Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը

«168.am»-ը գրում է. «Շուրջ 15 միլիոն դրամ և 4 անշարժ գույք․ ինչպես տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից՝ այս և այլ ձեռքբերումներով է 2025 թվականը փակել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը, որն,  ի դեպ, հետընտրական խորհրդարանում ստանձնեց ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնը։

Հայտարարագրի մյուս մանրամասները՝ ստորև։

Այսպես, պաշտոնյան տարին սկսել է համատեղ սեփականություն հանդիսացող 3 անշարժ գույքով՝ 2000 թվականին Արմավիրում գնած երկու հողամասով և 2020 թվականին Աջափնյակում գնած բնակարանով։

Իսկ տարվա ընթացքում արդեն Մանավազյանը 2,8 միլիոն դրամով հողամաս է գնում Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որը տնօրինում է միանձյա սեփականության իրավունքով։

ՔՊ-ականը նաև հայտարարագրել է 2017 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը 2024 թվականին նվիրատվություն է ստացել։

Արուսյակ Մանավազյանի  բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 4-5․7 միլիոն դրամի սահմաններում։ Պաշտոնյան հաշվետու տարվա՝ 2025 թ․-ի տարեսկզբին ունեցել է 400 հազար դրամ և 19000 դոլար կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 550 հազար դրամ և 19000 դոլար։

Նրա հաշվետու տարվա՝ 14,448,150 դրամ եկամուտն էլ գոյացել է ԱԺ աշխատակազմից ստացած 12,848,150 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև՝ 1,6 միլիոն դրամ  վարձակալության դիմաց ստացված վճարից

Պատգամավորի՝ մի քանի վարկերի մայր գումարի մնացորդի ընդհանուր ծավալի չափը կազմել է 16,618,941, որից 14,161,135 դրամի վարկի դիմաց հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։

Արուսյակ Մանավազյանը հայտարարագրում տեղեկացրել է նաև, որ 2021 թվականից «ԱԼՖԱ ՖԻՆ» առևտրային կազմակերպության 100 տոկոս բաժնետերն է։

Իսկ Արուսյակ Մանավազյանն իր կարիերան սկսել է Փաշինյանի ընտանեկան՝ «Հայկական ժամանակ» թերթից․ աշխատել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, ապա՝ տնօրեն:
Եղել է նաև «Մեր տպարանը» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, ի դեպ, այդ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասն էլ պատկանում է Աննա Հակոբյանին։

2018-2021թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահն է եղել,  2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահը, ապա՝ մեկ տարով 2020-2021թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները կատարող:
2016 թվականից նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>