Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում աշնանը անցկացվելիք COP17-ը հաճախ ներկայացվել է Ադրբեջանի 2024 թվականի COP29-ի համատեքստում՝ որ Բաքվից հետո COP-ը գալիս է Հայաստան։

Մենք պարզեցինք, որ թեեւ երկու միջոցառումն էլ կրում են COP անվանումը, փաստացի դրանք երկու տարբեր միջազգային պայմանագրերի երկու տարբեր համաժողովներ են։ Բաքվում 2024 թ. նոյեմբերի 11-22-ին անցկացվեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ UNFCCC-ի COP29-ը։ Դրա օրակարգի կենտրոնում կլիմայի փոփոխությունն էր՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, կլիմայական հարմարվողականությունը, կլիմայական ֆինանսավորումը եւ Փարիզի համաձայնագրի իրականացումը։ UNFCCC-ի պաշտոնական տվյալներով՝ COP29-ին գրանցվել էր ավելի քան 70 հազար մասնակից, իսկ ավելի քան 50 հազարը փաստացի ներկա է եղել։ Համաժողովի շրջանակում նաեւ անցկացվել է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների World Leaders Climate Action Summit-ը։

Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը նախատեսված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ CBD-ի COP17-ը։ Այստեղ առանցքային թեման ոչ թե կլիմայի փոփոխությունն է, այլ կենսաբազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը եւ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխումը։ UNFCCC-ն եւ CBD-ն առանձին միջազգային կոնվենցիաներ են, որոնք ունեն առանձին քարտուղարություններ, առանձին որոշումների համակարգեր եւ առանձին COP-երի համարակալում։ Երկուսն էլ 1992 թվականի Ռիոյի կոնվենցիաներից են, եւ հենց այդ պատճառով էլ դրանց գլխավոր որոշում կայացնող մարմինները երկուսն էլ կոչվում են COP՝ Conference of the Parties։ Սակայն Բաքվի COP29-ը բացառիկ մեծ մասշտաբ ուներ եւ ներկայացուցչական մասնակցություն, բացի հազարավոր պատվիրակներից, դիտորդներից, փորձագետներից, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչներից, Բաքվում անցկացվեց հատուկ World Leaders Climate Action Summit, որի համար հրավիրված էին պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։ UNFCCC-ի պաշտոնական փաստաթղթերում առանձին նախատեսված էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությունը։ Հայաստանում անցկացվող COP17-ի դեպքում առավելապես ոլորտային մասնագետների մասնակցություն է նախատեսված։

Թեեւ Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը 2026-ի հունվարին պաշտոնապես հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հոկտեմբերի 16-ին անցկացնել Leaders’ Summit, որին մասնակցելու են նաեւ պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների առաջնորդներ ու այլ նշանավոր անձինք։ Բայց դա որոշակիորեն ավելի նվազ նշանակալի է լինելու, քան Բաքվի COP-ը: Դրան հաջորդելու է նախարարական հանդիպումը՝ հոկտեմբերի 27-28-ին։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 10-15 հազար մասնակից, մինչդեռ Բաքվի COP29-ի վերջնական ցուցանիշը կազմել է ավելի քան 50 հազար մասնակից»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>