Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային.Tert.am. Տեսանյութ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝  2020թ. ՀՀ–ում ադամանդագործությունն աննախադեպ զարթոնք է ապրել։ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ, 2019թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել էր 67․900 կարատ, 2018թ.՝  62․624 կարատ։ Ստացվում է, որ 2020թ. Հայաստանում արտադրվել է մոտ 2 անգամ ավելի շատ ադամանդ, քան նախորդ տարիներին։

Սակայն պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս ցուցանիշի աճին զուգահեռ ՀՀ–ում ո՛չ ադամանդագործության ոլորտում աշխատողների թիվը, ոչ էլ ՀՀ ներկրվող ալմաստի՝  ադամանդի ստացման հումքի ծավալները չեն աճել։

2019թ. դեկտեմբերին ՀՀ-ում գործող 10 ադամանդագործական կազմակերպություն է եղել։ Ընկերությունների արդյունաբերա-արտադրական անձնակազմի թիվը դեռևս թարմացված չէ, սակայն 2018թ. պաշտոնական տվյալներով՝ բոլոր ընկերություններում միասին աշխատել է 522 մարդ։ 2020թ. առաջին եռամսյակում, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարված վճարումների, ՀՀ ադամանդագործական բոլոր կազմակերպություններում առավելագույնը 480 աշխատող է եղել։

Փաստացի ստացվում է, որ նույն քանակի աշխատողները մեկ տարվա ընթացքում արտադրել են 2 անգամ ավելի շատ ադամանդ։ Ինչպե՞ս։ Փորձենք հասկանալ՝ 480 աշխատողը կարո՞ղ է 3 ամսում մշակել 118․476 կարատ ադամանդ։

Մեկ անդամանդ մշակողի միջին արտադրողականությունը, ըստ մասնագետների հաշվարկների, 1 ամսում կարող է լինել 28 կարատ ալմաստի հումքի կամ 12․9 կարատ ադամանդի մշակումը։ Ստացվում է՝ նույնիսկ ոչ ամբողջական 118․000 կարատ ադամանդ մշակելու համար ՀՀ-ում պետք է լիներ 1400 աշխատող, սակայն, ինչպես տեսանք, Հայաստանում գործող ադամանդագործական կազմակերպությունները բոլորը միասին ունեն ընդամենը 480 աշխատող, այսինքն՝ մոտ 3 անգամ քիչ։

Բացի դա, այս տարվա առաջին եռամսյակում արտադրված 118․476 կարատ ադամանդի գերակշիռ մասը՝ մոտ 53.000 կարատ, արտադրվել է այս տարվա փետրվար ամսին։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, ԱՎԾ-ի՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման վերաբերյալ տվյալներում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ արձանագրված չէ, այսինքն՝ դեպի Հայաստան ադամանդի հումքի՝ ալմաստի ներկրման աճ չի գրանցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50․000 կարատ չմշակված ադամանդը, երբ Ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան։ Ստացվում է՝ այն ներմուծվել է, սակայն այդ մասին պաշտոնական փաստաթղթերում տվյալներ չկան։ Սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, պարզապես չի մաքսազերծվել։

«Սարսափելի խայտառակություն է երկրի համար։ Տեղի է ունեցել առանց մաքսազերծման անօրինական ներմուծում։ Այս շրջանառությունը, այսպես կոչված, այս բիզնեսը արդեն կրիմինալի արահետներ է մտնում։ Եվ բնականաբար, բարձր ղեկավարությունը պետք է իրազեկ լինի։ Ժողովրդական խոսք կա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, հիմա նույն ձև թալանի պրոցեսը շարունակվում է։ Ես կասեի ավելի ցցուն է դարձել՝ պարգևավճարներ բաժանելը, տներ են կառուցում, մեքենաներ են առնում, գործուղումներ են անում՝ ահավոր գումարներ ծախսելով»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ևս կարծում է, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները թույլ չեն տալիս ունենալ այն ծավալի մշակված արտադրանք, որը ներկայացված է պաշտոնական վիճակագրությունում․ «Մի քանի ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը չի եղել Հայաստանում։ Քանի որ Հնդկաստանում աշխատուժն էժան է և նույն գործը կարելի է էժան կազմակերպել Հնդկաստանում, ենթադրում եմ, որ մարդիկ մեզ հատկացված՝ հայկական քվոտայով ստացված հումքը և հայկական քվոտայով վերադարձվելիք ապրանքը իրականում մշակվում են Հնդկաստանում, բայց որպեսզի խնդիրներ չառաջանան, փաթեթավորում են հայկական արտադրանքի տակ»,- նշեց նա։

ՀՀ-ում ադամանդի վերամշակման կրկնակի աճը համընկել է 2019թ. դեկտեմբերին «Էյ.Դի.Էմ. դայմոնդս» ադամանդի գործարանի բացման հետ։ Ընկերությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2015թ., սակայն այդ ժամանակ Հայաստանում զբաղվել է միայն վաճառքով։ «Էյ.Դի.Էմ. դայմոնդս»-ը հիմնվել է Բաղիկյան եղբայրների կողմից, բայց առավել հետաքրքիր է գործարանի բացմանը պաշտոնյաների և գործարարների ներկայությունը՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան և այլք:

«Ադամանդագործությունն առաջիկա 10 տարում ֆանտաստիկ զարգանալու է ՀՀ-ում։ 2020թ. առաջին, երկրորդ եռամսյակից հետո կարելի է մտածել 2-րդ, 3-րդ հարթակները ստեղծելու մասին»,- գործարանի բացմանը հայտարարել էր Խաչատուր Սուքիասյանը։

Հայաստանում գործող ադամանդագործական ընկերություններից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ–ում գործող 9 ընկերությունները բիզնես առումով այնքան էլ լավ վիճակում չեն, ի տարբերություն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերության։

Նրա խոսքերն ապացուցում է այն հանգամանքը, որ «Էյ․Դի Էմ․դայմոնդս» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ի դեպ, այս ցանկում ադամանդագործության ոլորտից տեղ է գտել միայն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերությունը։

2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 52 մլն 930 հազար հարկ՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդ հորիզոնականը։

Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով՝ այսօր շարունակում են գործել ադամանդագործական այն ընկերությունները, որոնք ստեղծվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, երբ աշխարհում ադամանդագործության ոլորտում Հնդակստանը դեռ գերիշխող չէր։

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում այդ մասշտաբի ադամանդագործական ընկերություն կարող էր հիմնվել, որովհետև մեր շուկան այնքան էլ լավ վիճակում չէ: Մենք պարտվում ենք մրցակցության մեջ օրինակ հենց նույն Հնդկաստանին, որտեղ 2-3 անգամ էժան է աշխատուժը: Այն ընկերությունները, որոնք Հայաստանում հիմա գործում են, բացվել են 20-30 տարի առաջ, երբ հնդիկները համաշխարհային շուկան չէին գրավել և հիմա աշխատելը մեզ համար անհամեմատ բարդ է: Բացի դա մենք չունենք այն տեխնալոգիաները, ինչ հնդիկներն ունեն և շատ դանդաղ ու դժվար ենք մշակում ամենափոքր կարատները, որոնք էլ հիմնականում պահանջարկն ունեն Ռուսաստանում»,- ասաց ընկերության սեփականատերը։

Ըստ ադամանդագործական մեկ այլ ընկերության գործադիր տնօրենի, որը ևս չցանկացավ իր անունը հնչեցնել՝ ՀՀ–ում ադամանդագործների աշխատավարձերն սկսում են 100․000 դրամից։

Նշենք, որ «Էյ․Դի․Էմ․ դայմոնդսը» ընկերության ղեկավարներից Արտակ Բաղիկյանը հայտարարել էր, որ իր ընկերության աշխատողը կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ։

«Կողքից կարող է թվալ, որ սա շատ եկամտաբեր բիզնես է, բայց փաստը նա է, որ մեր ոլորտի շահութաբերության մակարդակը 2-5 տոկոս է ընդամենը։ «Էյ. Դի. Էմ. դայմոնդսի» կողմից հայտարարված աշխատավարձերը, աշխատակազմը առանց այդ էլ հայկական թանկ մշակումը դարձնում են շատ-շատ թանկ։ Այս պարագայում չես կարող օրինական ճանապարհով մրցունակ լինել։ Ու պարզ է չէ նաև, որ համապատասխան գյուղացին չի ուզենա մեզ մոտ 100-150.000 դրամ աշխատավարձ ստանա ու կգնա «Էյ. Դի. Էմ»-ում աշխատելու»,- նշեց ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Իսկ ինչո՞ւ են ադամանդները մաքսանենգ ճանապարհով բերվում Հայաստան․

Հայաստանում վերամշակվող ադամանդը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։ Եվ քանի որ երկու երկրները ԵԱՏՄ անդամ են, միասնական մաքսային տարածքում ԵԱՏՄ երկրից ալմաստի ներկրումը, մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում դրա մշակումը և կրկին ԵԱՏՄ տարածք արտահանումը կատարվում է առանց հարկերի։

«Տեսեք, սխեման հետևյալն է։ Եթե հնդիկները որոշեին Հնդկաստանից ուղիղ Ռուսաստան ադամանդ արտահանել, այդտեղ առաջանալու էր 15 տոկոսի չափով հարկ, որը չի առաջանում, երբ ԵԱՏՄ երկիր Հայաստանն է արտահանում Ռուսաստան: Այս սխեմայով այդ հարկն է փաստացի շրջանցվում: Այս սխեմայով Ռուսաստան արտահանելուց հնդիկները կրկնակի օգուտ են ունենում ու բավական մեծ գումար էլ մնում է այս սխեման գծողին: Ստացվում է, որ «Էյ. Դի. Էմ.» ընկերությունը ստանում է մեծ տոկոս այն ադամանդից, որն ինքը չի արտադրել և այդ պատճառով է, որ կարողանում է այդքան մեծ թիմ պահել՝ բարձր աշխատավարձերով։ Կրկնում եմ, այս սխեմայի ամբողջ նպատակը հարկերից խուսափելն է, փաստացի գումար են գողանում Ռուսաստանից»,- ասաց ընկերության սեփականատերը։

Համաձայն ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի՝ երրորդ երկրներից ներմուծվող մշակված ալմաստի և ադամանդի ներկրման դեպքում պետք է վճարել տվյալ ապրանքի մաքսային արժեքի 15 տոկոսի չափով մաքսատուրք և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը վաճառքի ժամանակ ենթակա է վերադարձի։ Քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ երկիր է, համաձայն ԵԱՏՄ կանոնադրության՝ ՀՀ–ից ՌԴ և հակառակը ադամանդ և ալմաստ ներկրելու և արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվում, ուստի Հայաստանով մաքսանենգ ճանապարհով հնդկական ադամանդը Ռուսաստան արտահանելու դեպքում նշված 15 տոկոս հարկը շրջանցվում է։

«Աշխարհը գնում է ոլորտի մաքսիմալ թափանցիկության, որովհետև օրինակ տաս տարի առաջ նույն ռուսական շուկան լի էր աֆրիկայան ադամանդներով, որոնք ոչ մի փաստաթուղթ չունեին:  Հիմա արդեն ադամանդների փաստաթղթերում գրում են ոչ միայն թե որտեղից է գնված, այլ նաև թե ով է եղել այն մարդը, որը մշակել է ու երբ է մշակել: Սա խիստ ու կարգավորված շուկա է, ու միջազգային խիստ վերահսկողության պատճառով խաբեությունները շատ քիչ են։ Եթե հայ-հնդկական այս սխեման բացահայտվի, չեմ պատկեացնում, թե գործարար համբավի ինչ ռիսկ կունենանք»,- նշեց ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>