Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
7
Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Պատերազմ Արցախում
Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)

Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, ինչպիսի՞ն է վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը և ինչո՞ւ Հայաստանն ամենավատ ցուցանիշն ունի ԵԱՏՄ-ում․ մաս 3-րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ, մաս 2-րդն՝ այստեղ։

Այս վարակի մասին դեռ բավարար տեղեկատվություն չկա, որպեսզի պարզ լինի, թե երբ այն կարող է ավարտվել: Ակնհայտ է, որ վարակի կանխումը նաև մեծապես կախված է վակցինայի ստեղծումից: Սակայն այդ վակցինայի ստեղծման ժամկետների վերաբերյալ նույնպես հստակություն չկա: Այդ իսկ պատճառով դժվար է կանխագուշակել, թե այս վիրուսի հետևանքով ինչպիսին կլինեն համաշխարհային տնտեսական անկման չափերը: Նշենք, որ այս պահի դրությամբ համաշխարհային տնտեսության մոտ 75 տոկոսը փաստացի կանգ է առել: Աշխատուժի մոտ 81 տոկոսը նստած է տանը: Ըստ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականների՝ ներկայիս տնտեսական ճգնաժամի արդյունքում համաշխարհային տնտեսության անկումը 2020 և 2021 թվականներին կարող է կազմել 5-ից 8 տրլն դոլար: Այսինքն անկումը կարող է լինել 6-10 տոկոսի սահմաններում:

Սակայն բոլոր այս գնահատականները խիստ պայմանական բնույթ են կրում, քանզի պարզ չէ, թե երբ կարող է ավարտվել այս վիրուսային հաղթարշավը:

Այնուամենայնիվ, վերլուծելով առողջապահական բոլոր փորձագետների տեսակետները, կարելի է հետագա զարգացման սցենարները պայմանականորեն բաժանել երեք մասի՝ լավատեսական, իրատեսական և հոռետեսական:

Լավատեսական զարգացման սցենար

Այս սցենարի պարագայում վիրուսը կգոյատևի մինչև մյուս տարվա հունվար-փետրվար ամիսներ:

Այդ պարագայում վիրուսը կունենա հետագա երկու բռնկման փուլ: Այս ապրիլից սկսած վիրուսը կսկսի զարգանալ երկրաչափական պրոգրեսիայով մինչև մայիսի կեսեր: Որից հետո կսկսվի վիրուսի զարգացումն արդեն թվաբանական պրոգրեսիայով: Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները կլինեն համեմատաբար հանդարտ ամիսներ: Այդ ժամանակահատվածում նույնիսկ կարող են վերացվել համընդհանուր կարանտինի ռեժիմները: Այդ փուլում համաշխարհային տնտեսությունը կսկսի աշխուժանալ, սակայն զբոսաշրջությունը, ժամանցային բիզնեսը փաստացի կմնան կիսամահացած վիճակում:

Սկսած այս տարվա հոկտեմբերից վիրուսը նորից կսկսի զարգանալ ավելի արագ տեմպերով, որի պիկը կարող են լինել այս տարվա դեկտեմբեր և գալիք տարվա հունվար-փետրվար ամիսները: Եվ եթե այդ ժամանակ վակցինան արդեն հայտնագործված լինի, մարդկությունը կարող է նշել իր «երկրորդ ծնունդը»:

Իրատեսական զարգացման սցենար

Վիրուսի տարածումը կարող է շարունակվել մինչև մյուս տարվա հուլիս-օգոստոս ամիսներ, երբ արդեն վարակված կլինի մարդկության մոտ 20-25 տոկոսը: Այդ ժամանակ արդեն տնտեսության անկման չափը կլինի ոչ թե 5-10 տոկոս, այլ մինչև 20-25 տոկոս: Այս սցենարի զարգացման պարագայում մենք կարող ենք ունենալ բոլորովին այլ հետկորոնավիրուսային աշխարհ: Դա կվերաբերի և՛ մեր կենսակերպի փոփոխությանը, և՛ արժեհամակարգային փոփոխություններին, և՛ պետությունների տեղի ու դերի նոր ֆորմատներին: Այդ ժամանակ համաշխարհային տնտեսական հարաբերությունները նույնպես կարող են այլ լինել:

Հոռետեսական զարգացման սցենար

Վակցինան չի հայտնաբերվում, ոչ մեկ, ոչ էլ երկու տարի անց: Իսկ դա հնարավոր է։ Չէ՞ որ ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց այսօր նույնպես չի հայտնագործվել:

Այս պարագայում մարդկության մոտ 30-40 տոկոսը կվարակվի և կգործի, այսպես կոչված, «հոտային իմունիտետը»: Այդպես եղավ նաև 1918 թվականի «իսպանկայի» տարածման ընթացքում: Այն ժամանակ երկրագնդի վրա ապրում էր մոտ 1,5 մլրդ մարդ: Երկու տարվա ընթացքում վարակվեց մարդկության մոտ 30 տոկոսը՝ մոտ 550 մլն մարդ: Դրա արդյունքում մարդկությունը ձեռք բերեց «հոտային իմունիտետ» և վիրուսը հետ նահանջեց: Այն ժամանակ այդ վիրուսից մահացավ մոտ 50 մլն մարդ:

Եթե հաշվի առնենք, որ այս կորոնավիրուսից վարակվածների մոտ 15 տոկոսն է հայտնվում ծանր վիճակում, ապա հաշվի առնելով թոքերի մաքրման սարքավորումների ներկայիս պակասի հարցը՝ կարելի է կանխագուշակել, որ հոռետեսական սցենարի զարգացման պարագայում կարող է մահանալ մոտ 150 մլն մարդ:

Իհարկե, այս վատատեսական սցենարը քիչ հավանական է, սակայն մենք պիտի հաշվի առնենք, որ այս տարբերակն էլ կարող է լինել:

Վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը

Այսօր արդեն ակնհայտ է, որ տարբեր երկրներ տարբեր հաջողությամբ են կարողանում պայքարել այս վիրուսի դեմ: Այստեղ կան թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ պատճառներ:

Օրինակ, Չինաստանը, Ճապոնիան, Թայվանը, Հարավային Կորեան կարողացան հաջողությամբ պայքարել այս վիրուսի դեմ: Կարելի է ասել, որ այս երկրներն են քաղելու հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգի հիմնական պտուղները: Այստեղ առկա է սուբյեկտիվ գործոն նույնպես: Այս ժողովուրդները շատ կարգապահ են, ունեն ուժեղ կոլեկտիվիստական գիտակցություն և նախկինում էլ իրենց կենցաղում խիստ են պահպանել հիգիենայի կանոնները:

Ինչո՞ւ հենց Իտալիան դարձավ Եվրոպայում վարակի հիմնական աղբյուրը

Արդեն հայտնի է, որ Եվրոպա այս վիրուսը եկավ չինացի զբոսաշրջիկների միջոցով: Բայց առաջինը այս վիրուսի հարվածը ստացավ Իտալիան, հետևյալ գործոնների պատճառով․

Գործոն առաջին

Իտալիան չինացի զբոսաշրջիկների համար այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ամենահարմար վայրն էր Եվրոպայում իրենց հանգիստն անցկացնելու համար: Եվ վիճակագրությունը ցույց է տվել, որ այդ ժամանակահատվածում հենց Իտալիայում են եղել ամենամեծ քանակով չինացի զբոսաշրջիկները:

Գործոն երկրորդ

Երբ վիրուսը սրընթաց սկսվեց տարածվել երկրով մեկ, այդ երկրի առողջապահության համակարգի պատասխանատուները նշում էին, որ «ոչ մի լուրջ վտանգ չկա և իմաստ չկա մարդկանց ավելորդ խուճապի մեջ գցել»:

Գործոն երրորդ

Իտալական ժամանցային և զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները չէին ուզում կորցնել իրենց գերեկամուտները: Նրանք ավանդաբար ունեն ամուր դիրքեր իշխանության մեջ և շահագրգռված չէին, որ երկիրը հայտնվի կարանտինի մեջ:

Գործոն չորրորդ

Իրենք՝ իտալացիները, սիեստա սիրող ժողովուրդ են: Նրանց կենսակերպը, ապրելակերպն ու մենթալիտետը թույլ չտվեցին ժամանակին զգալ վտանգի աստիճանը:

Գործոն հինգերորդ

Երբ Իտալիայում արդեն լայնածավալ սկսվեց տարածվել այս վիրուսը, սույն թվականի փետրվարի 19-ին Միլանում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում տեղի «Ատլանտայի» և իսպանական «Վալենսիայի» միջև: Մարզադաշտում այդ ժամանակ կար մոտ 45 000 մարդ: 2500-ը՝ Վալենսիայից, մնացածը՝ Բերգամոյից:

Ըստ իտալացի փորձագետների՝ այս ֆուտբոլային հանդիպումը «վիրուսային պայթունի» դեր կատարեց Իտալիայի համար: Այս ամենին գումարած՝ Իտալիայի հյուսիսում 65-ից բարձր մարդկանց թիվը գերազանցում էր ընդհանուրի 30 տոկոսը:

Բոլոր այս գործոններն իրար հետ միասին փաստացի դարձրին Իտալիան Եվրոպայի վարակման կենտրոն:

Ակնհայտ է, որ վարակի վերացումից հետո ներկայիս Իտալիայի իշխանությունները փոխվելու են՝ իրենց երկիրը այս վիճակի մեջ գցելու պատճառով:

Ինչո՞ւ Իսպանիան դարձավ վարակի նոր կենտրոն

Իսպանիայում երկրի իշխանությունները կրկնեցին իրենց իտալացի կոլեգաների անպատասխանատու քայլերը: Իսկ դրանք հետևյալն էին․

Առաջին

Երբ սույն թվականի հունվարին ի հայտ եկան առաջին վարակակիրները, այդ երկրի առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Գերնանդո Սիմոնը հայտարարեց, որ «…այս վիրուսը վտանգավոր չի լինելու երկրի համար…»: Իր այդ դիրքորոշմամբ նա հանդես էր գալիս մինչև մարտի կես:

Երկրորդ

Փետրվարի 19-ին կայացած ֆուտբոլային հանդիպումը «Ատլանտայի» և «Վալենսիայի» միջև «վիրուսային ռումբի» դեր կատարեց ոչ միայն Իտալիայի, այլև Իսպանիայի համար:

Երրորդ

Սույն թվականի մարտի 8-ին, երբ երկրի աջ ուժերը դեմ էին, որ այդ օրը կանայք տոնեին իրենց օրը զանգվածային միջոցառումներով, ներկայիս սոցիալիստ իշխանությունները առանձնապես չընդդիմացան կանանց կազմակերպությունների որոշմանը: Քանզի մարտի 8-ը տոնող կանանց կազմակերպություններն ավանդաբար աջակցում են այդ երկրի ձախակողմյան ուժերին: Իսկ այսօր Իսպանիան կառավարում են սոցիալիստներն ու նրանց դաշնակից նույնպես ձախակողմյան «Unidas Podemos» անունով քաղաքական ուժը: Մեծ թվով մարդկանց հավաքը նպաստեց վարակի տարածմանը։

Չորրորդ

«Եթե մենք կանգ առնենք, կանգ կառնի աշխարհը» հայտնի ձախակողմյան այս կարգախոսին միացան այդ երկրի պրոֆմիությունները: Վերջիններս վախենում էին, որ կարանտինի պարագայում աշխատավորների սոցիալական վիճակը կարող էր վատթարանալ:

Հինգերորդ

Այս համընդհանուր ձախակողմյան պոպուլիզմին միացան նաև Մադրիդի և Բարսելոնայի քաղաքապետերը:

Վեցերորդ

Երբ երկրում վիրուսն արդեն տարածվում էր երկրաչափական պրոգրեսիայով, Իսպանիայի իշխանությունները շփոթված փորձում էին լուծել ոչ թե առողջապահական, այլ սոցիալական խնդիրներ:

