Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան
28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Պատերազմ Արցախում
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 4-րդ

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ, 2-րդ մասն՝ այստեղ, 3-րդ մասն՝ այստեղ։

Հանրության համար հասկանալի ու ընկալելի պետական քարոզչություն անելու համար պետք է ձևավորել պետական քաղաքականություն, որը հենվում է արտաքին, ներքին քաղաքականությունների ուղենիշների վրա և թիրախում ունենում է ազգային անվտանգության խնդիրները։ Երբ պետական քաղաքականությունը չի ունենում իրական հայեցակարգ, այլ սիտուատիվ է, ըստ առաջացած խնդիրների, չունի զարգացման հեռանկար, ապա հասարակությունը դառնում է ապակողնորոշված, ինչի հետևանքով ստեղծվում են ֆորսմաժորային իրավիճակներ։ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը կարելի է նման կերպ բնութագրել։

Սերժ Սարգսյանի շրջան

Ներքաղաքական վիճակ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ ներքաղաքական ու արտաքին քաղաքականության ծանր իրավիճակներում: 2008-ի «Մարտի 1»-ի իրադարձությունները ողջ կառավարման շրջանում «հետապնդում» էին նրան։ Ընդդիմության հիմնական թեզը նրա ոչ լեգիտիմ լինելն էր՝ մոռանալով, սակայն, որ ընտրակեղծիքների համակարգը ներդրվել է դեռևս 1995 թվականից և «գողին բռնիր» բացականչողները հիմնականում հենց այդ երևույթի հեղինակներն էին։

Մյուս առանձնահատկությունն այն էր, որ 1998-ից հետո, երբ «հայտնի ուժերը» իշխանությունից հեռացրեցին Տեր-Պետրոսյանին, քաղաքական էլիտան ճեղքվել էր և «հեռացածները» փորձում էին ռևանշի հասնել՝ վերադառնալ իշխանության, դրանով վերականգնելով «արդարությունը» կամ «սահմանադրական կարգը»։

Ներքաղաքական կյանքում վեճի առարկան ոչ թե երկրի զարգացման ընթացքն, այլ հիմնականում պոպուլիստական մեղադրանքներն էին, ինչպիսին էր, օրինակ, «հայաստանցի-ղարաբաղցի» թեզը, ինչի վրա քաղաքական օրակարգ հնարավոր չէր կառուցել, սակայն հնարավոր էր հասարակության մեջ բաժանարար գծեր գծել։ Մյուս կողմից ընդդիմությունը չուներ հասարակության մեջ առկա սոցիալական արդարության պահանջը բավարարելու հայեցակարգային առաջարկներ։

Օլիգարխները, բանտերում մարդկանց կտտանքների ենթարկողները, անօրինակ հարստություն դիզածներն ու կոռուպցիոներները ներկա էին տարբեր ճամբարներում, այդ թվում նաև հիմնական ընդդիմադիրների մեջ, ինչն անվստահություն էր առաջացնում հասարակության շրջանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մի զգալի հատվածի հանդեպ։ Հայաստանում քաղաքական համակարգն օտարված էր հանրությունից, ինչը պետք է ունենար իր հետևանքները, և ունեցավ։

Արտաքին քաղաքականություն․ Արտաքին քաղաքականության մեջ նույնպես լուրջ ջրբաժաններ էին կառուցվում։ Հիշենք, որ նույն 2008-ին, «Մարտի 1»-ից ամիսներ անց՝ օգոստոսին, տեղի ունեցավ ռուս-վրացական զինված հակամարտությունը, ինչի արդյունքում Վրաստանը ընդգծված հակառուսական դիրքերի վրա հայտնվեց, խզվեցին այդ երկրների դիվանագիտական հարաբերությունները։ Վրաստանը Ռուսաստանի հետ Հայաստանի համար հիմնական կոմունիկացիաներն է ապահովում, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվեց չափազանց ծանր վիճակում։ Մեծ խնդիրներ առաջացան նաև ռազմական մատակարարումների հարցում, ինչը չափազանց լուրջ հետևանքներ կարող էր ունենալ։

Ըստ էության, խորացավ Հայաստանի շրջափակումը, ինչն իր հետևանքներն ունեցավ։ Հայաստանը ստիպված էր վարել «լարախաղացի քաղաքականություն»՝ բալանսավորված քաղաքականություն հակամարտող կողմերի միջև, երբ ցանկացած աջ կամ ձախ թեքում կարող էր ճակատագրական լինել։ Հիշենք, որ այն ժամանակվա հիմնական ընդդիմություն հանդիսացող Տեր-Պետրոսյանը դատապարտեց Վրաստանին, ինչը փակեց նրա առջև Արևմուտքի դռները, սակայն իշխանությունը նման «ճոխություն» չէր կարող իրեն թույլ տալ։

Հետագայում, երբ տեղի ունեցան ուկրաինական դեպքերը, Հայաստանի «լարախաղացի քաղաքականությունը» ավելի մեծ ճկունություն էր պահանջում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական հարցերում։ Ֆիքսենք, որ «Մինսկի խմբի» համանախագահներն են և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքի երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչն ավելի էր բարդացնում արտաքին քաղաքանության ուղենիշների որոնման հարցը։

Պետք է հիշել նաև 2007 թվականին Մյունխենում Պուտինի ունեցած հայտնի ճառը, որտեղ նա հայտարարեց Ռուսաստանի «ինքնիշխանության» մասին և կասկածի տակ դրեց միաբևեռ աշխարհի ապագան։ Դրանով Արևմուտքն ու Ռուսաստանը մտան կոշտ հակամարտության փուլ, արդեն ապագա աշխարհակարգի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների հիման վրա։

Սերժ Սարգսյանը փորձում էր միանգամից նստել երկու աթոռի վրա։ Արտաքին քաղաքականության մեջ փորձում էր վարել բալանսավորված քաղաքականություն, ունենալ տանելի հարաբերություններ Ռուսաստանի ու Վրաստանի հետ, լինել ընդունելի Արևմուտքի համար։ Նույնը երկրի ներսում էր փորձում անել։

Ներքաղաքական կյանքում ընդդիմության հետ վարում էր «երկխոսություն», փորձում էր բոլոր քիչ, թե շատ ազդեցություն ունեցող խմբավորումների հետ կառուցել հարաբերություններ։ «Մարտի 1»-ի գլխավոր դերակատարներին, ովքեր բանտերում էին, ներում էր շնորհում, հետո նրանք հայտնվում էին կամ խորհրդարանում, կամ էլ պետական, ու դիվանագիտական պաշտոնների էին նշանակվում։ Խորհրդարանի Հանրապետական ֆրակցիայում ներգրավվում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այնտեղ տեղ ունեին նաև օդիոզ դեմքեր՝ ռազմական ու օլիգարխիական շրջանակներից։ Դա բոլորին բավարարելու քաղաքականություն էր։ Օրինակ, 2012-ի խորհրդարանում կային 6 ֆրակցիա և անկախ պատգամավորներ։ Ֆրակցիաներն իրենց հերթին ունեին տարբեր ուժերի ու կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այսինքն ֆրակցիաներն իրենց հերթին նույնպես ֆրակցիաներ էին, ինչն արհեստական երևույթ էր։ Փաստորեն Հայաստանի քաղաքական ուժերն իրենցից «մատրյոշկաներ» էին ներկայացնում, ինչի պարագայում լուրջ քաղաքական գործունեություն իրականացնել հնարավոր չէ։ Այդ խորհրդարանական «բորշը» չէր կարող քաղաքական դիմագիծ ունենալ, սակայն արտահայտում էր Սերժ Սարգսյանի շրջանի քաղաքականության դիմագիծը։

Քարոզչություն․

Սերժ Սարգսյանի լուրջ բացթողումը պետական քարոզչության ոլորտում էր, որի հետևանքով նրա քայլերն ու քաղաքականության տրամաբանությունն անհասկանալի էին հանրության լայն շերտերի համար։ Դա տարաբնույթ պոպուլիստների առջև ճանապարհ էր բացում։

Իշխող Հանրապետական կուսակցության ծրագիրն ու գաղափարախոսությունը նույնպես էկլեկտիկ բնույթ ուներ։

Հասկանալի է, որ վերը թվարկած իրավիճակներում Սերժ Սարգսյանին մնում էր վերցնել պահպանողական գիծ, որն իր էությամբ իներտ գաղափարախոսություն է, և խաղալով ազգային զգացմունքների ու կաղապարների վրա՝ փորձել միավորել ում որ հնարավոր է։ Այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը, պետք էին ռիսկային ու ստեղծագործական քայլեր, շատ դեպքերում նախահարձակ քայլեր և բոլորին բավարարելու քաղաքականությունը չէր կարող լուրջ արդյունքներ ունենալ։

Իշխանությունը չէր կարողանում լուծումներ գտնել, իսկ օդիոզ ու հանրության համար անընդունելի կերպարների ներկայությունը խորհրդարանում ու պետական կյանքում ավելի էր խորացնում հանրային դժգոհությունը։ Մյուս կողմից իշխանությունը չէր կարողանում հանրությանը ներկայացնել այն իրական խնդիրները, որոնց առջև հայտնվել էր երկիրը և բացատրել իշխանության քայլերի տրամաբանությունը, որոնք շատ դեպքերում պարտադրված էին, այլ ոչ թե ազատ որոշման արդյունք։

Լինել բոլորի համար ընդունելի նույնն է, թե ոչ ոքի համար չդառնալ ընդունելի։ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը հատկապես բացահայտեց պետական քաղաքականության ու պետական քարոզչության կարևորությունը հանրության համար։ Թե որքանով այդ դասը կըմբռնվի ու կհասկացվի Հայաստանի քաղաքական ուժերի ու ապագա իշխանությունների համար, դժվար է ասել։ Առայժմ մենք պոպուլիզմի հաղթարշավ ենք տեսնում։ Այսինքն՝ դասեր չեն քաղվել։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>