Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

Դարձյա՞լ թերագնահատվում է թուրքական վտանգը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռեւս 2000-ական թվականներից սկսած։ Շվեդական «Nordic Monitor» լրատվականի գաղտնազերծած փաստաթղթերից ժամանակին պարզ դարձավ, թե Թուրքիան Հայաստան ներխուժելու ինչպիսի մանրակրկիտ ծրագրեր է կազմում։ Ուշագրավ է, որ անցած տարվա հունիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել էր Հայաստանի դեմ ուղղված թուրքական վտանգի ահագնացման մասին, եւ որ մեր հակառակորդը այլեւս միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան:

Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի կողմից թերագնահատվում է Թուրքիայից եկող սպառնալիքը։ Եվ 2020 թ. ամռանը, երբ Տավուշում ընթանում էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, կամ, ինչպես շատերն են այժմ որակում, «տավուշյան սադրանքները», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում։ Դրանից առաջ էլ, այդ ժամանակ էլ շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին, որ ամեն ինչ այդպես չէ, եւ հետագա իրադարձությունները փաստեցին, որ վերջիններս ճիշտ էին, իսկ Մակունցը (իմա՝ իշխանությունները)՝ սխալ:

Հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո 2020 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջեւանում, Քյուրդամիրում, Գյանջայում եւ Եվլախում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին։ Սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես ուղերձ էր հղում հայկական կողմին հետագա իրադարձությունների մասով, սակայն Հայաստանի կողմից դարձյալ ճիշտ չգնահատվեցին Թուրքիայից եկող իրական սպառնալիքի ծավալները, եւ իրավիճակից բխող գործողություններ չձեռնարկվեցին։ Չնայած կա տեսակետ, որ գուցե լավ էլ ճիշտ էին գնահատել, սակայն... Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես թուրքական սպառազինությունների եւ զինուժի մի մասը մնաց Ադրբեջանում։ Եվ սեպտեմբերի 27-ին արդեն Ադրբեջանը թուրքական ուժերի ու նրանց կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Թուրքիայի գործուն ներգրավվածությունը Արցախյան պատերազմում պատշաճ միջազգային հակադարձման չարժանացավ։

Տարբեր քաղաքական հաշվարկներից ելնելով՝ արտաքին քաղաքական ուժային կենտրոններն այդպես էլ Անկարայի նկատմամբ ճնշումների եւ պատժամիջոցների քաղաքականություն չկիրառեցին։ Եվ սա Անկարայի կողմից գնահատվեց որպես թողտվություն։ Ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան կրկին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Թուրքական ղեկավարությունը այս օրերին պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի, իսկ մյուս կողմից՝ տարբեր ձեւերով փորձում է ճնշել Հայաստանին։ Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 1920 թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում վերջերս գրառում կատարելը կամ մզկիթի վերածված՝ Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարով կիսվելը։

Մյուս կողմից էլ Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնցում հարձակողական սցենարներ են խաղարկվում։ Բացառված չէ, որ զորավարժություններն իրենց շարունակությունն ունենան Թուրքիայի եւ Ադրբեջանի այլ վայրերում, սակայն այս զորավարժությունների բնույթից եւ բովանդակությունից արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիան ակնարկում է ներխուժումը դեպի ՀՀ տարածք, եւ բացառված չէ, որ դա իրականանա վարձկան գրոհայիների միջոցով կամ այլ ձեւով։

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի դեռ սոսնձված են իրենց աթոռներին, գոնե լուրջ հետեւություններ անեն, գոնե չշարունակեն վնաս տալ մեր երկրին ու առանց րոպե անգամ կորցնելու քայլեր նախաձեռնեն երկրի անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ցավալին այն է, որ ՀՀ ղեկավարությունը, գտնվելով բարոյալքված վիճակում, ընդունակ չէ պիտանի, ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի որեւէ քայլ ձեռնարկել։ Հուսանք՝ ցանկություն գոնե ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan