Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար

Հայելի, որի մեջ չենք ուզում տեսնել մեր դեմքը

Կան թեմաներ, որոնց նկատմամբ մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի: Խիստ վերապահ: Որդեգրումը հենց այդ թեմաներից է: Այն հազվադեպ է հասարակական քննարկման արժանանում: Այս թեմայի շուրջ անցած տարի կրքեր բորբոքվեցին: Քրեական գործեր հարուցվեցին: Հասարակական պատասխանատու ու ոչ այնքան քննարկումներ սկսվեցին: Նկատելի էր, որ սոցցանցերից մինչև «պատասխանատու» համարվող քննարկումների մասնակիցները տարրական պատրաստվածություն չունեն: Մինչդեռ մեր պաշտոնական վիճակագրությունը բավական լայնաշերտ հաշվառում ու հրապարակում է չոր թվեր: Թվեր, որ կարող են օգնել եղած խնդիրները հասկանալու և կարգավորելու համար: Առանց ավելորդ հուզականության:

Առաջին տվյալը, որ հրապարակվում է, կենտրոնական հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների քանակն է: Օրինակ, 2019թ․-ին որդեգրման ենթակա երեխաների քանակը 64 է: Նշվում է, որ երեխաներից 31-ը առողջական խնդիր ունի: Նրանցից հաշմանդամ են 7-ը: Որդեգրման ենթակա երեխաներից միայն 2-ն են ընկեցիկ: Մյուսների ծնողների մասին վիճակագրությունը ահագին տեղեկություն ունի: Օրինակ այն, որ երեխաներից 14-ի երկու ծնողն էլ կան: Միակողմանի ծնողազուրկ է 11 երեխա: 27 երեխայից են գրավոր հրաժարվել ծնողը (կամ ծնողները): Որդեգրման ենթակա երեխաների հիմնական թիվը բաժին է ընկնում Երևանին: 2019-ին մայրաքաղաքի «մասնաբաժինը» 70 տոկոս էր, 2018-ին՝ 66, 2017-ին՝ 49, 2016-ին՝ 52: Այս նույն տարիների վիճակագրությունն արձանագրում է, որ միայն Վայոց ձորի մարզում որդեգրման ենթակա երեխա չի հաշվառվել:

2019թ․ որդեգրվել է 19 երեխա: Վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ նրանցից 11-ին որդեգրել են ՀՀ քաղաքացիներ, իսկ 8-ին՝ օտարերկրացիներ: Մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, որդեգրման մասնաբաժինը 58 տոկոս է:

2018թ․-ին հակառակ պատկերն էր: Որդեգրվել էր 48 երեխա: Նրանցից 23-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, իսկ 25-ին՝ օրարերկրացիներ: 2017թ․ որդեգրվել է 56 երեխա: ՀՀ քաղաքացիները որդեգրել են 27 երեխայի, իսկ արտասահմանցիները՝ 29-ը: 2016թ․ 75 որդեգրված երեխաներից 35-ին են ՀՀ քաղաքացիներ որդեգրել, 40-ին՝ օտարերկրացիներ:

Թեման իսկապես նուրբ է, բայց հարկավոր է առանձին դիտարկել նաև՝ յուրաքանչյուր տարի որքան երեխա է պաշտոնապես ընդգրկվել որդեգրման ենթակաների թվաքանակում: 2016թ․-ի պաշտոնական թիվը 103 է, 2017-ինը՝ 133, 2018-ինը՝ 77, իսկ 2019-ինը՝ 64: Վերջին երկու տարիների նվազող թիվը բացատրվում է հենց այս խնդրի նկատմամբ հասարակական վերաբերմունքի աճով: Ընդ որում, հասարակական վերաբերմունքը որոշակիորեն հուզական էր ու անհանդուրժողական: Ի տարբերություն, ասենք, գիշերօթիկ դպրոցների փակման պաշտոնական որոշման: Իշխանությունները հայտարարեցին, որ այդ քայլին գնում են, ոչ թե բյուջետային միջոցների խնայողության նպատակով, այլ երեխաների շահերից ելնելով: Փաստարկն այս պարագային սա էր՝ ավելի լավ է երեխան գտնվի թեկուզ անբարենպաստ ընտանեկան միջավայրում, քան պետական ավելի բարենպաստ հիմնարկի հոգածության տակ: Նույն պետական խնամքի տակ են նաև որդեգրման ենթակա երեխաները:

Ավելացնենք նաև, որ պաշտոնական վիճակագրությունն իր պարտքը կատարում է: Կատարում է հստակ ու մանրամասն տեղեկատվություն մշակելով (որդեգրման ենթակա երեխաների սեռ, տարիք, առողջական վիճակ, ծնողների առկայություն և այլն): Իշխանությունների ու հասարակության գործն է առանց ավելորդ հուզականության վերլուծել իրավիճակն ու քայլեր ձեռնարկել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>