ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Դպրոցական քննություններ չեն լինի, բուհ ընդունվելու համար մեկ քննություն պետք է հանձնեն դիմորդները

Այս ուսումնական տարին կամփոփվի հեռավար, դպրոցական քննություններ չեն լինի, իսկ բուհ ընդունվելու համար ընդամենը մեկ քննություն պետք է հանձնեն դիմորդները: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Տարին հեռավար ենք ավարտելու, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու: Եվ մայիսին նույնպես հեռավար կրթությունը շարունակվելու է: Մենք այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել և նախատեսում ենք, որ հաջորդ ուսումանական տարում՝ սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին շաբաթ օրերին կունենանք պահուստային օրեր: Նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դպրոցներում փոխադրական քննությունների վերաբերյալ նախարարն ասաց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվելու 4-րդ և 9-րդ դասարանի ավարտին: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական: Փոխադրական քննություններ չեն անցկացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարններում, ամփոփոխումը տեղի է ունենալու նույն ձևով:

«Այսինքն՝ այս տարվա քառորդները մենք հետևյալ կերպ ենք ամփոփելու՝ մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի գնահատականներով: Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչպես 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Քոլեջների և ուսումնարանների ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքների պաշտպանություններ չեն իրականացվելու, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում՝ եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի արդյունքում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ մի շարք որոշումներ կայացվել են այն տրամաբանության մեջ, որ զորակոչի գործընթացը չխոչընդոտվի: Բուհերում ավարտական քննությունների ձևն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանոնները:

Մեդալի քննություններ ևս չեն իրականացվելու, հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցել հաջորդ ուսումնական տարում:

Անդրադառնալով բուհերի ընդունելության քննություններին՝ նախարարը նշեց, որ մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի մասնագիտությունների համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով:

«Այսինքն՝ դուք հասկացաք, չէ՞, մենք մեկ քննություն ենք հանձնելու: Բուհերի հետ դեռ քննարկում ենք և մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու այդ միակ քննության առարկան: Մենք սա արեցինք, որովհետև ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով լինի ընդունելություն, այլ նաև գիտելիքը ստուգենք: Քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով, ախտահանման միջոցներով»,- մանրամասնեց նա:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ ինչ վերաբերում է Վերջին զանգի արարողությանը, միայն համավարկի ավարտից հետո կորոշեն մեկ օր, և այն կանցկացվի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>