Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանում դեռ չեն ավարտվել ակտիվ գործընթացները, հետևում է դրանց․ Լուկիանով

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում օրեցօր նոր «կնճիռներ» են ի հայտ գալիս։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև տարընթերցումները զգացնել են տալիս երկկողմ հարաբերությունների երկու կարևոր ուղղություններում՝ էներգետիկ համագործակցություն և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց։ Հայ և ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններում ևս նկատվում են խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, և որոշ վերլուծաբանների գնահատմամբ, ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն էապես լարված են, և լուծումների կարիք կա։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ երկու երկրների հարաբերություններում ոչ թե լարվածություն, այլ խնդիրներ կան: Ըստ նրա՝ այդ խնդիրներն առաջանում են ժամանակ առ ժամանակ, ինչը նոր երևույթ չէ հայ-ռուսական հարաբերությունների համար։

Լուկիանովի կարծիքով՝ պետք է տարբերակել լարվածությունը խնդիրներից, կան խնդիրներ, որոնք լարվածության չեն վերաճում։

«Այդ խնդիրներն առաջանում են, երբ գործընկեր երկրների իշխանությունների քայլերը, հայտարարությունները լիովին ընկալելի չեն միմյանց համար։ Ռուսաստանի գործոնը, որպես բացասական, հետսովետական տարածքում հաճախ է օգտագործվում իշխանությունների կողմից ներքաղաքական դիսկուրսում։ Բնականաբար, պատահում են հայտարարություններ, որոնք արվում են ներքին լսարանի համար, սակայն դրանք լսելի են նաև Մոսկվայում։ Առանց ակնհայտ շարժումներ ցույց տալու և բանավեճեր ծավալելու՝ ՌԴ-ն շարունակում է հետևել հայաստանյան իրադարձություններին, և ցանկացած անկայունություն տագնապի առիթ է Մոսկվայի համար, քանի որ այն կարող է առնչվել բազմաթիվ ոլորտների, կարող է կուլ տալ շատ օգտակար թեմաներ՝ թե հայաստանյան, թե հայ-ռուսական հարաբերություններին առնչվող։

Կարծում եմ՝ Մոսկվայի պահվածքը լիովին ադեկվատ է, հանգիստ, հավասարակշռված, առանց ցայտուն վերաբերմունքի իշխանությունների կամ քաղաքական այս կամ այն ուժերի նկատմամբ, քանի որ Մոսկվան առաջնորդվում է իրողություններով, իսկ դրանք հայ-ռուսական հարաբերություններում բազային են, Հայաստանը չունի Ռուսաստանի նման անվտանգային գործընկերների այլընտրանքներ հատկապես հիմա, ուստի Հայաստանի ամեն հայտարարություն, ամեն շարժում չէ, որ Մոսկվայի կողմից արձագանքի արժանի է։

Եվ սա ճիշտ մոտեցում է, Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանում դեռ չեն ավարտվել ակտիվ գործընթացները, հետևում է դրանց, բայց չի միջամտում և այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որպեսզի չմեղադրվի ներքին գործերին միջամտելու և ներքաղաքական կյանքն անկայունացնելու մեջ։

Կան գործնական խնդիրներ, ինչպես գազի գինն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությունները, և այստեղ անլուծելի հարցեր չկան, լուծումները պետք է լինեն գործընկերային և ձեռնտու լինեն բոլոր կողմերին։ Ռուսաստանի և աշխարհի համար այս դժվար փուլում հնարավոր չէ ավելի ցածր գնով գազ գնելու հայաստանյան հայտը միանգամից բավարարել և չբանակցել, չփորձել հասկանալ, թե ինչու հիմա և ինչ լուծումներ են հնարավոր, որպեսզի մեծ վնասներ չլինեն տնտեսությունների համար։ Այս մթնոլորտում պետք է կարգավորվեն բոլոր հարցերը»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը՝ նկատելով, որ հնարավոր է խուսափել խնդիրներից։

Լուկիանովը չի կարծում նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին դիտարկումները հայ-ռուսական գազային բանակցությունների և ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրերի մասին փաստում են լարվածության մասին։

Ըստ վերլուծաբանի՝ Լավրովն արձանագրել է փաստեր՝ խուսափելով տալ գնահատականներ և սրել իրավիճակը։

Նրա դիտարկումների համաձայն, երբ որոշ հայտարարություններով Ռուսաստանը խախտում է հավասարակաշռությունը՝ հետագայում փորձում է սրբագրել դրանք, ինչը և արվեց վերջին հայտարարություններից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ մի շարք պարզաբանումներով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական մոտեցումների վերաբերյալ, քանի որ ավելի վաղ արված դիտարկումները մեծ աղմուկ էին բարձրացրել և նույնիսկ ոչ ճիշտ մեկնաբանվել։

«Բայց ինչպես երևում է, մեր երկրների օրակարգերում տարբեր հարցեր են առաջնային, և ոչ այնքան՝ հայ-ռուսական հարաբերությունները»,- նկատեց վերլուծաբանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>