Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ

Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ

Ինչպես հայտնի է, երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր հետևյալը,-

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»:

Նախ, սկսենք նրանից, որ եթե այս միջադեպը լիներ, ասենք Վրաստնում, ապա արձագանքը կլիներ ուղիղ Վաշինգտոնից, այլ ոչ թե Թբիլիսիի ամերիկյան դեսպանատնից:

Իսկ դա նշանակում է, որ հայաստանյան դեպքերի վրա Վաշինգտոնը փորձում է նվազ ուշադրություն դարձնել, քանի որ այդ դեպքում քննադատության թիրախում կհայտնվեին  ՀՀ  իշխանությունները: Իսկ դա այսօր Վաշինգտոնին ձեռնտու չէ:

Բայց   նույնիսկ դեսպանատան հայտարարության մեջ, գրեթե ոչ մի քննադատական գնահատական չկար ցուցարարների ջարդի կապակցությամբ, եթե իհարկե չհաշվենք կոչը, հետաքննել ուժային կառույցի ներկայացուցիչների գործողություններ, որը ավելի շատ ձևական բնույթ ուներ:

Եթե դա լիներ Վրաստանում, ապա արձագանքը կլիներ ոչ միայն Վաշինգտոնից, այլև Բրյուսելից: Իսկ թիրախում կլինեին վրացական իշխանությունները, այլ ոչ թե ուժային կառույցի որոշ ներկայացուցիչներ:

Ավելին, դեսպանատան հայտարարության մեջ անուղղակի քննադատություն կար ցուցարարների նկատմամբ, որտեղ նշվում էր, թե՝ «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես ցուցարարներն էին մեղավոր երեկվա բռնությունների համար:

Նման ցինիկ դիրքորոշում, ԱՄՆ-ն իրեն  թույլ չէր տա նույնիսկ աֆրիկյան երկրներում, իրեն ոչ հաճելի քաղաքական շարժումների նկատմամբ:

Իսկ դրա պատճառը գրեթե քծնողական վերաբերմունքն է Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների, որոնք կարծում են, որ իրենց նման  պահվածքով կարող են սիրաշահել Վաշինգտոնին:

Մինչդեռ  իրական քաղաքականության մեջ հարգանքի են արժանի հստակ դիրքորոշում ունեցողները, այլ ոչ թե լպրծուն պահվածքը, որը չի ընդունվում ոչ մեկի կողմից:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի այս քաղաքական ուղու իրական սցենարիստը հենց Վաշինգտոնն է, ով ցանկանում է Ադրբեջանի հետ ամեն գնով Հայաստանի հետ հաստատել «Խաղաղության պայմանագիր», որից հետո Փաշինյանը կկարողանա լեգիտիմ կերպով ռուսական ռազմակայանը դուրս հանել Հայաստանից: Սա է Վաշինգտոնի գլխավոր նպատակը:

Ով չի ուզում տեսնել դա կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անազնիվ:

Իսկ դրանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դուրս կբերվի Մոսկվայի անվտանգության հովանոցի տակից, այդ դերն իր վրա կվերցնի Թուրքիան:

Իսկ դրանից հետո, Ադրբեջանից փախստականները լեգիտիմ կարգով կգան Հայաստան, և կլուծվի հայկական խնդիրը՝ արդեն այս տարածքում: Բայց դրա համար պատասխանատու կլինեն ոչ միայն Փաշինյանն ու նրա խմբակը, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց լպրծուն դիրքորոշումներով փաստացի խանգարում են, որ երկրում կայանա իրական ընդդիմություն՝  Հայաստանի իրական  փրկության իր օրակարգով:

Սա է իրականությունը: Մնացածը ջուր է և դեմագոգիա:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan