Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հայաստանն աշխարհի մակարդակով ամենալավ ձևո՞վ է պայքարում վիրուսի դեմ. Իյա իրո՞ք, պարոն Սիմոնյան. Տեսանյութ

Պարզվում է Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ամենաէֆեկտիվ պայքարն է ընթանում վիրուսի դեմ: Ոչ սա անեկդոտ չէ, սա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեսակետն է:  Ըստ նրա` մենք այս հարցում գերազանցել ենք շատ զարգացած երկրներին: Վկան մեր ցուցանիշներն են: Ինչ վերաբերվում է ընդդիմախոսների քննադատությանը, ապա, ըստ Սիմոնյանի,  դա հասկանալի է, քանզի պետության «թշնամիները» ինչպե՞ս կարող են համակերպվել Փաշինյանի իշխանության «ձեռքբերումների» հետ: Բացի այդ Սիմոնյանը իր խոսքում անուղղակի ցույց տվեց, որ իրենց ավելորդ խորհուրդնել տալը իմաստ չունի, քանզի, ըստ նրա,  խորհուրդ տվողներն բացի այն, որ չեն ցանկանա լավ խորհուրդ տալ, նաև «բավարար տեղեկատվությանը չեն տիրապետում»:

Ինչ կարելի է ասել այս անձնավորության մտքերի մասին: Մեկ բան, որ նրա այս պահվածքին նույնիսկ նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար՝ Գեբելսը կնախանձեր, քանզի սրանք ստում են առանց ամաչելու և աչքը թարթելու:

Փորձենք կետ առ կետ ցույց տալ սրանց կեղծ թեզերը:

Առաջին

Հայաստանը ժամանակին սկսեց պայքարը այս վիրուսի դեմ, և այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ  համեմատաբար բարվոք իրավիճակ է:

Այս թեզը ծայրից ծայր կեղծիք է: Քանզի, երբ սույն տարվա փետրվարի վերջում բոլոր երկրները  սկսել էին ակտիվ պայքարն այս վիրուսի դեմ, Սիմոնյանի սիրելի վարչապետը հրապարակավ հայտարարում էր, թե «կորոնավիրուսը ում շունն է, որ նրանից վախենանք», իսկ Սիմոնյանի սրտի առողջապահության նախարարն հայտարարում էր, որ «այդ վարակը լուրջ վտանգ չի ներկայացնում մեզ համար» և ինքն անձամբ է իր երեխաներին ուղարկելու դպրոց:

Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակ, օրինակ Ռուսաստանում Իտալիայից եկածներին պարտադիր  կերպով  պահում էին կարանտինի մեջ: Մինչդեռ մեզ մոտ գործում էր, այսպես կոչված կամավոր ինքնամեկուսացման պահանջի մոտեցումը: Հենց այդ պատճառով մենք ունեցանք  հայտնի Էջմիածնի դեպքը, նաև հայտնի կարի արտադրամասի դեպքը: Երկու դեպքում էլ պետությունը այդ մարդկանց ստուգման գործողության պատասխանատվությունը դրել էր քաղաքացիների վրա` լվանալով իր ձեռքերը: Հենց այդ պատճառով է, որ մեզ մոտ  առաջացավ այսպիսի վատ իրավիճակ:

Հասկանալի է, թե ինչու Փաշինյանն ու նրա թիմակիցները որդեգրեցին այս մոտեցումը,  որպեսզի «իրենց սրտի» հանրաքվեի անցկացումն հարվածի տակ չհայտնվեր: Այսինքն` նրանք իրենց շահերը վեր դասեցին մարդկանց  շահերից`  փաստացի քցելով նաև հանրության իրենց «պողոսական» հատվածին:

Այնպես, որ Սիմոնյանի «բացատրությունները», թե իրենք «ժամանակին են» ահազանգել այս իրավիճակին կատարյալ և միտումնավոր սուտ է: Եվ այդ սուտը օր օրի ավելի տեսանելի է դառնալու հանրության լայն հատվածների համար:

Երկրորդ

Սիմոնյանն նշում է, թե իբր Հայաստանում իրավիճակը այս հարցում բարվոք է համեմատած շատ զարգացած երկրների համեմատ և դա իշխանությունների գործնեության արդյունքն է:

Սիմոնյանի այս թեզը նույնպես չի դիմանում քննադատությանը:

Այսօր Հայաստանում վարակվածների քանակով մենք գերազանցում ենք մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին միասին վերցրած: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում բնակչության թիվը կազմում է մոտ չորս միլիոն մարդ, իսկ Ադրբեջանը վերջերս հայտարարեց, որ իր  բնակչությունը գերազանցել է 10 մլն-անոց ցուցանիշը: Այսինքն երեք մլն-անոց Հայաստանում այսօր ավելի շատ վարակված մարդ կա, քան մեր հարևանների մոտ, որտեղ բնակվում է  14-մլն մարդ: 145 մլն-անոց Ռուսաստանում այսօր վարակվածների թիվը ընդամենը երեք անգամ է մեզնից շատ մինչդեռ նրանց բնակչությունը մեզնից ավել է համարյա 50 անգամ:

Որտե՞ղ  է Սիմոնյանը նկատում բարվոք վիճակ Հայաստանում:

Ի դեպ նշենք, որ օրինակ Վրաստանի համեմատ մեզ մոտ վարաքվածների թիվը երեք անգամ ավել է, քան մեր հարևանի մոտ: Մինջդեռ, օրինակ նրանց մոտ անցյալ տարի զբոսաշրջիկների թիվը մեզնից մոտ հինգ անգամ ավել է եղել: Իսկ Վրաստանի տրանզիտային հնարավորությունները նույնպես մեզնից ավելի մեծ են:

Այս ցուցանիշները բացահայտում են Սիմոնյանի և նրա ընկերների ապաշնորհ կառավարման մակարդակը:

Երրորդ

Սիմոնյանը մեր ցուցանիշները փորձում է համեմատել եվրոպական երկրների  հետ, որպեսզի ցույց տա մեր իբր «առավելությունը»:

Սա ցույց է տալիս, որ իրոք Գեբելսի գործը չի մահացվել և ի դեմս Ալեն Սիմոնյանի նա ունի արժանի հետնորդ:

Եվրոպական երկրների վատթար վիճակը առաջացել է շատ սպեցիֆիկ պատճառներով: Նրանց բաց սահմանների պատճառով: Տուրիզմի ոլորտում Հայաստանը նույնիսկ չէր կարող համեմատվել հարևան Վրաստանի հետ, էլ ո՞նց կարելի էր մեզ համեմատել Իտալիայի կամ Իսպանիայի հետ:

Եթե այդ տրամաբանությամբ շարժվեինք, ապա պետք է նշեինք, որ այսօր աշխարհում ամենալավը վիրուսի դեմ պայքարում են աֆրիկայի երկրներում` Չադում, Նիգերիայում, Մոզամբիկում, Բոցվանայում, Սենռգալում:

Պարզապես իրենք իրենց սիմոնյանները չունեն, որ թմբկահարեն սույն թեզը:

Սիմոնյանի այս թեզերը ցույց են տալիս, որ  նույնիսկ այս պայմաններում սրանք չեն գիտակցելու իրենց սխալներն և իրենց մեծամիտ ու լկտի պահվածքով երկիրը դնելու են էլ ավելի  վատ վիճակում:

Սրանք ունակ չեն նույնիսկ օգնություն ստանալ, քանզի չեն ընդունում, որ բացի իրենցից կան մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում իրավիճակին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>