Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական այրի իր գիտելիքները և փորձը ամբողջովին կներդնի հայրենիքը անսասան պահելու համար: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այս մասին ասաց Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում նախագահի՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանը՝ օրհնության կարգ կատարելուց առաջ:

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները և փորձը ամբողջովին ի սպաս կդնեք մեր հայրենիքը անսասան պահելու, ժողովրդին հույս և ոգի տալու համար: Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք: Ինչպես 17 տարեկանում զենքը ուսին Դուք պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր դուք շարունակելու եք նույն նվիրական վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով այս հերոսական մեր ժողովրդի բոլոր-բոլոր իղձերն ու երազանքները: Միշտ Ձեր կողքին ենք լինելու: Մեր ազգը 5 տարով տվեց իր վստահությունը Ձեզ, և Ձեր նոր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն՝ հայրենաշինության ասպարեզում և ի վայելումն ազգիս Հայոց», - ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը՝ մաղթելով բարի երթ՝ դեպի նորանոր բարի պտուղներ՝ հանուն խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարգավաճման:

Նա վստահություն հայտնեց, որ  Արայիկ Հարությունյանը ունենալու է երկնային աջակցություն, և սրբությամբ պահելու է  Հայոց նվիրական եռամիությունը՝ Մայր Հայաստան, Սփյուռք և Արցախ:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ կա ոսկե օրենք. եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը կամ թագավորը, որ ծնկի իջավ, աղոթեց ազգի համար, անպայման Աստված լսում է դա: «Բայց, եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մեղքը, չգիտենք, Աստված կների, թե ոչ: Ահա թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել ևս»,-նկատեց Արցախի թեմի առաջնորդը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>