Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Թուրքիան նոր տարածքային պահանջներո՞վ է պատրաստվում հանդես գալ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ

Սիրիական Իդլիբի շուրջ վերջին զարգացումները  ցույց են տալիս, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները կարող են կտրուկ սրվել: Սիրիական բանակի առաջխաղացումը Իդլիբի ուղղությամբ Անկարան գնահատել է՝  որպես աստանանյան պայմանավորվածությունների կոպիտ խախտում, որին պետք է գնահատական տան նաև Մոսկվան ու Թեհրանը: Իր հերթին վերջիններս փաստացի պաշտպանեցին  Ասադի այս գործողությունները՝ պատճառաբանելով, որ հենց Անկարան չի կատարում իր պայմանավորվածությունը և չի զտում այս տարածաշրջանում չափավոր ընդդիմադիրներին ահաբեկիչներից:

Հասկանալի է, որ այս ձևակերպումները  լոկ բառախաղ է հիշեցնում,  և Դամասկոսը Մոսկվայի ու Թեհրանի օգնությամբ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Իդլիբը: Դամասկոսում և Մոսկվայում համարում են, որ մաքրելով հյուսիսային Սիրիան քրդերից, նրանք արդեն զիջումների գնացին Անկարային և զիջումների հերթը նրանը պետք է լիներ: Սակայն Անկարայում բոլորովին էլ այդպես չեն մտածում: Մասնավորապես,  հայտնի ռուս թուրքագետ Իգոր Դմիտրիևը, ով այսօրվա Թուրքիան ուսումնասիրում է,  ինչպես ասում են դաշտային պայմաններում, այն կարծիքին է, որ Էրդողանը մոտ ժամանակներս փորձելու է իր սահմանակից երկրների նկատմամբ կիրառել այն սկզբունքը, որը նրանք իրականացրին անցյալ դարի 30-ական թվականներին սիրիական Խաթայ մարզի նկատմամբ: Նրանք պարզապես գրավեցին այն Սիրիայից՝  պատճառաբանելով, որ այնտեղի բնակչությունը էթնիկ թուրքեր են և ուզում են ապրել Թուրքիայում: Ըստ թուրքագետի՝  գրեթե նույն մեթոդը Թուրքիան փորձելու է կիրառել Սիրիայի հյուսիսային հատվածում, Իրաքյան Մոսուլիի, վրացական Աջարիայի  և հայաստանյան Գյումրիի ու Զանգեզուրի նկատմամբ: Ավելին, ըստ թուրքագետի, Էրդողանը այդ մասին նշել էր դեռ 2016 թվականին իր համար շատ կարևոր գաղտնի խորհրդակցության ժամանակ: Դմիտրիևը նշում է, որ Էրդողանը ուզում է պատմության մեջ մնալ ոչ պակաս քան Աթաթուրքը: Մանավանդ, որ այդ մեթոդը թուրքերը հաջող կիրառել են  Օսմանյան կայսրության ողջ պատմության ընթացքում:

Ըստ թուրքագետի՝ որպես առաջին քայլ Անկարան սկսում է այդ երկրների դեմ հիբրիդային պատերազմ, տվյալ երկրներում ձևավորում է իր կողմից աջակցվող, այսպես կոչված պրոքսի ուժեր կամ պարզ ասաց 5-րդ շարասյուն,  որպեսզի ներսից քայքայելով  թուլացնի այդ երկրները: Ըստ թուրքագետի՝ հենց այդ սկզբունքով նրանք ժամանակին նվաճեցին Բյուզանդիան, և  Էրդողանը փորձում է այս մեթոդը կիրառել նաև մեր ժամանակներում:

Ըստ թուրքագետի՝ դա է վկայում նաև թուրքական հատուկ ծառայությունների սերտ աշխատանքը այդ երկրներում: Իմիջայլոց Էրդողանն արդեն օգնություն է խնդրել ԱՄՆ-ից Իդլիբի հարցում օժանդակելու համար և դրական արձագանք է ստացել: Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ն Թուրքիային կտրամադրի «Պետրիոտ» համակարգեր:

Իսկ ինչ շրջանակների միջոցով և ինչպես են գործում Հայաստանում այդ պրոքսի խմբերը կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>