Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ
5
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերազմ Արցախում
Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է Կթույլատրեն նորից սիգ որսալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Թբիլիսիում զորակցության հանրահավաք կլինի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան

Խաղաղ հավաքների արգելքը արտակարգ դրության սկզբնական փուլում առանձնակի տեսանելի արձագանք չունեցավ, սակայն տևական ժամանակ այդ սահմանադրական իրավունքն անվերապահորեն բացառելը, հատկապես, այն պարագայում, երբ արտասահմանյան երկրներն օրինական համարեցին այդ իրավունքը միայն մասամբ սահմանափակելու տարբերակը, լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ Սահմանադրական այս իրավունքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Փաստինֆո»-ն դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, նախ, մենք ականատեսը եղանք այն իրողության, որ անգամ մեկ մարդու կողմից ցույց անցկացնելը ճանաչվեց հակաօրինական, իսկ կասկածյալը բերման ենթարկվեց և տուգանվեց։

- Անձը կարող է տվյալ իրավիճակում բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելը  ինքնին հարկադրանք կիրառելու և բերման ենթարկելու հիմք չէ, ինչը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածից։ Ի դեպ, որ պահից անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր կատարել օրինական պահանջները, այդ պահից նրա նկատմամբ որևէ հարկադրանք չի կարող կիրառվել։  Ֆիզիկական ուժի կիրառումն ինքնանպատակ չէ, իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. «Իրավախախտումները կանխելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»։ Հավելեմ, որ ֆիզիկական ուժի գործադրումը առավել ևս չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով, մարդուն նվաստացնող վերաբերմունքով, սա բացարձակ իրավունք է, այն չի կարող սահմանափակվել անգամ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում։ Պատահական չէ, որ իմ կողմից նշված օրենքը պարտադիր է համարում, որպեսզի նմանաբնույթ խախտումները բացառելու նպատակով ոստիկանները անցնեն «հատուկ պատրաստվածություն»՝ ինչպես ֆիզիկական ուժի գործադրման, այնպես էլ «բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ» ձեռք բերելու նկատառումով։ Մի ուրիշ առիթով ավելի հանգամանորեն կխոսենք մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու խնդիրների շուրջ, որոնք, թերևս, արդիականություն են ձեռք բերել։

Ինչ վերաբերում է ձեր նշած այն իրավիճակին, երբ հավաք է նախաձեռնում և իրականացնում մեկ մարդը, ապա հարկ է նկատել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:

Հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս կարող է մեկ մարդը հավաք անցկացնել, «հավաք» եզրույթը ինքնին նշանակում է մարդկանց որոշակի խմբավորում։ Սակայն հավաքի էությունն այնքան քանակը չէ, որքան այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ ձևավորել հանրային կարծիք և հանրային իշխանությունների ուշադրությունը բևեռել որևէ խնդրի լուծման անհրաժեշտության վրա։ Ընդ որում, ընդունված է, որ մեկ մարդու պարագայում պարզապես ի ցույց է դրվում նախապես պատրաստված պաստառ։

-  Ասվածից բխո՞ւմ է, արդյոք, որ մի անձի կողմից իրականացված ցույցը չի կարող ճանաչվել, որպես օրենքով ճանաչված հավաք։

Հարկ է իրավունքը, դրա երաշխիքը չշփոթել պատասխանատվություն առաջացնող իրավաբանական փաստի հետ։ Ճիշտ հակառակը՝ ասվածից ընդամենը բխում է, որ մեկ անձը ևս օգտվում է այդ իրավունքից, ուղղակի նրա վրա չեն տարածվում հավաքի կազմակերպման կանոններն ու սահմանափակումները։ Մյուս կողմից՝ իրավասու մարմինները պարտավոր են ապահովել մեկ անձի անվտանգությունը և երաշխավորել նրա կողմից իր սահմանադրական իրավունքի անարգել իրականացումը։ Եվ քանի որ մեկ անձի կողմից հավաքի վրա չեն տարածվում օրենքի սահմանափակումները, ապա որևէ ենթաօրենսդրական ակտով «հավաք» եզրույթը կիրառելիս, հարկ է նկատի ունենալ միայն այն իմաստը, ինչը դրան հաղորդվել է օրենքով։

-Մամուլի տեսությունից մենք տեղեկանում ենք, որ արտակարգ դրության դեպքում արտասահմանյան երկրները ամբողջովին չեն սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը։

-Խաղաղ հավաքների առնչությամբ ԵԱՀԿ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների» բյուրոյի կողմից ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, արտոնագրումը իրավաչափ է միայն նվազագույն թվին գերազանցող անձանց կողմից հավաքներ կազմակերպելու պարագայում։ Ըստ այդմ էլ՝ գրեթե բոլոր պետությունները արտոնագրման ենթակա են համարում միայն այն հավաքները, որոնց մասնակիցների թիվը տատանվում է 2-ից (ինչպես՝ Հայաստանում) մինչև 15։ Օրինակ Սինգապուրի 2009 թ. «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքի համաձայն, եթե մեկ անձը չի հրավիրում որևէ մեկին մասնակցելու իր նախաձեռնած հրապարակային միջոցառմանը, ապա այն արտոնագրելու անհրաժեշտություն չի ծագում։ Շվեդիայում, 1984 թ. «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, արտոնագրման ենթակա է այն հրապարակային միջոցառումը, որի մասնակիցները գերազանցում են 15-ը։ ՌԴ֊ի 2004 թ. «Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին օրենքով ևս մեկ անձի կողմից հրապարակային միջոցառում իրականացնելու դեպքում արտոնագրում չի պահանջվում։

Ի՞նչ նկատառումներով է սահմանափակվում խաղաղ հավաքների ազատությունը, կոնկրետ համաճարակի տեսանկյունից մարդկային կուտակումները կարող են վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հավաքների ազատության իրավունքը առավելապես կարգավորված է «Հասարակական կարգի պահպանության մասին» անվանումներով օրենսդրական ակտերով, քանզի ելակետ է ընդունվում այն դիրքորոշումը, որ այս միջոցառումը, առաջին հերթին, աղերսներ ունի հասարակական կարգի պահպանության հետ։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք ընդհանուր են միայն այն մասով, որ վերաբերում են հասարակական կարգի պահպանմանը, օրինակ՝ միանշանակ արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում՝ մեկ անձի կողմից, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է և այլն։ Այլ բնույթի սահմանափակումները պարզապես չեն կարող կիրառվել այն դեպքերում, երբ, օրինակ՝ հավաքը նախաձեռնում և իրականացնում է մեկ անձը կամ թույլատրելի նվազագույն քանակով անձինք, քանզի դա հասարակական կարգը խախտելու գործոն չէ։

Նկատենք, որ Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պարետին վերապահված է լիազորություն՝ սահմանված տարածքներում արգելելու որոշ տեսակի հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, եթե մասնակցում են 20 և ավելի անձինք։ Ընդ որում, այդպիսի հանրային միջոցառումներ են ճանաչված համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։

Այսպիսով, ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, որ 20 անձը չգերազանցելու դեպքում, որոշ հանրային միջոցառումներ, եթե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, սկզբունքորեն թույլատրվում են, և այս համատեքստում հավաքների անվերապահ արգելքը առնվազն խնդրահարույց է, մանավանդ այն ասպեկտով, երբ այն իրականացվում է մեկ մարդու կողմից, որի վրա օրենքի սահմանափակումները չեն էլ տարածվում։

-Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության դեպքում, Սահմանադրության ուժով չի կարող իրականացվել հանրաքվե, էլ ուրիշ ի՞նչ իրավաքաղաքական գործընթացներ չեն կարող տեղի ունենալ արտակարգ դրության ժամանակ։

-Սահմանադրությամբ ելակետ է ընդունվում այն սկզբունքը, որ մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումներ ենթադրող կառավարման հատուկ ռեժիմների դեպքում իրավաչափ չէ նաև իրականացնել այնպիսի սահմանադրական գործընթացներ, օրինակ բացառվում է Ազգային ժողովի ընտրությունը, չի կարող ներկայացվել կամ քննարկվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը։ Հավելեմ, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի կարող նախաձեռնվել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով։

Նման դեպքերում, իհարկե, նախապատվությունը պետք է տալ ոչ թե արտակարգ դրության երկարատև կիրառմանը, այլ անցնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրության հենքով միջոցառումներ իրականացնելուն։ Նկատենք, որ Արցախում հենց այս պահին հայտարարված է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Ընդ որում, Արցախում գործում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի հետ։

Ի դեպ, այս օրենքը ևս նախատեսում է այնպիսի սահմանափակումներ, որոնք կիրառվում են այս պահին արտակարգ դրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հարկադիր մեկուսացումներին, այն կարող է կիրառվել անկախ նրանից, հայտարարվել է արտակարգ դրություն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե գործնականում ծագել է անհրաժեշտություն այդ օրենքը վերանայելու և սահմանափակումների իմաստով առավել համաչափ դարձնելու, ապա որևէ սահմանադրական արգելք չկա այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Վերջին հաշվով, մենք չենք կարող անհարկի պարբերաբար երկարացնել արտակարգ դրության ժամկետը, մի պահ ուղղակի հարկադրված կլինենք անցնելու արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, որպեսզի գոնե Սահմանադրության հիմնական կառուցակարգերն ու ընթացակարգերը կարողանան անարգել գործել։

Ի դեպ, դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մենք ցավալիորեն ուշանում ենք և պետք է անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ոչ թե գերատեսչական «մեկ պատուհան», այլ ընդհանուր կառավարման «մեկ պատուհան» սկզբունքին, ինչը աննախադեպ չափով կնվազեցնի մարդկային կուտակումների և շփումների անհրաժեշտությունը, կնպաստի մարդկանց խնայողությունների և բյուջետային միջոցների անհարկի ծախսերը կրճատելուն։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>