Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայտնի է դարձել, թե ում շունն է կորոնավիրուսը` Փաշինյանինը ընդդիմադիրներից պաշտպանվելու համար

Երբ  սույն թվականի մարտի 1-ին արձանագրվեց կորոնավիրուսի առաջին վարակակիրը (  չար լեզուներն ասում են, որ այդ վարաքակիրներն եղել են ավելի վաղ, սակայն թաքցվել են իշխանության կողմից), երկրում ընթանում էր նախընտրական արշավ: Իշխանությունը պատրաստվում էր հանրաքվեի միջոցով վերացնել իր վերջին խոչընդոտը՝ ՍԴ-ն, երկրում ամբողջատիրական բռնատիրություն հաստատելու  համար: Ընդդիմությունն մերժում էր ոչ միայն Փաշինյանի քաղաքական այդ մտադրությունն, այլև նշում, որ հանրաքվեի անցկացումն իր բնույթով հակաօրինական է:

Չեն կարող, օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կամ  Գերմանիայի կանցլեր Մերկելը, վերացնեն իրենց երկրի ՍԴ-ն, Գերագույն դատարանը կամ փորձեն փոխել այդ կառուցների կազմը: Նույնիսկ այդպիսի մտադրություն ցուցաբերելու համար այդ երկրների հանրությունները իրենց ղեկավարին իմպիչմենտ կհայտարարեին, քանզի դեմոկրատիայի իմաստն ոչ թե ընտրված երկրի ղեկավարին բռնատիրական լիազորություններ տալն է, այլ հակառակը` նրա լիազորությունների բալանսավորումն է` դատական և օրենսդիր իշխանության միջոցով:

Ցավոք հայ հանրությունը մեծապես գավառական բնույթի հանրություն է և չի հասկանում այս մեխանիզմների գործնեության իրական իմաստը, և դրա պատճառով էլ Փաշինյանն մինչ այսօր աշխատում է վարչապետի պաշտոնում:

Նույնիսկ Չիլիում գեներալ Պինոչետը ժամանակին ռիսկ չարեց վերացնել իրենց  Գերագույն դատարանը` հույս ունենալով այդ կառույցի հետ գտնել ընդհանուր հայտարար: Ավելին`  նույնիսկ Հիտլերի իշխանության գալուց հետո ուղիղ վեց տարի պահանջվեց, որպեսզի նացիստների առաջնորդը կարողանար լուծել այն ժամանակվա իրենց ՍԴ-ի խնդիրը: Այն էլ դրա համար երկրորդ համաշխարհային պատերազմի սկսումը օգնեց Հիտլերին լուծել այդ հարցը:

Այսօրվա Հայաստանում էլ ոչ 2-րդ, ոչ էլ 3-րդ նախագահները ռիսկ չարեցին կասկածի տակ դնել Տեր-Պետրոսյանի կողմից փաստացի նշանակած Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը:

Այն ինչ կատարվում է Փաշինյանի կառավարման ընթացքում աննախադեպ է : Փաշինյանի ցանկությունն ազատվել Հրայր Թովմասյանից այնքան մեծ էր, որ նա նույնիսկ անտեսեց Հայաստանին սպառնացող կորոնավիրուսի տարածման վտանգը` հայտարարելով, թե «կորոնավիրուսը ում շունն է, որ վտանգի հայերի առողջությանը...որին կարելի է պինցետով  հանել և արաղով դեզինֆեկցիա անցկացնել...»:

Նման գավառական կատակով հնարավոր էր հանդես գալ միայն թերզարգացած հանրությանը մոտ, քանզի ցանկացած քիչ թե շատ կիրթ հանրություն չէր ների իր ղեկավարին նման ցածրորակ ձևակերպումները: Օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի ղեկավարն իրեն թույլ չէր կարող տալ հանդես գալու համար նման պարզունակ և գեղջկական ձևակերպումներով, քանզի իրենց հանրությունները գեղցիներին չեն հանդուրժում այդ աստիճանի բարձր պաշտոնում: Այլ է հայ հանրության պարագայում: Ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ մեր հանրության մեծ կամ զգալի  մասը հենց այդ գեղցիական  հակումներով է ապրում: Հանրության այդ հատվածին դուր է գալիս նման «վառ և ռամիկ» կատակները, ձևակերպումներն ու մտքերը:

Սակայն, Փաշինյանի բնորոշմամբ,  այդ «շունը» չափազանց «կծան» դարձավ մեզ համար: Այն էլ այնքան «կծան», որ մեզ մոտ վարաքակիրների քանակը այսօր ավելի քան 15 անգամ ավելի շատ է, քան հարևան Վրաստանում և մոտ երկու անգամ ավելի շատ է, քան հարևան Ադրբեջանում: Բացի այդ պարզվեց, որ հարևան Վրաստանի իշխանությունները մոտ երեք անգամ ավելի մեծ օգնության սոցիալական ծրագրերով հանդես եկան, քան պոպուլիստ համարվող Հայաստանի իշխանությունները:

Այսօր ԱՀԿ-ի տվյալներով Թբիլիսին համարվում է  կորոնավարակի տարածման իմաստով աշխարհի ամենաանվտանգ քաղաքաներից մեկը, իսկ Երևանը կանգնած է իսկական հումանիտար աղետի առջև:

Եթե մինչ կորոնավիրուսային շրջանը Փաշինյանի մասին իրական պատկերացումներն ունեին հանրության գիտակից զանգվածի ճնշող մեծամասնությունը, ապա այսօր, երբ վիրուսը բացահայտեց,  այսօրվա իշխանության սնանկությունը,  Փաշինյանի վարկանիշի գահավիժումը տեսանելի է դարձել ողջ հանրության, նույնիսկ գեղցիների  ճնշող մեծամասնության համար:

Բնականաբար, սույն փաստը նաև սպառնալիք է Փաշինյանի համար:

Եվ հենց այստեղ է, որ կորոնավիրուսը Փաշինյանի համար սկսում է խաղալ ոչ միայն բացասական, այլև դրական դեր:

Եթե երկրում մոլեգնում է կորոնավիրուսի վարակը, ապա դա դառնում է լեգիտիմ հիմք արտակարգ ռեժիմի երկարացման համար: Ընդ որում, Փաշինյանն այդ ռեժիմը կարող է երկարաձգել այնքան, ինչքան որ իրեն է ձեռնտու: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ ռեժիմները աստիճանաբար թուլացվում և նույնիսկ վերացվում են, սակայն ոչ Հայաստանում, քանզի ցանկացած պահի Փաշինյանն կարող է հանդես գալ հանրության առջև հետևյալ ձևակերպամբ,- «Երկրում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը: Այդ շունը շատ կծան է, թունավոր է մարդկանց համար, իսկ իմ հակառակորդները,  անտեսելով այդ վտանգը, փորձում են ինձ հեռացնել պաշտոնից»: Ի դեպ Փաշինյանին նման մտքով հանդես գալու առաջարկը օրեր առաջ տվեց Փաշինյանի քաղաքական «հոգևոր հայրը»:

Փաստորեն ստացվում է, որ, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ կորոնավիրուսը խանգարում էր Փաշինյանին հանրաքվե անցկացնել, ապա այսօր նույն այդ կորոնավիրուսը դարձել է Փաշինյանի գլխավոր պահապանը, քանզի ցանկացած պահի Փաշինյանը կարող է կորոնավիրուսի վտանգով վախեցնել հանրությանը` հավերժ երկարացնելով  երկրում արտակարգ դրությունը:

Այսպիսով պարզվեց, թե ում շունն էր իրականում կորոնավիրուսը, որին ոչ պինցետով, ոչ էլ արաղով պետք չէ հեռացնել մեր կյանքից, քանզի վտանգ կա, որ վիրուսի հետ զուգահեռ իր պաշտոնից կարող է հեռացվել նաև Փաշինյանն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>