Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ

Ըստ պարբերականի՝ այս հրադադարի արդյունքում իրական հաղթող կողմը եղավ Իրանը, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ն կամ Իսրայելը:

Վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում Դոնալդ Թրամփը հասցրել է առավելագույն վնաս։ Իր անխոհեմ, ագրեսիվ պատերազմով, որը խախտեց  միջազգային իրավունքը, նա ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ է գցել և ցնցել համաշխարհային տնտեսությունը։ Սակայն հիմա, երբ գինը չափազանց բարձր է դառնում, այսինքն՝ ամերիկացիների կողմից բենզինի գինը, որը նրանք վճարում են բենզալցակայանում, Թրամփը փնտրում է այս հակամարտությունից արագ ելք։ Նրան, հավանաբար, չի հետաքրքրում, թե ինչ պայմաններ են սահմանվում։ Գլխավորն այն է, որ վերջում նա կարողանա հաղթանակած թվալ, նույնիսկ եթե դա նշանակում է ճշմարտությունը խեղաթյուրել, նշում է գերմանական պարբերականը:

Արդեն պարզ է դառնում, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դարձել է այս պատերազմի գլխավոր հաղթողը։ Այն դիմացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին և շարունակում է ունակ լինել ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնելու։ Նավթի վաճառքի շնորհիվ Թեհրանը ավելի շատ գումար է վաստակել, քան երբևէ։ Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցի շրջափակումը Իրանին վերածել է համաշխարհային քաղաքական ասպարեզում ազդեցիկ խաղացողի։ Այսօր արդեն իրանական ռեժիմը վերահսկում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների զգալի մասը և, ամենայն հավանականությամբ, մտադիր չէ հրաժարվել իր ձեռք բերած ազդեցությունից և շահույթից։ Ընդհակառակը, այն կարող է օրինականացնել վերջերս ներդրված միլիոնավոր դոլարների տուրքերը, որոնք այն անվանում է «սակագին»։

Թեհրանի տասը կետից բաղկացած ծրագիրը, որը Թրամփը անվանել է «բանակցությունների հիմք», ակնհայտորեն ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, ուրանի հարստացման իրավունքը և Հորմուզի նեղուցի վերահսկողությունը: Ռեժիմը, որն, իբր,  «ջախջախիչ պարտություն է կրել», իրականում, ստիպել է  Միացյալ Նահանգներին բանակցել Իսլամական Հանրապետության շահերից ելնելով, նոր տարածաշրջանային կարգի պայմանների շուրջ, նշում է պարբերականը:

Թրամփը, Իսրայելի հետ միասին, փաստացի,  բացեց Պանդորայի արկղը՝ խախտելով դիվանագիտության, զսպման և հակազդեցության վրա հիմնված փխրուն հավասարակշռությունը: Դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգները և Իրանը կկարողանան համաձայնության գալ երկարաժամկետ հրադադարի շուրջ: Բայց նույնիսկ եթե նրանք դա անեն, խաղաղությունը կարճատև կլինի: Իրանը կշարունակի ձգտել գերիշխանության: Մերձավոր Արևելքի մյուս պետությունները կզարգացնեն իրենց ռազմական հզորությունը: Իսրայելական բանակը կպատրաստվի  նոր հարձակումների: Հաջորդ զինված հակամարտությունը միայն ժամանակի հարց է, նշում է պարբերականը:

Ըստ պարբերականի, այս պատերազմի արդյունքում իրականում պարտվեցին ոչ միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Պարտվեցին նաև բարոյականությունը, Արևմուտքի լուսապայծառ գաղափարը, Ծոցի երկրների հավատը ԱՄՆ-ի հանդեպ և, վերջապես, պարտվեց միջազգային իրավունքը:

Այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվի այդ միջազգային իրավունքին, քանի որ արդեն որերորդ տեղում այն խախտվում է, և պատասխանատվության հարցը բաց է մնում, նշում է պարբերականը:

Դոնալդ Թրամփը ցանկանում էր ցույց տալ Ամերիկայի ուժն ու հզորությունը Իրանի դեմ պատերազմի միջոցով, և հասավ ճիշտ հակառակ արդյունքի, եզրափակում է իր կարծիքը գերմանական պարբերականը։

Պետք է նշել, որ նման կարծիքներով ողողված է արևմտյան մամուլը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արդեն նույնիսկ եվրոպական երկրներում չեն հավատում միջազգային իրավունքի ուժին:

Աշխարհում քիչ տեղերում է, որ դեռ շարունակում են համոզել այդ իրավունքի գոյության վերաբերյալ, այդ քիչ տեղերից է Հայաստանը:

Եվ հուսանք, որ հունիսի 7-ից հետո Հայաստանում էլ փոփոխությամբ կհասկանան, որ այսօրվա աշխարհում արդեն միջազգային իրավունքը փոխարինվել է ռեալ պոլիտիկի սկզբունքի կիրառմամբ:

Իսկ ով դա չհասկանա, կհայտնվի ծանր վիճակում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>