Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Փաշինյանական հեղափոխության գլխավոր արժեքը «աղի ու հացի» կատեգորիայի պահպանո՞ւմն էր

Փաշինյանական հեղափոխության ջատագովներից մեկը` ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, նեղված քննադատում է Փաշինյանին, որ վերջինս ուրանալով Դավիթ Սանասարյանին` համաձայնվել է նրան դատել`  հիմնվելով «սերժամետ» գլխավոր դատախազի և նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ցուցմունքների հիման վրա:

Այն,  որ  նախկին նիկոլապաշտները այսօր դժգոհ են իրենց նախկին կուռքից հասկանալի է: Կենցաղային վատ պայմանները միշտ էլ ազդում են մարդկանց, այդ թվում նաև «հեղափոխականների» գիտակցության վրա:

Սակայն սույն  «հեղափոխականի» քննադատության հիմնավորումները կարևոր են այն իմաստով, որ ցցուն են դարձնում սրանց ամբողջ իրական պատկերացումներն ու արժեհամակարգը:

Եվ այսպես`  նախկին նիկոլականը մեղադրում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ:

«Այս ուրացումից հետո, ինչպես եք քնում, իրար երեսի նայում և արդյոք այս ամենին հանգիստ վերաբերվելուց, ձեր ընկերոջն ուրանալուց հետո, դուք չեք ուրանա նաև հեղափոխությունը և դրա արժեքները: Վայելեք կյանքը, առողջ եղեք, քանի դեռ ձեր իսկ նետված բումերանգը հետ չի վերադարձել: Ասեմ՝ ձեզ այն արդեն վերադառնում », - սպառնում է Փաշինյանին սույն   «հեղափոխականը»:

Պարզվում է, որ Գալստյանը հեղափոխական արժեքների տակ հասկանում է հետևյալ սկզբունքը, որ «...անցած ճանապարհի, կիսած աղ ու հացի, համատեղ պայքարի ուրացումը դա նետված բումերանգ է, որը հետ է վերադառնում...»:

Ստացվում է, որ աղ ու հաց կիսած լինելուց հետո, «հեղափոխական» Փաշինյանն իրավունք չուներ դատել իր «հեղափոխական» ընկեր Սանասարյանին, քանզի նա՝ Սանասարյանը` լինելով հեղափոխական չէր կարող թաթախված լինել կոռուպցիայի մեջ:

Իսկ, քանի որ Սանասարյանը «հեղափոխական էր», ուրեմն ուներ ի վերուստ ինդուլգենցիա, որ չէր կարող նաև կոռուպցիայի մեջ թաթախված լինել: Այսինքն, ըստ Գալստյանի, «հեղափոխականը» արդեն` որպես կարգավիճակ իրեն  դարձնում է անձեռնամխելի: Հակառակ դեպքում այդ կասկածը պիտի տարածվի նաև Փաշինյանի վրա:

Երբևիցե այս չափ  անկեղծ և ցինիկորեն «հեղափոխական» Գալստյանը չէր ներկայացրել փաշինյանական հեղափոխության իրական բովանդակությունը:

Սա ոչ միայն հանցավոր գիտակցություն է, այլև բնական վիրուսներից էլ ավելի վտանգավոր է հանրության համար: Սա մտածողություն է, որը գործել է միջնադարում և ամենահետամնաց տոտալիտար հասարակություններում:

Ուշադրություն դարձնենք նրա մտքի շարադրանքներին:

«...Ես հավատում եմ, որ նա /Սանասարյանը/ անմեղ է, որովհետև ընտիր գիտեմ, որ նրան մեղադրանք առաջադրող և այդ մեղադրանքը պաշտպանող մարդիկ, ատում են հայ ժողովրդին և հեղափոխությունը...»::

Փաստորեն, ըստ Գալստյանի ինքը գործին ծանոթ չէ, Սանասարյանին էլ չի ճանաչում, սակայն, քանի որ գիտի, որ գլխավոր դատախազն ու նախկին ԱԱԾ պետը «հակահեղափոխականներ են», ուրեմն Սանասարյանը չի կարող մեղավոր լինել: Հենց այս նույն թեզով էին, 37-38 թվականներին, մարդկանց մեղադրում կամ արդարացնում դատավճռից:

Սա մոտավորապես նման էր խորհրդային  ամենավատ տարիների քարոզին: «Ես չեմ կարդացել Պաստեռնակին, սակայն քանի որ գիտեմ, թե ով է իրեն մեղադրանք առաջադրում, ուրեմն նա հակասովետական, հակապետական, հակազագային կերպար է...»: Համեմատեք ներկայիս փաշինյանական հեղափոխականի և նախկին ԽՍՀՄ-ի տոտալիտար քարոզիչների հիմնավորումներն ու հռետորաբանությունը և կտեսնենք, որ նրանց միջև գրեթե ոչ մի տարբերություն չկա:

Նրանց տարբերությունն իրենց տոտալիտար, անմարդկային էության արտաքին քաղաքական, գաղափարական փաթեթավորման մեջ է և ոչ ավել:

Պետք է նշել, որ այս հետամնաց, տոտալիտար մտածողությունը լուրջ հետ է մղելու Հայաստանին: Այլ երկրները նման «հեղափոխականներին» «երկաթե ավելով» էին մաքրում, որպեսզի նրանց «հոտն» նույնիսկ չվարակի հասարակության օրգանիզմի առողջ զարգացմանը: Ինչպես որ բժիշկները պայքարում են վիրուսների դեմ պատվաստումներով:

Հենց այդ պատճառով էլ այսօր հեղափոխության մասին քաղաքակիրթ երկրներում գերադասում են չհիշել: Քանզի լավ գիտեն, որ հեղափոխությունը միշտ «փրփուռն է» առաջ բերում`  հետևում թողնելով բոլոր այն երազանքները, որոնց իրականացմանը սպասում եին շարքային քաղաքացիները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>