Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ
5
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերազմ Արցախում
Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է Կթույլատրեն նորից սիգ որսալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Թբիլիսիում զորակցության հանրահավաք կլինի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում

Կառավարման համակարգում միանշանակ կան թաքնված գործընթացներ, որոնք մենք չենք տեսնում առօրյա կյանքում, բայց դրանք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի տեսքով:

Այս համոզմանն է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի կարծիքով, նման դրսևորումներ դեռ հետագայում էլ կտեսնենք:

«Բայց անգամ այս իրավիճակում իշխանությունը հետևություններ չի անում: Հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանության բարձրագույն կրողն իր գործողությունները տանելու է քաղաքական համակարգում, իշխանության ներսում ոչ թե որոշակի կայունություն ձևավորելու, այլ ընդդիմադիրներին չեզոքացնելու ուղղությամբ:

Մեծ հաշվով, ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում: Իսկ այս ճանապարհն առաջին հերթին վտանգավոր է պետության անվտանգ զարգացման տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նկատելով, որ համաճարակի պայմաններում իշխանությունների գործողություններից բավականին դժգոհ մարդիկ կան՝ նա ընդգծեց. «Տրամաբանական է, որ այս իրավիճակում իշխանությունն ինչ-որ քայլերի պետք է գնար, որոնք պայմանականորեն կարելի է մի քանի խմբի բաժանել: Առաջին՝ գնալ ամենապարզ ճանապարհով, այսինքն, իշխանական համակարգի ներսից ընտրել քավության նոխազների և պատասխանատվությունն նրանց վրա բարդել: Հատկանշական է, որ պաշտոնանկություններից ընդամենը օրեր առաջ վարչապետն իր «live»-երից մեկում ասաց, որ սարսափահար է եղել իրեն ուղարկված լուսանկարներից, որոնք պատկերում էին երկրում տիրող իրավիճակը:

Տրամաբանական է, որ ինչ-որ հետևություններ պետք է աներ ուժային կառույցների ղեկավարների առումով, ինչը և արեց: Երկրորդ ճանապարհը քաղաքական հասունություն, ծրագրավորում իրականացնելու ունակություններ էր պահանջում. իշխանությունը պետք է գնար ոչ թե նման կադրային փոփոխությունների, այլ ազգային համաձայնության կառավարություն պետք է ձևավորվեր, երբ նաև ունակ, պրոֆեսիոնալ ուժերը կարող էին աջակցել իշխանություններին՝ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Բայց դա չարվեց, ու իշխանությունը գնաց քավության նոխազներ ընտրելու ճանապարհով»:

Կադրային փոփոխությունների համատեքստում քաղաքագետը հատկանշական է համարում օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը, ըստ որի՝ կորոնավիրուսը պատերազմ է, իսկ ով նման իրավիճակում պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա, դավաճանում է ազգին.

«Բայց եթե հիմա ԱԱԾ տնօրենին, ԳՇ պետին ու ոստիկանապետին կարելի է փոխել, ապա ինչո՞ւ չի կարելի փոխել վարչապետին կամ ձևավորել նոր կառավարություն: Հետևաբար, իր վերոնշյալ քայլերով վարչապետը որոշակի առումով հերքում է իր գործընկեր Լևոն ՏերՊետրոսյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունը:

Անձամբ նա ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մանիպուլյացիա է»: Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա գործընթացներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց.

«Դեռ անցած տարվա վերջում էի կարծիք հայտնել, որ 2020 թ.-ին քաղաքական պայքարի ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհի ենք ականատես լինելու: Եվ հիմա արդեն տեսնում ենք մի շարք գործընթացներ. տարբեր տեղերից վարչապետի հրաժարականի կոչեր, նոր քաղաքական միավորների ձևավորում, բացի այդ, առաջին դեմքերն ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորության մասին էլ ավելի բացեիբաց են խոսում: Սա շատ բնական գործընթաց է, որովհետև բոլորը տեսնում են, որ իշխանությունն անկարող է ճգնաժամային իրավիճակում փոփոխություններ իրականացնել»:

Նրա խոսքով, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հրաժարականի պահանջները. «Բայց դրա հետ մեկտեղ մի կարևոր հանգամանք կա. մինչև Ն. Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում ձևավորված մի կարծիք կար՝ «ով ուզում է լինի, միայն Սերժ Սարգսյանը չլինի»: 2018թ. փոփոխություններն այդ տրամաբանության մեջ եղան, և այսպես ասած, ով ուզեց՝ եղավ: Եվ մենք տեսնում ենք, որ երբ ով ուզում՝ լինում է, երկրում ոչ միայն դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այլև ճգնաժամային իրավիճակում իշխանությունը չի կարողանում էֆեկտիվ մենեջմենթ իրականացնել: Հետևաբար, պետք է ոչ միայն ասել՝ եկեք փոխենք վարչապետին կամ կառավարությանը, այլ տրամաբանությունը հետևյալը պետք է լինի. մարդիկ պետք է հստակ հասկանան, թե իրենք եթե ոչ Փաշինյանի, ապա ո՞ւմ հետևից են գնալու: Պետք է տեսնեն, որ եթե Փաշինյանը գնաց, վաղը գալու է այս մարդն ու այս պրոֆեսիոնալ թիմը: Դրանից հետո արդեն քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և արդեն կարողանում ես փոխել իշխանությունը, առավել ևս, որ մեր Սահմանադրությունը տարբեր կետերով դրա հնարավորությունը տալիս է:

Կգնանք այդ ճանապարհով, օրինակ, 115-րդ հոդվածի համապատասխան անվստահություն կհայտնե՞նք վարչապետին և միանգամից նոր թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ, կախված է քաղաքական իրողություններից, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական վերնախավի ադեկվատ մոտեցումներից, որոնք կապված են նաև երկրում ստեղծված իրավիճակի վերլուծություն, ինչպես նաև մարդկանց այլընտրանքներ առաջարկելու հետ: Ասել՝ «ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի»սխալ ճանապարհ է, որը մեզ տանում է փակուղի»:

Քաղաքագետը ոչ թե որակյալ այլընտրանքի, այլ այդ որակյալ այլընտրանքը ձևավորելու խնդիր է տեսնում, որովհետև վստահ է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շատ էֆեկտիվ մենեջմենթ իրականացնել նույն այս ճգնաժամային իրավիճակում.

«Դրական օրակարգով պետք է մտնել քաղաքական դաշտ և փոփոխություններ առաջարկել: Քաղաքական ուժերը, տնտեսական էլիտան, հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան քաղաքական կոնսուլտացիաների, փոխհամագործակցության ծրագրեր ներկայացնելու միջոցով գեներացնել՝ առաջին՝ ծրագիր, երկրորդ՝ թիմ, և երրորդ՝ փոփոխություններ իրականացնելու ճանապարհային քարտեզ: Առանց դրա իշխանությունը ոչ մի փոփոխության չի գնա, անգամ եթե, պայմանականորեն ասած, իշխանությանը համոզեն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ պետք է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի քննադատությունների ու պահանջների վերաբերյալ իշխանական թիմի արձագանքներին, քաղաքագետը շեշտեց.

«Քաղաքական իշխանությունը պահելու անհրաժեշտությունն իրենց համար գերակա է, հետևաբար, անգամ ճգնաժամային իրավիճակում պատասխանատվությունը կիսելու պատրաստակամությունը, աջակցություն ներկայացնելն իրենց կողմից ընկալվում է որպես ոտնձգություն՝ իրենց անձնական իշխանության դեմ: Հետևաբար, իրենցից ադեկվատ արձագանք, շահագրգիռ քննարկում, արդյունավետ համագործակցություն սպասելն անիմաստ է:

Կարծում եմ՝ այն բոլոր ուժերը, որոնք մինչ այս հայտարարել են կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին, հասկանում են, որ իշխանությունը գնալու է ոչ թե փոխգործակցության ճանապարհով, այլ պարզապես փորձելու են պիտակավորել ու անվանարկել իրենց»:

Քաղաքագետը հավելեց, որ այս օրերին հենց նման պատկերի ենք ականատես լինում: Մյուս կողմից՝ Բ. Մաթևոսյանը նկատում է՝ պետք չէ զարմանալ, երբ այս ճանապարհին նաև կարմիր գծեր են հատվում, որովհետև մինչ այս՝ դեռ 2018 թ.-ին, արդեն եղել են իրավիճակներ, որոնք հաշվի առնելով՝ հիմա իրականացվող գործողություններից ու արարքներից պետք չէ զարմանալ.

«Մոտ երկու տարի լսում ենք այն խոսքերը, որ իշխանությունն ապիկար է, կարմիր գծեր ևս չկան: Իրականում հիմա մարդիկ առերեսվում են այն ամենի հետ, ինչի մասին բարձրաձայնվում ու քննարկվում էր ավելի քան մեկ տարի»:

Բենիամին Մաթևոսյանը նկատեց՝ երբ 2018 թ Ն. Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, գրեթե չկար մի ուժ, որը պատրաստ չէր փոփոխություններ իրականացնելու հարցում օժանդակել նրան.

«Բայց քանի որ նա իշխանական համակարգի ձևավորման տրամաբանության առումով այլ պատկերացումներ ուներ, անձամբ իր իշխանությունն ամրապնդելու այլ ճանապարհներ էր տեսնում և այլ մտադրություններ ուներ, 2018թ. իշխանափոխությունից հետո չգնաց իրական, լայն քաղաքական կոնսոլիդացիայի և չօգտագործեց ժողովրդի ու այդ քաղաքական ներուժը:

Իշխանափոխությունից մեկուկես-երկու տարի անց կրկնեց նույնը՝ մերժեց բոլորին, նաև առաջարկները:

Ընդհանուր առմամբ, հասկանում ենք, որ քաղաքական անհրաժեշտությունը կամ նեղ անձնական քաղաքական օրակարգը իշխանությունների համար ավելի կարևոր է, քան համաճարակային պայմաններում կարող ուժերի միասնությունը»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>