Այն ժամանակ, երբ Գերմանիայում օրական թեստավորվում էր 15 000 մարդ, Իսպանիայում այդ ցուցանիշը տատանվում էր… 200-ի սահմաններում:

Կարելի է ասել, որ Իսպանիայի իշխանության գործողությունները շատ նման էին մեր իշխանությունների գործողություններին:

Արդյունքում, այսօր Իսպանիան բացասական ցուցանիշներով նույնիսկ Իտալիային է գերազանցել: Ակնհայտ է, որ հետկորոնավիրուսայի ժամանակահատվածում ձախերը դեռ երկար ժամանակ կմոռանան իշխանության վերադառնալու մասին:

Այս ֆոնին պարզապես հիանալ կարելի է Հունաստանի իշխանությունների գործողություններով:

Գերմանիան իր բարձրորակ առողջապահական համակարգի շնորհիվ նույնպես կխուսափի լուրջ հետևանքներից:

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունների պահվածքը շատ նման է իսպանականին:

Իսկ ինչպե՞ս են պայքարում այս վիրուսի դեմ ԱՊՀ տարածքում

Պետք է նշել, որ այս տարածքում վիրուսը ավելի ուշ մուտք գործեց, և հաշվի առնելով Իտալիայի փորձը՝ այս երկրները նախապես կարողացան «փակել» իրենց սահմանները, որպեսզի վիրուսի տարածման արագությունը վտանգավոր չափերի չհասնի:

Հենց այդ պատճառով էլ այս երկրներում վիրուսի տարածման աստիճանն Իտալիայից և Իսպանիայից մի քանի անգամ ավելի դանդաղ է: Այնուամենայնիվ այս տարածքում էլ կան հաջող և անհաջող գործող իշխանություններ:

Հայաստանը ԵԱՏՄ երկրների և իր հարևանների հետ համեմատ ունի ամենավատ ցուցանիշը

Դատեք ինքնե՛րդ․ ապրիլի 10-ի դրությամբ Ռուսաստանի գործակիցը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով 82 է, Ուկրաինայինը՝ 50, Բելառուսինը՝ 210, Ադրբեջանինը՝ 98, Ղազախստանինը՝ 30, Ուզբեկստանինը՝ 19, Ղրղզստանինը՝ 46, Վրաստանինը՝ 58: Այս շարքում առաջին ոչ պատվավոր հորիզոնականը պատկանում է Մոլդովային՝ 356, երկրորդը Հայաստանին՝ 316:

Այսպիսով այս ցուցանիշները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի դեմ ամենավատը պայքարել են Մոլդովայի ու Հայաստանի իշխանությունները: Եվ դա այն դեպքում, երբ անծայրածիր Ռուսաստանին շատ ավելի դժվար էր պայքարել այս վարակի դեմ, մանավանդ, որ Ռուսաստանը Չինաստանի հետ ուներ բավականին երկար սահման: Նույնը Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում է:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկրում և՛ չինացի զբոսաշրջիկներն էին շատ Հայաստանից, և՛ Իտալիայի հետ ավելի սերտ կապեր կան, քան մեր դեպքում: Հիշեցնենք, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ուներ «առանց վիզա» ռեժիմ՝ ի տարբերություն մեզ:

Իսկ Ադրբեջանն ավելի սերտ կապեր ուներ հարևան Իրանի հետ, քան մենք: Բացի այդ, նույն չինացի զբոսաշրջիկների քանակով Ադրբեջանը Հայաստանին մի քանի անգամ գերազանցում է:

Ինչպե՞ս ստացվեց, որ ունենալով բարենպաստ պայմաններ՝ Հայաստանը հայտնվեց այս ցուցանիշներով ամենավատ վիճակներից մեկում:

Սա այն հարցն է, որն արժանի է լուրջ վերլուծության: Քանզի, եթե մենք այսօր էլ չսթափվենք, ապա մի քանի շաբաթ անց կարող ենք հայտնվել լրջագույն առողջապահական ցեղասպանության առաջ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan