Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները

Վերջին երկու տարում այնքան չարաշահեցինք աննախադեպ բառը, որ իսկապես հայտնվեցինք աննախադեպ վիճակում: Ընդ որում, համարյա ամբողջ աշխարհի հետ միասին: Համաճարակը դեռ հաղթահարված չէ, բայց արդեն առաջնային թեմա են դառնում վիրուսի տնտեսական հետևանքները:

Հասկանալի է՝ իրար ետևից պատուհասվեցին աշխարհի երեք խոշոր տնտեսությունները: Սկզբից չինականը, ապա եվրոպականն ու հետո ամերիկյանը: Իրավիճակն իսկապես աննախադեպ է։ Հետևաբար յուրաքանչյուրը փորձում է իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ելք գտնել:

Իրավիճակն ավելի բարդ է Եվրամիությունում: Այստեղ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր տնտեսության համար առանձին է ծրագրեր մշակում: Ընդհանուր լուծում-դեղատոմս չկա: Ճիշտ այնպես, ինչպես մեր տարածաշրջանի երկրների պարագային:

Կորոնավիրուսի դեմ առաջինը կոշտ քայլեր ձեռնարկեց Վրաստանը: Արտակարգ դրության սկզբում տնտեսական հարցերին համարյա ուշադրություն չէին դարձնում, ինչպես մեր երկրում և ինչպես ամենուր: Բայց տնտեսությունն անորոշ վիճակում երկար «դիմանալ» չի կարող: Նաև այն պարզ պատճառով, որ տնտեսությունն է ապահովում հասարակության հանապազօրյա հացը: Ուստի վրաց պաշտոնական, մասնագիտական ու սովորական լրատվությունում կամաց-կամաց գրվեց տնտեսության ոլորտում կատարվող քայլերի մասին: Ինչպես ամենուր, իշխանություններն այս երկրում էլ խոստանում են «արհավիրքը» կանխելուց հետո հնարավորինս օգնել բիզնեսին: Բայց քանի դեռ համաճարակը կանխված չէ, իշխանություններին օգնելու մասին իրական հայտարարություն հենց տնտեսոււթյունն է անում: «Վրաստան բանկը» մարտի 27-ին խոստացավ իր միջոցներով ձեռք բերել 20 հազար թեստ, արհեստական շնչառության 10 սարքավորում, 50 հազար դիմակ, 60 հազար ձեռնոց: Ձեռք բերել, ներկրել ու տրամադրել կառավարությանը: Հաջորդը «TBC բանկն» էր՝ 10 հազար արագ՝ «էքսպրես» թեստի խոստումով: Կառավարությունն իր հերթին հայտարարեց, որ երկրում հացի խնդիր չկա ու խոստացավ ապրիլ ամսվա բոլոր տեսակի թոշակները վճարել մարտի վերջին շաբաթվա ընթացքում:

Մեր տարածաշրջանի համար բնորոշ քայլերից է այն, որ վրաց իշխանությունները բոլորի նման բնակչությանը կոչ են անում մնալ տանը, իսկ գնում-վճարումներ կատարել անկանխիկ: Վրաստանում իշխանությունների որոշմամբ փակվել են վարկ տրամադրող կազմակերպությունները, կանխիկ գումարով վճարային ծառայություններ մատուցող բոլոր գրասենյակները և բոլոր փոխանակման կետերը: Տարադրամի փոխանակման կետերի փակվելու որոշումը ինչ-որ իմաստով սպասելի էր: Տնտեսական կարանտինի պայմաններում ազգային վճարամիջոցը արժեզրկվում էր: Մարտի 9-ին ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 2.7 լարի էր, մարտի 16-ին՝ 3 լարի, մարտի 26-ին՝ 3.45: Հետո ֆինանսական իշխանություններին հաջողվեց զսպել ազգային վճարամիջոցի արժեզրկումը: Ավելին, մարտի 31-ին (երբ որոշվեց փակել փոխանակման կետերը) փոխարժեքը նվազել էր՝ 3.27 լարի: Կարճ ասած, վրաց իշխանություններն իրենց որոշումներում ինքնատիպ չեն՝ փակում են ինչ հնարավոր է և խոստանում են հետո օգնել: Օգնել թե՛ խոցելի խմբերին, թե՛ բիզնեսին, թե՛ կարիքավորներին:

Խորհրդային մամուլին կարոտած հասակակիցներիս ու դրա ինչ լինելը չիմացող երիտասարդներին (առանց չարախնդալու) խորհուրդ եմ տալիս կարդալ ադրբեջանական լրատվամիջոցներ: Միայն վերնագրերը զգլխիչ են (ներողություն, եթե գրաբարս անպատեհ նկատեցիք): Վերնագրերը համարյա հոդվածի ծավալ ունեն: Օրինակ՝ «Ադրբեջանը պանդեմիայի դեմ պայքարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» կամ «Մեր կառավարությունը տնտեսության 4 խոշոր ոլորտների և 20 ուղղությունների աջակցության ծրագիր է մշակում»: Ապա՝ «Իշխանությունները կվերանայեն պետբյուջեն՝ սոցիալական բոլոր պարտավորություններն անմնացորդ կատարելու նպատակով»: Այստեղ նույնիսկ նավթի գնանկումը չեն վերլուծում: Իսկ ազգային վճարամիջոցի «շաբաթական փոխարժեքը» հաշվետվությունը բացել պետք չէ՝ բոլոր օրերին նույն թվերն են:

Կարելի է մեր հարևանների մոտ արձանագրված իրավիճակը համադրել մեր ու այլոց մոտ կատարվող գործընթացների հետ: Կամ էլ չհամադրել: Ճաշակի հարց է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>