Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Լևոն Զուրաբյանը ակամայից խոստովանեց, որ Ծառուկյանի ու Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում. Տեսանյութ

Երեկ Հանրային կոչվող հեռուտաընկերության հյուրը Լևոն Զուրաբյանն էր: վերջինս պատասխանում էր Պետրոս Ղազարյանի հարցերին, սակայն հենց առաջին հարցի պատասխանով Զուրաբյանը խոստովանեց, որ Ծառուկյանի  և Քոչարյանի հանդեպ գործերը ընդգծված քաղաքական բնույթ ունեն:

Այսպես Պետրոսի այն հարցին, թե քաղաքական ուժերի մի մասի կարծիքով Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականցվում, և ի՞նչ կարծիք ունի այս առթիվ Լևոն Զուրաբյանը մեջ բերեց եվրոպական կառույցների կողմից ընդունված այն դրույթն, որտեղ նշված է, որ «...եթե նույնիսկ քաղաքական գործչին մեղադրում են քրեական հոդվածով, սակայն այն ընտրովի բնույթ է կրում, դա նշանակում է, որ սույն գործչի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում...»: Այս մեջբերումից հետո Զուրաբյանը նշեց, որ իրենք կողմ են, որ Ծառուկյանը դատապարտվի, սակայն արձանագրեց, որ ընտրակեղծիքների մեջ ներքաշված են եղել նաև այլ կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Միայն այս թեզով ակամայից Զուրաբյանը հաստատեց, որ Ծառուկյանի դեմ  իրականացվում է ընտրովի դատավարություն, ինչը նշանակում է, որ նրա դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Ավելին` թարմացնելով Զուրաբյանի հիշողությունը, նշենք, որ 1995-ի խորհրդարանական ընտրությունները այն ժամանակվա եվրոպական կառույցները պաշտոնապես էին արձանագրել, որպես կեղծված: 1995-ի ընդունված  Սահմանադրությունը նույնպես անցել էր կեղծիքով: Ավելին` դրա համար նույնիսկ առանց ամաչելու  Սահմանադրության քվեարկության  ժամկետը երկարացրել էին երկու ժամով, որպեսզի կարողանային այն անցկացնել: Ասել կուզի, նույնիսկ կեղծիքներով Սահմանադրությունը չէր անցել և Տեր-Պետրոսյանի թիմը ապօրինի կերպով երկարացրել էր ընտրության ժամանակը:

Այս ամենից հետո Լևոն Զուրաբյանը պիտի ամաչեր խոսել ընտրակեղծիքներից, քանզի ողջ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հայաստանում ընտրակեղծիքների  հիմնադիրները, որոնք մինչ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել:

Հետո նա անցավ մարտի 1-ի գործին` նշելով, թե իբր  Քոչարյանի կողմնակիցները  իրենց հույսը  դրել են Վենետիկի հանձնաժողովի խորհրդակցական կարծիքի վրա, որպեսզի կարողանան լուծել ՀՀ 2-րդ նախագահի քրեական հետապնդումից ազատման խնդիրը:

Մի կողմ թողնենք, թե մարտի 1-ի գործի վերաբերյալ ինչ կարծիք կարող է հայտնել  Վենետիկի հանձնաժողովը:

Նույնիսկ, եթե ընդունենք Զուրաբյանի վարկածը Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, ապա կստացվի, որ սույն գործը նույնպես ընտրովի բնույթ ունի, քանզի իշխանությունն ընտրովի քննում է 2008-ի մարտի 1-ի գործը, սակայն «չի նկատում», որ 1996-ին Տեր-Պետրոսյանի հրամանագրով ժողովուրդին բռնաճնշել են զինված ուժերն օգտագործելով:

Ավելին` 2008-ի ընտրությունների կեղծման մասին իշխանության ներկայացուցիչների կողմից  ինքնախոստովանություն գոյություն չունի, մինչդեռ 1996-ի կեղծված ընտրությունների մասին փաստել են այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներ՝ Վանո Սիրադեղյանն ու Կարապետ Ռուբինյանը: 1996-ի վերաբերյալ իրենց գնահատականն է տվել ԱՄՆ պետդեպը, իր տարեկան զեկույցում:

2008-ին հիմնական ընդդիմախոս Տեր-Պետրոսյանը հավաքել էր ձայների մոտ 23 տոկոսը, մինչդեռ 1996-ին իշխանության հիմնական ընդդիմախոս Վազգեն Մանուկյանը հավաքել էր ձայների ավելի քան 40 տոկոսը: 1996-ին ընդդիմությունը Մանուկյանին չհռչակեց «ընտրված նախագահ» ի տարբերություն 2008-ի, երբ 23 տոկոս հավաքածը «հռչակվեց նախագահ»:

1996-ին ընդդիմությունը հեղաշրջման կոչով չէր դիմում ուժային կառույցներին, 2008-ին դիմում էր, 1996-ին ընդդիմության ներկայացուցիչները  բռնություն օգտագործեցին երկու անձի հանդեպ, ինչը վատ էր,  2008-ին ընդդիմության կողմից  բռնության դեպքերը իշխանությանը ներկայացնողների հանդեպ զանգվածային բնույթ էր կրում:

2008-ին իշխանությունը վեհափառի միջոցով փորձեց երկխոսություն սկսել ընդդիմության հետ, 1996-ին իշխանությունն այդպիսի փորձով հանդես չեկավ:

Այսպիսով ստացվում է, որ եթե նույնիսկ շարժվենք Լևոն Զուրաբյանի թեզիսներով, այսօր Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Ի դեպ 1998-ից հետո հանրության 99 տոկոսը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանից քաղաքական պատասխանատվության կանչել Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին: Քոչարյանը  մերժեց  կատարել հանրության պահանջը, որի պաճառով էլ այսօր գտնվում է այս վիճակում:

Քանզի նույնիսկ հեքիաթներից է հայտնի, որ «չարը պիտի պատժվի»,  եթե այն չի պատժվում, ապա հնարավորություն է ստանում կերպարանափոխվել և այլ փաթեթավորմամբ վերադառնալ, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>