Կարսում սաստիկ ցրտի հետևանքով քաղաքացին վերածվել է «ձնեմարդու»
Դիտել նաև
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը
Կարսում ավարտվում են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները. Լուսանկար
Դարձյա՞լ թերագնահատվում է թուրքական վտանգը
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
Սիմվոլիզմի սիրահար Էրդողանը թվիթթերյան իր պատին տեղադրել է 1920 թ. Կարսն ու Գյումրին գրաված Քյազըմ Կարաբեքիր փաշայի լուսանկարը
Թուրքիայի արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Մասնավորապես Կարսում փետրվարի 11-ին օդի ջերմաստիճանը հասել է մինուս 29-ի:
Կարսի բենզալցակայաններից մեկի աշխատակից Ահմեթ Քայան վաղ առավոտյան ոտքով գործի գնալիս 7կմ քայլելուց հետո իր իսկ բնորոշմամբ վերածվել է «ձնեմարդի»: Սառցակալել են նրա հոնքերը, թարթիչներն ու բեղերը:
«Ձնեմարդ եմ դարձել, այսպիսի պայմաններում եմ փող աշխատում: Դե արի ու դիմացիր այս աղետին»,-ասել է Ահմեթ Քայան լրագրողի հետ զրույցում:
«Սառցակալած» քաղաքացու լուսանկարը հայտնվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում և ակտիվորեն քննարկվում է լրատվական տիրույթում:
Աղբյուր` Ermenihaberam