Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Թաղավարդ համայնքը 100 տարեկան է. գյուղն օրեցօր ծաղկում և զարգանում է. համայնքապետ. Ֆոտոշարք

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

Խոսելով գյուղի հիմնադրման օրվա մասին՝ համայնքի ղեկավարը պատմել է, որ ՀՀ կառավարությունը 1920 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ` Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920 թ-ի ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։

«Հաշվի առնելով այս պատմական տվյալները` հիմք է ընդունվել Թաղավարդի համայնքի օր նշել ապրիլի 25-ը։ Ըստ տեղեկությունների` գյուղի անվանումն առաջացել է գեղատեսիլ ու ծաղկառատ բնությունից. «վարդերի թաղ» կապակցությունը ձևափոխվել է և դարձել Թաղավարդ: Տարբեր աշխատություններում հիշատակվում է նաև, որ Թաղավարդի նախնական անվանումը եղել է Այգեհովիտ, այնուհետև՝ Բրդահունջ»,- տեղեկացրել է գյուղապետը: Գյուղը բաղկացած է երկու հատվածից՝ բուն Թաղավարդ և Կալեր (նախկինում այդ տարածքում բնակիչների միայն գոմերն էին, այնուհետև դարձրին բնակելի վայր):

Անդրադառնալով գյուղի առօրյային՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Թաղավարդում կա 589 խոշոր և 454 մանր եղջերավոր անասուն, 1640 թռչուն և 200 մեղվաընտանիք:

«Գյուղն ունի 2-ական դպրոց, բուժկետ, ակումբ, նորակառույց համայնքապետարան: Բնակիչներն ապահովված են խմելու մշտական ջրով, ունեն գազ, լույս, համացանց: 2018-2019 թվականներին սալապատվել է 1 կմ ճանապարհ. անելիքներ դեռ կան: Դպրոցի աշակերտներն ամեն տարի մասնակցում են օլիմպիադաների և այլ մրցույթների՝ գրավելով մրցանակային տեղեր, միշտ բարձր են պահում Թաղավարդի անունն ու պատիվը:

Դպրոցականների թիվը տարեցտարի ավելանում է: 2019 թվականին գյուղն ունեցել է 20 ծնունդ. ունենք 10 բազմազավակ ընտանիքներ, որոնք օգտվում են պետական նպաստներից: Չորս ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը տներ է կառուցել. այս տարի ծրագրում ընդգրկված են ևս 3 ընտանիքներ: Ի դեպ, համայնքի տարածքում կառուցվում են բազմաբնակարան երկու շենքեր, որոնցից ևս կօգտվեն բազմազավակ ընտանիքները»,-մասնավրապես ասել է Օ. Հարությունյանը:

Նրա  խոսքով՝    գյուղում    կան    պատմամշակութային  մի   շարք   վայրեր,  այդ  թվում՝   յոթ   սրբավայրեր, որոնք   գտնվում  են   անմխիթար  վիճակում.  դրանց  բարեկարգման    հարցերով   բազմիցս      դիմել  են  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության    նախարարությանը, սակայն  ոչ  մի  արձագանք  չեն  ստացել:

Գյուղում  է  գտնվում  նաև   17-րդ  դարի   Սուրբ Աստվածածին  եկեղեցին. այն    կիսավեր   վիճակում  է:   Չնայած  դրան՝    համայնքի    թոշակառու  բնակիչ  Յուրի  Բեգլարյանը, ով  նախկինում   դպրոցում  դասավանդում  էր    «կրոն»  առարկան, այսօր   էլ, որպես  կամավոր,        շարունակում  է  կարևոր  աշխատանքներ իրականացնել   Թաղավարդում այդ  ուղղությամբ. եկեղեցական   բոլոր  տոներին  մոմավառություն  է  իրականացնում, աշակերտներին  բացատրում     տոնի   խորհուրդը  և  պատասխանում  նրանց  հարցերին:

«Հայրենական   Մեծ   պատերազմին   գյուղից  մասնակցել   է  500   մարդ, որից   284-ը   զոհվել  են, ոմանք  էլ  չեն   վերադարձել  իրենց    հարազատ  օջախներ, իսկ  արցախյան  պատերազմին     մասնակցել  է  280     համագյուղացի, որից  40-ը    նահատակվել են  հանուն  հայրենիքի   պաշտպանության:  2016   թվականի   ապրիլյան  պատերազմի  ժամանակ    մեր  գյուղի   բնակիչները   կրկին     կամավորագրվել  են    և   առաջնագիծ   մեկնել»,-ասել է  Օ. Հարությունյանը: 

Համայնքապետի խոսքով՝ Թաղավարդն այսօր էլ շարունակում է ծաղկել ու օր օրի զարգանալ. գյուղը հանրապետության համայնքների լավագույն տասնյակում է գտնվում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>