիտական խմբերին՝ օրենքի հեղինակներից պահանջել, որ վերջիններս մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպեն մասնագիտական քննարկումներ, հանրային լսումներ։

Նոր օրենքը պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>