Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան
24
Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Անդրանիկ Թևանյանի խորհուրդը վարորդներին (տեսանյութ) Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մառազմատիկ գրառումները. Երկրորդ նախագահի գրասենյակ Պատերազմ Արցախում
Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Արթուր Խաչատրյան Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի․ Պեսկով Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Կարծես վրեժ են լուծում». Սոնա Աղեկյան Լարված իրավիճակ «Արտաշատ» բժշկական կենտրոնում ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու․ Արման Թաթոյան «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելով՝ մտել եք քաղաքացու գրպանը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները «Անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես փախուստի ուղի ընտրել»․ Տիգրան Աբրահամյան Արևմուտքը երբեք չի կռվի Ադրբեջանի հետ Հայաստանի համար. Ալեքսեյ Ֆենենկո (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը վերջին տարիներին հակված է փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ» Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ» Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է ԱՆ ենթակայության տակ գտնվող երեք կարևոր կառույց ղեկավար չունի Ոչ մի մարդկային բան չի թողել Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել Անդրանիկ Թևանյանի խորհուրդը վարորդներին (տեսանյութ) Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին

«Ծա­ռու­կ­յա­նին և մյուս քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին լռեց­նե­լով` Փա­շի­ն­յա­նը կա­պի­տա­լի կու­տակ­ման հարցն է լու­ծում»․ Անդրանիկ Թևանյան

Վի­րու­սի ստեղ­ծած խն­դիր­նե­րի, քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ irates.am-ը զրու­ցել է «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԹԵ­ՎԱՆՅԱ­ՆԻ հետ։

-Մինչ ժո­ղո­վուր­դը բո­ղո­քում էր, թե իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց ժո­ղովր­դին մե­ղադ­րեց, որ ի­րենք ճիշտ չեն պա­հում սահ­ման­ված կա­նո­ննե­րը։ Ան­կախ մե­ղա­վոր­նե­րից այ­սօր հան­րա­յին ա­ռող­ջու­թյունն ի՞նչ վի­ճա­կում է։

-Ե­թե զուտ թվե­րի լեզ­վով խո­սենք, ա­պա մեր հարևան­նե­րի հա­մե­մատ տար­բեր պա­րա­մետ­րե­րով ա­մե­նա­վատ ցու­ցա­նիշն ու­նենք։ 1 մլն բնակ­չի հաշ­վար­կով մա­հա­ցու­թյան թվով նախ­կին ԽՍՀՄ տա­րած­քում վա­տա­գույն ցու­ցա­նիշն ու­նենք, իսկ աշ­խար­հի մա­կար­դա­կով՝ մի­ջի­նից բարձր։ Վա­րակ­ված­նե­րի ա­ճի տեմ­պով աշ­խար­հում, լի­նե­լով բնակ­չու­թյան թվով 135-րդ պե­տու­թյու­նը, տաս­նյա­կի մեջ ենք։ Մենք 20 ան­գամ վատ ցու­ցա­նիշ ու­նենք Վրաս­տա­նի հա­մե­մատ, իսկ Ադր­բե­ջա­նից ևս մի քա­նի ան­գամ ա­վե­լի վատ վի­ճա­կում ենք։ Այն դեպ­քում, որ և Վրաս­տանը, և Ադր­բե­ջա­նը բնակ­չու­թյան թվով մե­զա­նից շատ են, բաց սահ­ման­ներ ու­նեն, ա­վե­լի շատ զբո­սաշր­ջիկ­ներ են ըն­դու­նել։ Սա ուղ­ղա­կի վկա­յու­թյունն է այն բա­նի, որ Հա­յաս­տա­նում ե­ղել է ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում։ Մինչ ճգ­նա­ժամն այս կա­ռա­վա­րու­թյու­նը, որն աչ­քի չէր ընկ­նում լավ կա­ռա­վար­մամբ, զբաղ­ված էր պո­պու­լիզ­մով, իսկ վի­րու­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ա­վե­լի սր­վե­ցին խն­դիր­նե­րը, և բա­ցա­հայտ­վեց, որ գործ ու­նենք ոչ կոմ­պե­տենտ, ոչ պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյան հետ։ Այս իշ­խա­նու­թյան միակ խն­դիրն այ­սօր դար­ձել է քա­րոզ­չու­թյան մի­ջո­ցով ա­պա­ցու­ցե­լը, որ մե­ղա­վո­րը ժո­ղո­վուրդն է, ոչ թե կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ե­թե նախ­կի­նում այդ ժո­ղո­վուր­դը հռ­չակ­վում էր ար­ժա­նա­պա­տիվ, հպարտ, հի­մա նույն ժո­ղո­վուր­դը դար­ձել է ան­կազ­մա­կերպ, ան­պա­տաս­խա­նա­տու և պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նից զուրկ։ Մե­ղա­վոր է այն ժո­ղո­վուր­դը, ո­րը չգի­տես ին­չու, երբ իշ­խա­նու­թյան էր բե­րում Փա­շի­նյա­նին, ճիշտ էր, իսկ հի­մա՝ սխալ է, քա­նի որ հա­մա­վա­րա­կը տա­րած­վում է։

-Ի վեր­ջո, մեղքն ո՞ւմ է։

-Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ վա­րա­կի տա­րած­ման և այս խայ­տա­ռակ ցու­ցա­նիշ­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է կա­ռա­վա­րու­թյու­նը և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Երբ պետք էր քայ­լեր ձեռ­նար­կել, նրանք նպաս­տե­ցին վա­րա­կի տա­րած­մա­նը՝ չմտց­նե­լով ար­տա­կարգ դրու­թյուն և ի­րա­կա­նաց­նե­լով հան­րաք­վեի քա­րոզ­չու­թյուն։ Մարդ­կանց մեծ խմ­բեր էին հա­վա­քում՝ նպաս­տե­լով վա­րա­կի տա­րած­մա­նը։ Իսկ երբ ա­ռա­ջին դեպ­քերն ի հայտ ե­կան, դրանց քա­մահ­րան­քով վե­րա­բեր­վե­ցին, հու­մոր­ներ էին ա­նում և քն­նա­դա­տում վտան­գի մա­սին խո­սող­նե­րին՝ հայ­տա­րա­րե­լով, թե խու­ճապ են տա­րա­ծում։ Հի­մա ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ու վար­չա­պետն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով խու­ճապ են տա­րա­ծում ու ա­սում, թե վի­ճա­կը վատ է, բայց քա­նի որ գտել են այդ ա­մե­նի մե­ղա­վո­րին՝ ժո­ղովր­դին, այս մա­սին շատ հան­գիստ են խո­սում։ Երբ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վեց, կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ չար­վե­ցին, ա­ռող­ջա­պա­հա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չմե­ծաց­րին, որ­պես­զի մարդ­կանց կյան­քեր փր­կեին։ Առն­վազն 3 մահ­վան դեպք կա, ո­րոնք վար­չա­պետն ըն­դու­նել է, թե տե­ղի են ու­նե­ցել մեր պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի պատ­ճա­ռով։ Մի դեպ­քում բու­ժօգ­նու­թյու­նը ու­շա­ցել է, բժիշկ­նե­րը չեն հասց­րել օգ­նել հի­վան­դին, մյուս եր­կու դեպ­քում վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում տեղ չի ե­ղել։ Սրանք իշ­խա­նու­թյան ան­գոր­ծու­թյան պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած մա­հեր են, ո­րոնց պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է կա­ռա­վա­րու­թյան ու կոնկ­րետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա։

-Ե­թե ժա­մա­նա­կին հա­պա­ղե­ցին ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել, հի­մա էլ ա­մեն ա­միս եր­կա­րաձ­գում են, սա­կայն վի­րու­սի ող­նա­շա­րը չեն կա­րո­ղա­նում կոտ­րել։ ՈՒ­րեմն ո՞րն է այդ եր­կա­րաձգ­ման ի­րա­կան նպա­տա­կը։

