ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Ռոբերտ Քոչարյանին

Երեկվա դատարանի որոշումը՝ թողնել ՀՀ 2-րդ նախագահին կալանքի տակ, մեծ ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Այն, որ դատավորի փաստացի սադիստական որոշումը ոչ մի կապ չուներ հումանիզմի հետ, ակնհայտ է:  Իտալիայում այսօր նույնիսկ մաֆիայի պարագլուխներին են ազատում բանտերից, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում իշխանությունները նրանց հնարավոր վարակվածության պատճառով պատասխանատվություն չկրեն: Իսկ Հայաստանի «բոլորին սիրող» իշխանության արդարադատության նախարարը նշում է, որ «ոչ մի ողբերգություն չի տեսնում, եթե նույնիսկ կալանքի տակ գտնվողները վարակվեն...»: Ռուստամ Բադասյանի այս սադիստական տեսակետը ցույց է տալիս այն անբարոյական մթնոլորտը, որտեղ գործում է այս իշխանությունը և այն արդեն հասել է իր գագաթնակետին:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել ՀՀ  2-րդ նախագահին: Հարցադրումը ենթադրում է ավելի ծավալուն վերլուծություն:

Այս առիթով հանրության մեջ կան կարծիք-միֆեր, որոնք իրականության հետ քիչ առնչություն ունեն կամ նրանց ազդեցությունը կա, սակայն մինիմալ է: Փորձենք վերլուծել այդ կարծիքները:

Առաջին վարկած. սա անձնական վենդետայի խնդիր է

Շատերի կարծիքով Փաշինյանի մոտիվացիան անձնական  է:

Սակայն սույն թեզը չի հիմնավորվում, երբ դիտարկում ենք, թե ինչ հարաբերություններ է ունեցել նա այլ գործիչների հետ:

Օրինակ,  այն անձնական նվաստացումները, որն իրականացրել են Սամվել Ալեքսանյանի թիկնապահները Փաշինյանների դեմ 2012- ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում, անհամեմատելի են նրա հետ, թե ինչ է զգացել Փաշինյանը, ասենք, ՀՀ 2-րդ նախագահի կառավարման ընթացքում: Այսօր Փաշինյաններն Ալեքսանյանին համարում են «իրենց սրտի օլիգարխը» և ամենուրեք նրա անձնական գովազդով են զբաղված:

 Իսկ Քոչարյանի կառավարման  ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց հայտնի մյուս օլիգարխի շնորհիվ «հաղթահարել աղքատությունն իր գլխում» և դառնալ հանրության  միջին դասի «կլասիկ» ներկայացուցիչ, ով նաև համատեղության կարգով «պայքարում էր» անարդարությունների դեմ: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը նրան չի ձերբակալել 2009-ին և նույնիսկ իր քաղաքական «հայրերը» բանտում չհայտնվեցին 1998-ից հետո, երբ այդ պահանջը առկա էր հանրության 99 տոկոսի մոտ:

Երկրորդ վարկած. Փաշինյանը վախենում է ՀՀ 2-րդ նախագահից

Սույն վարկածը նույնպես անհեթեթ է, քանզի Ռոբերտ Քոչարյանը երբեք հրապարակավ չէր հայտարարում, որ ուզում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ավելին` նա մինչ այսօր էլ խոստովանում է, որ  չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ և այդ քաղաքականությունը իրեն կրկին ներքաշեց իր  մեջ: Այդ տեսանկյունից նշել, թե իբր Փաշինյանը վախենում էր Քոչարյանից, որ օգտվելով Պուտինի աջակցությունից կդառնար Փաշինյանի վտանգավոր մրցակիցը, համոզիչ չի թվում:

Բացի այդ ինքը՝ Փաշինյանը,  2018-ին ուներ մեծ վարկանիշ և դժվար թե մտածեր, թե նրան կարող էր  վտանգել ՀՀ 2-րդ նախագահը:

Երրորդ վարկած. Փաշինյանն ուզում է ՀՀ 2-րդ նախագահին դատելով լեգիտիմացնել իր պահվածքը 2008-ի մարտի 1-ին

Սույն թեզը նույնպես թույլ է, քանզի մարտի 1-ի էջի բացումը այդքան էլ շահավետ չէր Փաշինյանին: Նախ, եթե նա վերաբացում է 2008-ի գործը, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ չի բացահայտում 1996-ի գործը: Մանավանդ, որ երկու դեպքում էլ կատարվել էին իդենտիկ դեպքեր: Ավելին,  բումերանգի օրենքի համաձայն Փաշինյանի վարկանիշի անկման արդյունքում 1996-ի գործը անխուսափելիորեն բացվելու է: Դրանից չի կարողանալու խուսափել հաջորդ իշխանությունը, քանզի այդ դեպքում այդ իշխանությունը կարող է մեղադրվել կանխակալության մեջ: Այն, որ Փաշինյանի վարկի անկման արդյունքում հանրությունը «ցանկանալու է» վերհիշել 1996-ը ոչ թե պատմության հանդեպ սեր ունենալու համար, այլ որպես պատրվակ Փաշինյանին մեղադրանքներ ներկայացնելու համար: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները: Այնպես որ, 1996-ի «հերոսները» այսօրվանից  կարող են «պատրաստվել» այդ փուլին:

Չորրորդ վարկած. սպանվել է 10 մարդ և ուրեմն անհրաժեշտ է, որ լինի «քավության նոխազ»

Սույն վարկածը նույնպես առկա է, սակայն այն նույնպես գլխավորը չի կարող համարվել,  քանզի այդ 10 զոհերի պատասխանատուին դժվար է բացահայտել: Ավելին,  այսօր հանրությունը կարող է հավատալ Փաշինյանին, իսկ վաղը, երբ մարդիկ սկսեն վատ ապրել, նրանք կուզենան հավատալ, որ այդ 10 զոհերի մեղավորը հենց Փաշինյանն է եղել: Այդ տեսանկյունից նման մեղադրանքները, սովորաբար,  բումերանգի էֆեկտի համաձայն վերադառնում են մեղադրողներին, և սույն իրավիճակը Փաշինյանը չէր կարող չհասկանալ:

Պետք է նշել, որ վերը նշված բոլոր գործոնները իրենց ֆոնային դերը կատարել են, սակայն Փաշինյանի՝ Քոչարյանին պատժելու գլխավոր մոտիվացիան գտնվում է այլ տիրույթում:

                                          Ո՞րն  է այդ մոտիվացիան

Ռոբերտ Քոչարյանին «պատժելու» խնդիրը ունի ընդգծված աշխարհաքաղաքական բնույթ:

Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքում խնդիր էր դրված ամեն կերպ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Իսկ դրա համար անչափ կարևոր էր, որ Արևմուտքում` Գերմանիան և Լեհաստանը, իսկ Հարավում`  Թուրքիան, կարողանային արժանիորեն մրցել Մոսկվայի հետ:

Սակայն 1994-ին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը պարտվեց Հայաստանին, ով համարվում էր տարածաշրջանում Մոսկվայի միակ կայուն հենարանը: Պարտվելով ռազմական դաշտում՝ փորձ արվեց այս խնդիրը կոմպենսացնել դիվանագիտական ճակատում: Եվ 1997-ին «փուլային»  տարբերակով խնդիր էր դրվում «վերցնել» Հայաստանի հաղթանակը: Արևմուտքին այս «փուլային» տարբերակը այդքան էլ ձեռնտու չէր, քանզի դրանից  օգտվելու էր նաև Մոսկվան: Սակայն, որպես «չարյաց փոքրագույն» դիտարկվում էր, որ Բաքվի հետագա հզորացման արդյունքում`  օգտագործելով «նավթային» գործոնը, Հայաստանին  վերջնարդյունքում կպարտադրեն պարտություն, և ուրեմն կպարտվեր  նաև Մոսկվան: Արևմուտքում Հայաստանը համեմատվում էր բալկանների Սերբիայի հետ`  նշելով, որ հենց Երևանի ջանքերի շնորհիվ է, որ Մոսկվան կարողանում է պահպանել իր ազդեցությունը Անդրկովկասում:

Սակայն 1998-ին Վազգեն Սարգսյանը,  Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի ու Սամվել Բաբայանի օգնությամբ մերժեցին «ինքնակամ հանձնվել» Ադրբեջանին:

Արևմուտքում և Թուրքիայում սույն փաստը չմոռացվեց: 1999-ին կատարվեց հոկտեմբերի 27-ը, որի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն «ազատվել» Վազգեն Սարգսյանից, այլև ստվեր գցել նաև 1998-ի իշխանափոխության մյուս անդամների վրա:

Գիտակցելով խաղի ողջ էությունը` Քոչարյանին  հաջողվեց  սիրաշահել Արևմուտքին Քի-Վեստում, որի արդյունքում հետագայում ստացավ Ղարաբաղի խնդրի լուծման համեմատաբար ոչ ադրբեջանամետ  «լեգիտիմ» որոշում:

2007-ին այս որոշումը միս ու արյուն ստացավ, սակայն  փաստացի ստանալով խնդրի «սառեցման» իրավունքը` Հայաստանը ակամայից թույլ չտվեց, որ Արևմուտքը  Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնի:

Արևմուտքում հասկացան, որ այս տարածաշրջանում բոսնիական մոդելը չի կարող լիարժեք աշխատել, որի արդյունքում այստեղ առաջացավ «մոտեցման ճգնաժամ»: Արևմուտքը կորցրեց այն թելը, թե ինչպես կարող է լուծել Ղարաբաղի հարցը՝ միաժամանակ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանի վրա:

2008-ը առիթ էր, որպեսզի «բաժանիր և տիրիր» սկզբունքը կիրառելով Հայաստանի ներքաղաքական դաշտում` Արևմուտքը կարողանար կորզել Երևանից զիջումներ թե ռուսների և թե Ղարաբաղի մասով:

Արդյունքում առաջ եկավ, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հարցը: Ենթադրվում էր, որ թուրքական «պատուհան» տրամադրելով Երևանին` Արևմուտքին կհաջողվեր Հայաստանին «պոկել» Մոսկվայից:

Սակայն թուրքերը վերջին պահին այդ «պատուհանը» հրաժարվեցին բացել՝ առաջ բերելով հայտնի նախապայմանները, որի արդյունքում   Ղարաբաղի հարցում Մոսկվան կրկին ստանում էր լուծման առավելություն:

Այս պարագայում Արևմուտքում ուժգին մեծացավ այն շրջանակաների տեսակետը, որի համաձայն տարածաշրջանում միանշանակ պիտի աջակցել Ադրբեջանին, որպեսզի նա ուժով կարողանա լուծել այս խնդիրը: Այս շրջանակները սերտորեն համագործակցում են նաև Անկարայի հետ: Հույս ունենալով, որ հայերի լիակատար պարտությունից հետո  տարածաշրջանը վերջնականապես կարելի կլինի «ազատագրել» ռուսական ազդեցությունից:

Այս ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանում սկսվեց ակտիվ ֆինանսավորման գործընթացը՝ փաստացի Հայաստանի ոչնչացման 5-րդ շարասյան ձևավորման համար:

Օգտվելով Հայաստանում իշխանության լճացման վիճակից` այս ծրագիրը փաստացի իրագործվեց գրեթե 100 տոկոսով:

Այն ամբողջական միս ու արյուն ստացավ 2018-ից հետո:

Նոր իշխանության առջև դրվեցին հետևյալ խնդիրները` 

-         Դուրս բերել ռուսական ռազմաբազաները Հայաստանից

-         Ղարաբաղի հարցում էապես մեղմացնել դիրքորոշումները

-         Օժանդակել հեղափոխական շարժումները ԵԱՏՄ-ի ողջ տարածքում

-         Ջարդել, այսպես կոչված ղարաբաղյան ռազմաքաղաքական կլանը, որը թույլ կտա «լուծել» Ղարաբաղի խնդիրը`  զիջումներ կատարելով  Ադրբեջանին

-         Փակել կամ էաքպես թուլացնել Իրանի հետ հարաբերությունները

-    Թուլացնել Ռուսաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հայաստանում

-      Որպես արևմտյան գործոն`  ակտիվ խրախուսել Հայաստանում ԼԳԴԲ-ի համայնքին

-     Թուլացնել բոլոր տեսակի ավանդական կառույցները` ՀՅԴ-ին, Եկեղեցուն և մյուս այն կառույցներին, որոնք չեն ընդունելու «ոչ ստանդարտ» ավանգարդիստական մոտեցումները կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած արժեհամակարգից, վերջացրած ղարաբաղյան խնդրի լուծումով

-  Կազմաքանդել բոլոր այն սիմվոլները, որոնք կապված կլինեն ղարաբաղյան պատերազմի, բանակի, պատերազմի հերոսների, ավանդապաշտության հետ:

Հասկանալի պատճառներով Փաշինյանն չէր կարող բոլոր այս պահանջները  միանգամից կյանքի կոչել:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այսօրվա դաշտում Փաշինյանը ոչ մեկին քաղաքական գործընկեր չի համարում`  բացառությամբ «Սորոսի» հիմնադրամի: Վերջինիս էլ դիտարկում է  որպես բացառապես «փոքր գործընկերոջ» կարգավիճակով,  սակայն  դրսի գործընկերները այդ վերաբերմունքից դժգոհ են`  համարելով, որ իրենք, աջակցելով Փաշինյանին, իրենց բավարար պայմանները չեն կատարվել, օրինակ  բերելով Սաակաշվիլիին, ով իր իշխանության կորստի գնով կարողացավ դուրս բերել իր երկիրը Մոսկվայի ազդեցությունից:

Փաշինյանն այդ առումով հայտնվել է երկու քարի՝ Արևմուտքի և Մոսկվայի արանքում, փորձելով փոխզիջումային լուծումների ճանապարհով ընթանալ: Նա մի կողմից հայտարարում է, որ «իր հեղափոխությունը աշխարհաքաղաքական փոփոխության խնդիր իր առջև չի դնում»: Եվ որպես ապացույց նույնիսկ Սիրիա զորախումբ է ուղարկում, մերժում է դառնալ ԵԱՏՄ երկրներում հեղափոխական շարժումների աջակիցը, հայտարարում է, որ Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի ուղիով չի գնալու: Մյուս կողմից համաձայնվում է սկսել հերոսների վարկաբեկման, արցախյան պատերազմի սիմվոլների վարկաբեկման գործընթացը:

Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու հանգամանքը: Փաշինյանը սույն գործոնը փորձում է «վաճառել» իր արևմտյան գործընկերներին`  որպես մեծ ձեռքբերում ղարաբաղյան կլանի կազմաքանդման հարցում: Շուշիի ազատագրման մասնակիցներին մայիսի 8-ին դատելը նույն շարքում պիտի դիտարկել:

Ղարաբաղյան պատերազմի մասին մաքսիմալ չխոսելը,  հերոսներին նվաստացնելը, նույնպես այս շարքից է: Մանվել Գրիգորյանին  որպես ԵԿՄ-ի սիմվոլ մինչև վերջ փչացնելը նույնպես այս շարքից է:

Այս շարքից է նաև ՀՅԴ-ին դիտարկելը`  որպես «սփյուռքի  կորումպացված կառույց»: Հայ դատի գրասենյակներին հարվածելը հենց նույն շարքից է: Այդ շարքից է նաև Վեհափառի դեմ արշավի անցկացումը: ԼԳԴԲ-ի համայնքի ներկայացուցյիչների հանդեպ իր ընդգծված դրական վերաբերմունքը նույնպես այդ խնդրի լուծման համար է:

Ռուսական ընկերությունների վրա գործեր բացելը, որոնք գործում են Հայաստանում, նույնպես այդ շարքից է:

Փաշինյանը չի կարող բացահայտ դուրս գալ Մոսկվայի դեմ ինչպես դա կատարեց Սաակաշվիլին, քանզի Հայաստանի աշխարհագրական դիրքն ու անվտանգության խնդիրները էապես են տարբերվում Վրաստանից:

Մյուս կողմից, բոլոր այն հարցերում, որտեղ Փաշինյանը կարող է համեմատաբար առանց մեծ և բացահայտ տեսանելի  վտանգի կատարել Արևմուտքի պահանջները, նա կատարում է: Օրինակ, ռազմաբազաների դուրս բերումը տեսանելի վտանգ է նույնիսկ հանրության պողոսական հատվածի համար: Իսկ օրինակ,  եկեղեցու, ՀՅԴ-ի վրա հարձակումները, ՀՀ 2-րդ նախագահին բանտում պահելը այդքան էլ տեսանելի վտանգներ չեն պողոսների համար: Մայիսի 8-ին Շուշիի հերոսների դատը նշանակելը արդեն կասկած է առաջացնում նույնիսկ հանրության պողոսական հատվածի մոտ: Փաշինյանն իր գործողություններում շարժվում է ոչ թե նախապես իր կողմից մշակված ծրագրով, այլ օրվա կուրսով առևտրի մեջ է գտնվում հիմնական կենտրոնների հետ:

              Ո՞րն են Արևմուտքի և Փաշինյանի նպատակները

Արևմուտքում հասկացել են, որ Փաշինյանը չի կարող նույնիսկ ցանկության դեպքում գնալ էական զիջումների Ղարաբաղի հարցում: Ավելին,   քանի կա Ղարաբաղի խնդիրը, Հայաստանը նույնիսկ տեսականորեն չի կարող թուլացնել իր կախվածությունը Մոսկվայից, և այդ իսկ պատճառով այստեղ այն կարծիքին են եկել, որ Ադրբեջանը պիտի «ինքնուրույն» ուժի միջոցով լուծի այս խնդիրը: Իսկ հայ հանրությանն էլ պետք է նախապատրաստել այդ գալիք պարտությունը դուրս գրել Մոսկվայի վրա:

Արդյունքում Արևմուտքը մեկ կրակոցով պատրաստվում է սպանել երկու նապաստակ: Մի կողմից աջակցել, որ Ադրբեջանը ուժով լուծի արցախյան հարցը, իսկ մյուս կողմից հայերի բողոքը ուղղի Մոսկվայի դեմ: Այդ պարագայում Հայաստանը կարող է կորցնել նաև Զանգեզուրը, բայց դա Արևմուտքին էլ ավելի է ձեռնտու, քանզի միանգամից կկատարվի նաև Թոլ Գոբլի երազանքը: Հայաստանյան 5-րդ շարասյան ներկայացուցիչները նույնպես շահած դուրս կգան: Նրանց հոնորարների քանակը կարող է մի քանի անգամ մեծանալ: Այստեղ պարտված կողմ կլինեն Հայաստանը, հայ ժողովուրդի 99 տոկոսը և Ռուսաստանը:

Մոսկվան մտահոգված է այս հանգամանքից, քանզի,  եթե ադրբեջանական բանակը գրավի Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի մի մասը, ապա Բաքուն վերջնականապես կվերացնի ռուսական ազդեցությունը տարածաշրջանում`  ձեռքի հետ ավարտելով նաև 1915-ին սկած, սակայն չավարտած հայկական հարցը:

Արդյունքում Մոսկվան ոչ միայն կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, այլև էապես կթուլանա իր ազդեցությունը Հյուսիսային Կովկասում  իր տարածքի թուրքալեզու հանրապետություններում:

Հաշվի առնելով այս ամենը, և այն, թե ինչ որակի իշխանություն է ձևավորվել Երևանում, Մոսկվան ցանկանում է հայերից ստանալ այնպիսի զիջումներ Ղարաբաղի հարցում, որից կարողանա օգտվել նաև ինքը՝ Մոսկվան, օրինակ, խաղաղապահ ուժեր տեղադրելով տարածաշրջանում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա սա, լինելով քաղաքական դատարկություն, չունենալով ոչ մի ծրագրի  պատկերացում`  մերժելով բոլոր տեսակի «իզմերը», փորձում է սիրաշահել և Մոսկվային, և Արևմուտքին՝ վերը նշված պայմանները կատարելով:

Այդ տեսանկյունից ՀՀ 2-րդ նախագահին բանտում պահելը, հերոսներին նվաստացնելը, ղարաբաղցիներին «փչացնելը» մշտական բնույթ է կրելու, մինջև Հայաստանի համակարգային հարվածներ  ստանալը: Այդ ճանապարհով են գնացել նաև Փաշինյանի մյուս «կոլեգաները»` Գամսախուրդիան, Էլչիբեյը, Սաակաշվիլին: Նրանք բոլորն   առանց իրենց պետությանը լուրջ վնաս հասցնելու չեն հեռացվել իշխանությունից: Գամսախուրդիայի կառավարման ընթացքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան, Սաակաշվիլիի ժամանակ` նաև Աբխազիան, իսկ Էլչիբեյի կառավարման ընթացքում Ադրբեջանը կորցրեց Ղարաբաղից դուրս 7 շրջան:

Ինչպե՞ս կարելի է  Փաշինյանի կառավարման ընթացքում  խուսափել  Հայաստանի համար մեծ վնասներից.  հարցը հռետորական բնույթ ունի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ վնասը կամ չլինի, կամ էլ մինիմալ լինի, եթե հնարավոր չլինի ընդանրապես խուսափել այդ հանգամանքից:

Այդպիսի հարված է դիտարկվում նաև նոր պատերազմի վերսկսումը, սակայն կորոնավիրուսի ի հայտ գալը էապես կարող է խառնել  բոլորի խաղաքարտերը: Եվ այդ իմաստով կորոնավիրուսը կարող է մեզ համար յուրօրինակ փրկօղակ դառնալ, բայց կարող է և ավելի մեծ հարված լինել: Նայած թե Հայաստանում գործող հիմնական շրջանակները ինչ լրջությամբ կկարողանան մոտենալ այս խնդրին: Խնդիր, որից կախված է լինելու նաև Հայաստանի ապագան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>