Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Ղարաբաղի մասին Փաշինյանի հայտարարություններն արժեզրկել են բանակցային գործընթացը. Տրոֆիմչուկ

Եթե որևէ բանակցություն չլիներ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, ապա անհասկանալի է, թե ում հետ էին հանդիպում ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ անգամներ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը. մյուս կողմում Իլհամ Ալիևն էր:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լովրովի հայտարարություններին, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կան բանակցություններ, և դրան ՀՀ արտգործնախարարի արձագանքին:

«Երևի անելով հայտարարություն` բանակցությունների բացակայության մասին, ՀՀ ներկայիս իշխանությունները նկատի են ունեցել, որ բոլոր դեպքերում որևէ հող Ադրբեջանին տալ չեն պատրաստվում: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին հայտարարում է յուրաքանչյուր առիթի դեպքում»,-նշեց նա:

Գրիգորի Տոֆիմչուկը նկատեց, որ բանակցություններ այնուամենայնիվ եղել են: «Եթե հաշվի ենք առնում երկու երկրների արտգործնախարարների պարբերական հանդիպումները, տարօրինակ կլիներ ժխտելը, որ բանակցություններ կան: Սերգեյ Լավրովը պարզապես հերթական անգամ այս փաստը հաստատեց, այնպես որ այստեղ որևէ սենսացիա չկա»,-ասաց նա:

Նա մատնանշեց նաև, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը վերջին երկու տարիների ընթացքում արել է մի շարք հայտարարություններ Ղարաբաղի մասին, որոնք արժեզրկել են բանակցային գործընթացը: «Բայց այդքանով հանդերձ որևէ մեկը տարբեր ձևաչափերով երկկողմանի հանդիպումներից չի հրաժարվել: Այլ խոսքով ասած` ՀՀ ներկայիս իշխանությունները կցանկանային հրաժարվել բանակցային գործընթացից, բայց դա անելու համար ուժ չունեն»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք, իր կարծիքով, ՀՀ իշխանությունները ձախողել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Գրիգորի Տրոֆիմչուկն արձագանքեց, որ ՀՀ ներկայիս իշխանություններն այս երկու տարիների ընթացքում ձախողել են շատ տարբեր հարցերում, դժվար է դրանցից որևէ մեկն առանձնացնելը:

«Իսկ այստեղ անկեղծության մասին խոսել պետք էլ չէ ընդհանրապես, քանի որ մեծ քաղաքականությունը նման կատեգորիա չունի: Փաստացի ՀՀ իշխանությունները դեռ ոչ մի հող Ադրբեջանին չեն տվել, այդ պատճառով այս մասով դեռ խոսելու բան չկա»,-ասաց նա:

Սակայն, ըստ նրա, եթե խոսենք Ղարաբաղի շուրջ եղած իսկապական թաքնված գործընթացներից, ապա պետք է այլ հարցեր տանք: Նրա նկատառմամբ` պետք է խոսել ոչ թե այն մասին, որ պատրաստվում են հող հանձնել Ադրբեջանին, այլ այստեղ արևմտյան վերահսկողության հաստատման մասին:

«Նիկոլ Փաշինյանը ցուցադրական լիբերալ է, ում Արևմուտքը ավելի հոգեհարազատ է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ռուսաստանցի փորձագետը նշեց, որ ի սկզբանե կային շատ հարցեր Նիկոլ Փաշինյանի ռուսամետ չլինելու հետ կապված: «Կարծում եմ` այդ հարցերը դեռ մնում են, պարզապես պաշտոնական Երևանը կարծում է, որ պրոարևմտյան կուրսը ակտիվացնելու ժամանակը չէ դեռ: Ամեն դեպքում, Ռուսաստանի համար Սարգսյանն ավելի մոտ էր և հասկանալի, քան Փաշինյանը: Եվ Փաշինյանն այս երկու տարիների ընթացքում ոչինչ չի արել, որ այդ կասկածները ցրի: Հակառակը, դրանք ավելի մեծանում են»,-ասաց նա:

Այս համատեքստում նա նկատեց, որ Հայաստանի կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործեր հարուցելը եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան է ասում:

«Այստեղ, իհարկե, մեղավորը արտգործնախարար Մնացականյանը չէ, որը պատասխանատու է իր «նեղ ոլորտի» համար: Ամեն դեպքում, այդպիսի նախարարները, ինչպիսին Մնացականյանն է, Փաշինյանի մոտ պահուստային են մնում նրա համար, որ ցանկացած պահի «oդապարիկից իջնող բալաստ լինեն»»,-ասաց նա:

Նրա դիտարկմամբ` դեռ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում ամբողջողին ձախողման մասին խոսելը վաղ է: «Բայց, ցավոք սրտի հաջողությունների մասին էլ չենք կարող խոսել: Փաշինյանն այնքան ուժեղ չէ, որ կարողանա վերացնել երկու երկրների միջև եղած կապերը»,-ասաց նա:

Վերադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ որևէ պլան չունի: «Բայց հաշվի առնելով նրա հայտարարությունները Ղարաբաղյան թեմայով` կարող ենք ասել, որ կա պլան` մաքսիմալ կերպով Ադրբեջանին հրահրելու ռազմական գործողությունների: Եթե ադրբեջանական բանակը դեռ չի անցել հարձակման, ապա նշանակում է, որ որևէ մեկի մոտ չկա որևէ երաշխիք, որ նոր ղարաբաղյան պատերազմը կլինի տեղային և չի տարածվի ամբողջ տարածաշրջանով»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>