Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Բոլոր պոպուլիստները իրենց բնույթով նաև ապազգային և իրենց Հայրենիքը չհարգող գործիչներ են

Այսօր  Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր պաշտոն  առաջարկելու պատճառով  հասունանում է  զուգահեռաբար նաև դիվանագիտական սկանդալ: Վրաստանը հետ է կանչում իր դեսպանին՝ Թեյմուրազ Շարաշենիձեին, ի նշան բողոքի ուկրաինական իշխանության այս քայլին: Սակայն այս պատմության մեջ  մեզ հետաքրքրեց ոչ Թբիլիսիի  այս քայլը, և ոչ էլ Կիևի որոշումը:

Ավելի հետաքրքիր էր, թե ինչպես արձագանքեց Թբիլիսիի այս որոշմանը Զելենսկու կուսակցության Գերագույն ռադայում «ժողովրդի ծառա» ֆրակցիայի ղեկավար՝ Դավիթ Արախամիան:

Վերջինս, մեկնաբանելով Վրաստանի այս քայլը, նշել էր բառացիորեն հետևյալը. «...տարօրինակ է տեսնել, թե ինչպես մեր պետության սուվերեն որոշմանը, հակազդում է մի փոքրիկ պետություն, որն իրենից քիչ բան է ներկայացնում...»: Շարունակելով իր այս միտքը, Արախամիան նշում է, թե «...Վրաստանը ԱՄՆ չէ,  չպետք է վրացիները դա մոռանան... և  Ուկրաինան Վրաստանի պատճառով չի կարող ունենալ  դիվանագիտական խնդիրներ...»:

Արախամիայի այս ցնցող մեկնաբանությունները իսկական շոկ են առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև Ուկրաինայում:

Մարդկանց զարմացրել է, Արախամիայի այն արհամարական տոնը, ուղված իր պատմական հայրենիքի հանդեպ:

Ուկրայինայի ծանրակշիռ վերլուծաբանները նշում են, որ «այս վրացի քաղաքական գաստրբայտերները՝խոփանչիները, չեն կարող օգուտ տալ Ուկրայինային, քանզի նրանք չունեն հայրենիքի գիտակցություն»: Սեփական հայրենիքի հանդեպ այսպիսի վերաբերմունք ունեցողը, չի կարող սիրել իր «նոր Հայրենիքը», նշում են նրանք:

Պետք է նշել, որ Արախամիայի այս պահվածքը նորություն չէ, քանզի պատմությունից է հայտնի, որ բոլոր հեղափոխականները սեփական հայրենիքի զգացում չեն ունեցել:

Դրա լավագույն օրինակը Լև Տրոցկին էր, որը 1922 թվականից հետո առաջարկում էր տարածել ռուսական հեղափոխությունը   ողջ աշխարհով մեկ: Նրա համար հայրենիքը պայմանական հասկացություն էր, քանզի գլխավորը իր հեղափոխական իդեալներն էին:

Այդպիսին են բոլոր անկեղծ հեղափոխականների պատկերացումները:

Սաակաշվիլին 9 տարի Վրաստանի նախագահ «աշխատելուց» հետո որոշեց իր կարյերան շարունակել Ուկրաինայում: Դրա համար նա նույնիսկ հրաժարվեց իր վրացական անձնագրից: Փաստորեն, Սաակաշվիլիի համար կարևոր չէր, թե որտեղ պետք է իրականացնի իր պատկերացրած բարեփոխումները: Իր համար Վրաստանը, Ուկրաինան զուտ տարածքներ են, իր էքսպերիմենտները իրագործելու համար: Ինքն ավելի շատ նվիրված է իր պատկերացումներին և անկեղծորեն համարում է, որ այդ առաքելությունն է կարևոր, քան այս կամ այն երկրի շահը: Հենց դրա պատճառով է, որ նա հանուն դրա հեշտությամբ հրաժարվեց իր վրացական անձնագրից:

Իսկ նրա կողմնակից Դավիթ Արախամիան Վրաստանն անվանում է «այդ փոքր երկիրը»: Նույն ապազգային կեցվածքն ունեին ժամանակին ազգությամբ վրացիներ Իոսիֆ Ստալինն ու Լավրենտի Բերիան: Հիշեցնենք, որ Ստալինը ժամանակին նույնիսկ հրաժարվեց իր ազգությունից և իր անձնագրում գրվեց որպես՝ ռուս:

Այստեղ կարևոր չէ, թե այս հեղափոխականները ինչ գաղափարի են հավատում: Ստալինն ու Բերիան հավատում էին կոմունիզմին: Սաակաշվիլին և Արախամիան հավատում են հակառուսական ծայրահեղ արևմտյան հակակոմունիզմին: Իսկ նրանց միավորում է մեկ բան, նրանք բոլորն իրենց պատկերացմամբ, ապազգային են և իրենց անդրազգային արժեքները վեր են դասում իրենց պատմական Հայրենիքի շահերից: Եթե, իհարկե, այստեղ առաջանում է հակասություն:

Նույն պատկերացումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է: Նա իսկական հեղափոխական է, խորապես հավատում է իր պատկերացրած «արդարությանը»: Եվ իր այդ միսիոներական զգացողությամբ նա իրեն վեր է դասում բոլորից:

Հենց դրանով է պայմանավորված, որ նա իր վերջին ելույթով փաստացի նշեց, որ իրեն դաշնակիցներ պետք չեն: Նա ոչ թե չի ուզում ունենալ դաշնակիցներ, այլ չի հավատում, որ բացի իրենից երկրում կան այլ ստերիլ հեղափոխականներ, որոնց ինքը կուզենար դիտարկել որպես քաղաքական սուբյեկտներ:

Այդ իմաստով Փաշինյանին քիչ է հետաքրքրում նաև Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանը: Նրան ավելի շատ հետաքրքրում է իր պատկերացրած արդարության մոդելի հաստատումը: Իսկ թե ինչ գնով դա կկատարվի, իրեն քիչ է հետաքրքրում: Չէ որ նրա համար առաջնայինը հենց իր այդ պատկերացումներն են:

Եթե վաղը նա վտարվի Հայաստանից, ապա հնարավորության դեպքում հաստատ կուզենար կրկնել նաև Սաակաշվիլիի փորձը, ասենք Բելառուսում կամ այլ երկրում: Իսկ եթե անհրաժեշտ լինի, նա դրա համար, բելառուսերեն էլ կսովորի, հայկական անձնագրից էլ կհրաժարվի:

Եվ զարմանալի չէր, որ իր կուռքերից էր նաև հայտնի լատինամերիկյան հեղափոխական Չե Գևարան: Հանրահայտ Չեն նույնպես կայուն հայրենիքի զգացում չուներ: Նա հայտնվում էր մեկ Կոլումբիայում, մեկ Արգենտինայում: Կուբինյան հեղափոխության մեջ մասնակցությունից  հետո նա հայտնվեց Բոլիվիայում, որտեղ էլ ավարտեց իր հեղափոխական կարյերան:

Սաակաշվիլին դեռ երկրորդ երկիրն է փոխել և նշում են, որ թաքուն միտք ունի հեղափոխություն իրականացնել նաև... Ռուսաստանում: Հավանաբար, մեկ այլ վրացու՝ Ստալինի  փառքը նրան հանգիստ չի տալիս:

Իսկ որտե՞ղ կարող է հայտնվել Փաշինյանը Հայաստանում իր հեղափոխական կարյերան ավարտելուց հետո՝ խոսակցության բոլորովին այլ թեմա է:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>