Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է

Այս տարվա առաջին երկու ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող տվյալները հավանաբար աննկատ էլ կմնան: Որոշ ժամանակ, իհարկե: Հետո դրանք կօգտագործվեն զուտ քարոզչա-պրոպագանդիստական նպատակով՝ ի ցույց դնելու, թե ինչ թափով էր զարգանում մեր տնտեսությունը մինչև կորոնավիրուսային համաշխարհային առողջապահական ու տնտեսական ճգնաժամը: Իսկ այսօր այլ պատկեր է:

Անհավանական է, բայց կառավարությունը դեռ չի հպարտացել առաջին երկու ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ճիշտ է, այն «աննախադեպ» չէ: Բայց արժանի է հարգանքի: Ինքնին: Ի վերջո 8.7 տոկոս է կազմել: Ընդ որում, աճն ապահովվել է հիմնականում արդյունաբերության հաշվին:

Շինարարությունն արձանագրել է 5.8 տոկոսանոց աճ, առևտուրը՝ 6.3: Նույնիսկ ծառայություններն են արդյունաբերությունից պակաս աճ արձանագրել՝ 11.2 տոկոս (առանց առևտրի): Իսկ արդյունաբերության աճի ցուցանիշը 15.3 տոկոս է: «Ի՞նչի և ո՞ր ոլորտի հաշվին» հարցին կարելի է պատասխանել նույն արդյունաբերության աճի կառուցվածքը դիտարկելով: Իհարկե, վիճակագրության բազմաթիվ ոլորտների թվերի հրապարակումը հետ է մնում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից: Բայց արդյունաբերության մասին արդեն հրապարակված տվյալներից կարելի է որոշակի պատկեր ստանալ:

Օրինակ այն, որմշակող արդյունաբերությունն աճի տեմպով (7.2 տոկոս) կրկնակիից ավելի զիջում է արդյունաբերության ընդհանուր աճին: Արդյունաբերության կառուցվածքում ավելի բարձր տեմպ ունի սննդարդյունաբերությունը (11.4 տոկոս), որն էլի ցածր է միջին ընդհանուրից (առաջ ընկնելով կարելի է ենթադրել, որ առաջիկայում հենց սննդի արդյունաբերությունն է պարզերես անելու մեր տնտեսությունը: Իր ծավալների չափով, իհարկե): Ակնհայտ է, որ արդյունաբերության աճն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին:

«Կորոնավիրուսային» ճգնաժամի սկիզբը մեր հանքարդյունաբերության ու բացահանքերի շահագործման ընդլայնման տապ էր: Օրինակ, պաշտոնապես պղնձի խտանյութի արտադրությունն աճել էր 48.1 տոկոսով (համարյա կրկնակի): Հրապարակված մեկ պաշտոնական թիվ ևս՝ այս տարվա հունվար ամսին արտահանվել է մոտ 50 մլն դոլար արժեքի պղնձի խտանյութ (նախորդ տարվա հունվարի 40 մլն-ի դիմաց): Ցինկի խտանյութի թվերը մի փոքր համեստ են: Արտադրության աճը 44.3 տոկոս է: Ոլորտի աճն օգնել է, որ դրական պատկեր արձանագրվի արտաքին առևտրի ոլորտում: Արտահանման աճը 8.8 տոկոս գերազանցել է նախորդ տարվան: Իսկ ներմուծումների մասին կարելի է արձանագրել, որ այն կրճատում արձանագրած միակ մակրոտնտեսական ցուցանիշն է: Բայց անկումը մեծ չէ՝ ընդամենը 0.8 տոկոս:

Հունվար-փետրվարին ճանապարհային խնդիրներ ունեինք: Բայց դրանք համեմատելի չեն այս օրերին ընթացող ինքնամեկուսացման ու սահմանների փակման համաշխարհային մասշտաբների հետ: Հունվար-փետրվար ամիսների ամենաէական (ու դրական) փաստը էլեկտրաէներգիայի ծավալների աճն էր: Թե որքանով էր դա պայմանավորված արդյունաբերության աճով ընդհանրապես ու հանքահումքային արդյունաբերությունով՝ մասնավորապես հնարավոր կլինի դիտարկել շատ ավելի ուշ: Հիմա կարելի է ընդամենը արձանագրել, որ թե՛ մեր, թե՛ համաշխարհային տնտեսության կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է: Այնքան ծանր, որ մեր իշխանությունները ժամանակ չգտան ուրախանալու իրենց սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշով, որն առաջ էլ, այս տարվա առաջին երկու ամսին էլ պայմանավորված էր հանքարդյունաբերությամբ: Ու հիմա մեր տնտեսության հույսը մնում է այն, թե ինչ արագությամբ «կվերադառնա» չինական տնտեսությունը: «Կվերադառնա» ու կսկսի ներմուծել իր արդյունաբերության ավանդական հումքատեսակները:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>