-Հի­մա ար­տա­կարգ դրու­թյու­նը հայ­տա­րար­վում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով։ Ար­տա­կարգ դրու­թյան այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում ու­նե­ցել ենք վա­րա­կա­կիր­նե­րի, մա­հա­ցած­նե­րի շեշ­տա­կի աճ։ Այ­սինքն, խն­դիր է դր­ված ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, այլ այդ պայ­քա­րի պատր­վա­կով ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը և քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն ա­պա­հո­վագ­րե­լը։

-Այս տի­րույ­թու՞մ դի­տար­կենք այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի շուրջ։

-Ծա­ռու­կյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցո­ղը ցույց տվեց, որ ար­տա­կարգ ռե­ժի­մը հենց քա­ղա­քա­կան նպա­տակ ու­նի, որ­պես­զի ար­գել­վեն խա­ղաղ հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը։ Ե­թե նկա­տել եք, այդ օ­րը վար­չա­պե­տը ֆեյս­բու­քից կո­րել էր, չէր ա­սում, որ այդ կու­տա­կում­նե­րը կա­րող են բե­րել հա­մա­ճա­րա­կի տա­րած­մա­նը։ Ի­րեն պետք էին ոս­տի­կա­նա­կան խմ­բե­րի մեծ կու­տա­կում­ներ, ու նրան բա­ցար­ձակ չէր մտա­հո­գում, որ ոս­տի­կան­նե­րը, ի­րար շատ մոտ կանգ­նե­լով, կա­րող են վա­րա­կի տա­րած­ման պատ­ճառ դառ­նալ։ Սա ար­դեն նրան չէր հե­տաք­րք­րում, նա լու­սան­կար­ներ չէր տա­րա­ծում իր է­ջում՝ որ­պես մեր ժո­ղովր­դի «ան­կազ­մա­կերպ» լի­նե­լու ա­պա­ցույց։ Նրան պետք էր, որ ոս­տի­կան­նե­րը դի­մադ­րեին իր քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին։ Մինչ այդ երկ­րում մեկ՝ կո­րո­նա­վի­րու­սի հա­ղոր­դիչ էր միա­ցել։ Ստաց­վել էր այն­պես, որ «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է» կար­գա­խոս ու­նե­ցո­ղը դար­ձել է ար­դեն կո­րո­նա­վի­րու­սի «եր­կր­պա­գու» և խո­սում է միայն այդ խնդ­րից։ Կար­ծես Հա­յաս­տա­նում ոչ սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ կան, ոչ ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցեր (այս ըն­թաց­քում մենք ար­տա­քին հար­թա­կում խայ­տա­ռակ պար­տու­թյուն­ներ ենք կրում)։ Էլ չենք խո­սում այն մա­սին, որ տն­տե­սու­թյու­նը երկ­նիշ ցու­ցա­նիշ­նե­րով է ան­կում ապ­րում։

-Ո՞րն է ձեր մատ­նան­շած խն­դիր­նե­րից դուրս գա­լու ել­քը։

-Այս ի­րա­վի­ճա­կում միակ ել­քը քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ճա­նա­պարհն է և հա­կաճգ­նա­ժա­մա­յին նոր կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րու­մը՝ նոր վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այս իշ­խա­նու­թյունն ար­դեն տա­նուլ է տվել, ի­րենց սի­րած տեր­մի­նով ա­սեմ, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պա­տե­րազ­մը։ Մենք ոչ թե տա­նուլ ենք տա­լիս, այլ ար­դեն տվել ենք։ Հի­մա պար­տու­թյան հետևանք­ներն ենք տես­նում։ Մենք պարտ­վել ենք դեռ մարտ ամ­սին, երբ պետք էր ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վեր։ Սա­կայն թո­ղե­ցինք, որ թշ­նա­մին մեր սահ­մանն անց­նի, մտ­նի մեր թի­կունք ու ա­մեն մե­կի բնա­կա­րան։ Իսկ մնա­ցած խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե պա­տե­րազմ է, ե­կեք իշ­խա­նու­թյա­նը չքն­նա­դա­տենք, ըն­դա­մե­նը դե­մա­գո­գիա է։ Այս իշ­խա­նու­թյունն այդ պա­տե­րազ­մում վա­ղուց պարտ­վել է։

-Վե­րա­դառ­նա­լով նա­խօ­րեի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան բազ­մա­թիվ ու­ժեր այ­սօր պա­հան­ջում են իշ­խա­նա­փո­խու­թյուն, սա­կայն ըն­դա­մենն օ­րեր ա­ռաջ նույ­նա­բո­վան­դակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ԲՀԿ ղե­կա­վա­րի հան­դեպ իշ­խա­նու­թյու­նը սկ­սեց կոշտ ճնշում գործադրել։ Ին­չու՞ հենց Ծա­ռու­կյա­նին չներ­վեց նման հայ­տա­րա­րու­թյու­նը։

-Գա­գիկ Ծա­ռու­կյանն ու­նի խոր­հր­դա­րա­նում թվով երկ­րորդ խմ­բակ­ցու­թյու­նը, ու­նի կու­սակ­ցու­թյուն, կա­րող է փո­ղոց մարդ հա­նել, տի­րա­պե­տում է կա­պի­տա­լի, որն ար­դեն Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հա­մար վտանգ է ներ­կա­յաց­նում։ Ծա­ռու­կյա­նի հայ­տա­րա­րու­թյունն ըն­դա­մե­նը պատր­վակ էր, ա­ռիթ, որ­պես­զի Փա­շի­նյա­նը դի­մի նրա դեմ լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման։ Հա­յաս­տա­նում նեո­բոլշևի­կյան ու­ժեր են ե­կել իշ­խա­նու­թյան և դա­սա­կար­գա­յին ան­հա­մա­տե­ղե­լիու­թյուն ու­նեն բուր­ժուա­զիա­յի ու հատ­կա­պես խո­շոր բուր­ժուա­զիա­յի հետ։ Իսկ Ծա­ռու­կյանն այն մեծ խո­չըն­դոտ­նե­րից մեկն է, ո­րը թույլ չի տա Փա­շի­նյա­նին սե­փա­կա­նու­թյան լայ­նա­մասշ­տաբ վե­րա­բաշ­խում ա­նել և կա­պի­տա­լը մեկ մար­դու, ի­մա՝ իր ձեռ­քում կու­տա­կել։ Ե­թե Սերժ Սարգ­սյա­նի հե­ռա­ցու­մով Փա­շի­նյանն իր հա­մար իշ­խա­նու­թյան խն­դիր լու­ծեց, հի­մա Ծա­ռու­կյա­նին և մյուս քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին լռեց­նե­լով, Փա­շի­նյա­նը կա­պի­տա­լի կու­տակ­ման հարցն է լու­ծում։ Գործ ու­նենք սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման խնդ­րի հետ։ Այ­սինքն, Ծա­ռու­կյանն այդ ե­լույթն ու­նե­նար, թե ոչ, միևնույն է, գե­նե­տիկ և դա­սա­կար­գա­յին հա­կա­սու­թյու­նը նրա հետ լի­նե­լու էր։

-Ստաց­վում է, որ ա­ռա­ջի­կա­յում նույն ուղ­տը չո­քե­լու է նաև մյու՞ս գոր­ծա­րար­նե­րի դռա­նը, ան­կախ հան­գա­ման­քից, թե նրանք այ­սօր ինչ հա­ջո­ղու­թյամբ են սեր­տա­ճել գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ։

-Ե­թե մյուս գոր­ծա­րար­նե­րին թվում է, թե Փա­շի­նյա­նի հետ լե­զու են գտել, մուծ­վում են, Ծա­ռու­կյա­նի բախ­տին չեն ար­ժա­նա­նա, չա­րա­չար սխալ­վում են, սա տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյամբ իշ­խա­նու­թյուն է, որն իր քայ­լերն ի­րա­կա­նաց­նում է ամ­բո­խի ա­նու­նից, նրա հաշ­վին և ժո­ղովր­դի դեմ։ Ա­նու­նը դնում է թա­լա­նի և կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար, բայց թա­լա­նով ու կո­ռուպ­ցիա­յով ի­րենք են զբաղ­վում, պար­զա­պես ամ­բո­խա­հա­ճո նա­խա­դա­սու­թյուն­նե­րի ներ­քո։ Երկ­րում սո­ղա­ցող սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշ­խում է տե­ղի ու­նե­նում։ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյուն, գոր­ծըն­կե­րու­թյուն ու նմա­նա­տիպ հաս­կա­ցու­թյուն­ներ չի ըն­դու­նում, տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյուն ու­նի և հաս­կա­նում է, որ ե­թե իր վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս գա կա­պի­տա­լը, կա­րող է դա քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խո­սու­թյան ու հետևանք­նե­րի բե­րել։ Դրա հա­մար փոր­ձում է վե­րաց­նել կա­պի­տա­լի բո­լոր այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­նե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան պայ­քարն իս­պառ մա­հա­նա։ Ֆոր­մալ ա­ռու­մով հայ­տա­րա­րե­լով, որ ին­քը ժո­ղովր­դա­վար է, ի­րա­կա­նում Փա­շի­նյա­նը հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան և հա­կա­ժո­ղովր­դա­կան իշ­խա­նու­թյուն է ձևա­վո­րում։ Ա­ռանց ընդ­դի­մա­խո­սու­թյան հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել ժո­ղովր­դա­վա­րար հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե կա եր­կու սու­բյեկտ՝ ին­քը և ամ­բո­խը (ի­հար­կե, ամ­բոխն որ­պես օ­բյեկտ է օգ­տա­գոր­ծում, բայց սի­րա­շա­հե­լու հա­մար ա­նու­նը դրել է ժո­ղո­վուրդ ու ա­սում է, թե սու­բյեկտ է)։ Ի­րա­կա­նում նա միա­հե­ծան իշ­խա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում, ո­րը հա­ճախ գռե­հիկ դրսևո­րում­ներ է ստա­նում, մաս­նա­վո­րա­պես իր ձայ­նով դի­մակ կրե­լու քա­րո­զը ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րով տա­րա­ծե­լը։ Այդ մարդն ի­րեն պատ­կե­րաց­նում է նա­խա­գահ, պա­րետ, գյու­ղա­պետ, նա­խա­րար, տաք­սու վա­րորդ... Տո­տա­լի­տար մտա­ծո­ղու­թյամբ Փա­շի­նյա­նը «ժո­ղովր­դա­վո­րու­թյուն» տեր­մինն օգ­տա­գոր­ծում է մի­միայն իր ըն­տա­նեա­պե­տու­թյունն ամ­րապն­դե­լու հա­մար։ Ծա­ռու­կյա­նը դրան խո­չըն­դո­տող խո­շոր օ­ղակ­նե­րից մեկն է։ Ե­թե ընդ­դի­մա­դիր դաշ­տը թույլ տվեց, որ այդ օ­ղա­կը վե­րաց­վի, հե­տա­գա­յում մյուս­ներն էլ են խն­դիր ու­նե­նա­լու։ Դրա հա­մար բո­լորն ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րը մի կողմ պի­տի թող­նեն և միա­վոր­վեն «կոն­սեն­սուս-1» գա­ղա­փա­րի շուր­ջը։ Այս իշ­խա­նու­թյու­նը մեր երկ­րի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիքն է։

Զրույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan