Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Եթե փաշինյանական հանրաքվեն ընդունվի, Հայաստանը կհայտնվի միջնադարյան բռնատիրության ճիրաններում. ինչո՞ւ

Եվ այսպես ՀՀ նախագահը, ստորագրելով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը, փաստացի հայտնվեց սահմանադրական կարգը խախտողների շարքում:

Քանզի Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարան՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից՝ Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության 

փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը: Քանզի, հատուկ շեշտենք, դրված էր ոչ թե Նոր Սահմանադրության ընդունման, այլ սահմանադրական փոփոխությունների ընդունման խնդիրը: Իսկ այստեղ, ակնհայտ է, որ առաջին և երկրորդ իշխանությունները, կոպտագույն ձևով խախտում են երրորդ իշխանության, տվյալ դեպքում՝ ՍԴ-ի իրավունքները:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակն է ՍԴ-ն վերցնել իր վերահսկողության տակ և երկրում հաստատել արդեն բացարձակ մենիշխանություն:

Այն որ նրա այս քայլը ոչ մի կապ չունի 2018-ի դեմոկրատական հեղափոխության իդեալների հետ, հասկանում է հանրության գիտակից հատվածի ճնշող մեծամասնությունը:

Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը: Փորձենք հասկանալ ներկայիս իշխանության իրական բնույթը:

Փաշինյանն իրականում ցանկանում է Հայաստանում հաստատել իր բացարձակ մենիշխանությունը

Վերջին մի քանի հարյուր տարվա քաղաքագիտական միտքը հանգել է այն եզրակացության, որ առանց ազատությունների և դեմոկրատական արժեքների հաստատման՝ երկիրը չի կարող ունենալ դեմոկրատական ապագա, իսկ քաղաքացիներն էլ չեն կարող հասնել իրենց կյանքի որակի բարեկեցության:

Դեռ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը 17-րդ դարում առաջ քաշեց այն միտքը, որ «...առանց իշխանությունների ճյուղերի տարանջատման՝ երկրում ազատություն հնարավոր չի լինի հաստատել...»: Հետագայում, Լոքի այս միտքը ավելի հիմնավոր ներկայացրեց ֆրանսիացի հայտնի իրավագետ, քաղաքագետ և փիլիսոփա Շարլ Դե Մոնթեսքյոն: Իր հանրահայտ «Օրենքների ոգու» մասին աշխատության 11–րդ գրքում ուղղակի նշում է հետևյալը․ «Եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները հանդես գան մեկ դեմքով, ապա կարելի կլինի ազատության մասին մոռանալ, և երկրում կհաստատվի բռնատիրություն... իսկ եթե դրան միանա նաև երկրի դատական իշխանությունը, ապա երկրում կհաստատվի բացարձակ բռնատիրություն...»:

Լոքի և Մոնթեսքյոյի այս գաղափարները հետագայում հիմք դրվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրների զարգացման կայացման համար: Այս սկզբունքը 20-րդ դարում մերժեցին միայն բոլշևիկներն ու նացիստները: Քանզի նրանց պատկերացումների հիմքում ընկած էր ոչ թե անհատի ազատության խնդիրը, այլ մեկի մոտ՝ դասակարգի, իսկ մյուսի մոտ՝ ռասայի գերակայության հարցը: Իսկ այդ դեպքում անհրաժեշտ էր ոչ թե մտածել դեմոկրատական, այլ բռնատիրական արժեքների հաստատման մասին: Այս համակարգում արդեն իշխանությունների տարանջատման սկզբունքը չպետք է գործեր, քանզի այս տոտալիտար արժեքների համար անհրաժեշտ էր ունենալ խիստ ուղղահայաց տոտալիտար համակարգ՝ իր համապատասխան առաջնորդով կամ ֆյուռերով:

Այսպիսի համակարգերում անխուսափելիորեն հաստատվում է անձի պաշտպամունքը, քանզի առանց դրա համակարգն ուղղակի չի գործի:

Թե ինչի հասցրեց այդ համակարգը մարդկությանը և կոնկրետ այդ երկրներին, չարժե ներկայացնել․ բոլորս գիտենք:

Այդ իսկ պատճառով էլ հատկապես կոմունիզմի փլուզումից հետո հանրահայտ Ֆրենսիս Ֆուկույաման գրեց իր հայտնի աշխատությունը՝ «Պատմության վերջը և վերջին մարդը», որի գլխավոր իմաստն այն էր, որ կոմունիզմի դարաշրջանի ավարտից հետո մարդկության մեջ սոցիալական հիմնական հակասություններն արդեն ավարտվել են:

Ի՞նչ կարող է նշանակել փաշինյանական բռնատիրական համակարգը, եթե այն հաստատվի

Գաղտնիք չէ, որ խորհրդային տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատականի անցումը միանգամից հնարավոր չէ: Այս անցումային փուլով ընթանում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում: Այս անցումային փուլին բնորոշ է այն, որ դեռ հաստատված չեն դեմոկրատական ինստիտուտները, բայց և արդեն չեն գործում նաև տոտալիտար կառույցները: Այդ երկրներում առկա են խոսքի, խղճի ազատությունները, իսկ ընտրություններն էլ անցնում են ազատ, սակայն ոչ արդար ձևով:

Կոնկրետ եթե վերցնենք Հայաստանի այս վերջին 30 տարվա կայացման փուլը, ապա կարող ենք նշել, որ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, և ոչ էլ Սարգսյանի մոտ տոտալիտար հակումներ չեն զգացվել: Իհարկե, դեմոկրատական ինստիտուտները այս 30 տարիների ընթացքում չեն գործել: Հերիք է միայն բերել այն փաստը, որ այս տարիների ընթացքում ընտրական արդար համակարգն այդպես էլ չկայացավ:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն տարեց տարի թեև շատ փոքր քայլերով, այնուամենայնիվ ձեռք էր բերում իր ինքնուրույնությունը: Իհարկե, լիարժեք անկախության մասին խոսք լինել չէր կարող, սակայն ներկայիս դատական համակարգը 90-ականների հետ էլ չի կարելի համեմատել:

Այս ամենը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահներն իրենց բնույթով պոպուլիստներ չեն եղել: Նրանք ավելի շատ, այսպես կոչված, էլիտիստական գործիչներ էին, որոնք ավելի շատ հաշվի էին նստում իրենց վերնախավային շրջապատի հետ: Անշուշտ նրանց գլխավոր թերությունն այն էր, որ նրանք իրենց որոշումներում հաճախ հաշվի չէին առնում հանրության բոլոր խավերի կարծիքը: Այդ իսկ պատճառով էլ նրանց ավտորիտար համակարգերը տոտալիտար հակումներ չունեին: Նրանց որոշումներում (ճիշտ էին դրանք, թե սխալ) ամբոխի կարծիքը հաշվի չէր առնվում: Իսկ ամբոխն ունի իր ուրույն յուրահատկությունը: Բոլոր տոտալիտար համակարգերը՝ կոմունիստական, նացիստական, կրոնական, հիմնականում հենվում են հենց ամբոխի էմոցիաների վրա: Ամբոխի վրա հիմնված ավտորիտար համակարգը երբեք լուսավորչական բնույթ կամ ուղղվածություն չի կարող ունենալ: Սա քաղաքական աքսիոմա է: Բացի այդ, ամբոխի վրա հենված ավտորիտար համակարգը միշտ հակում է ունենում դառնալ տոտալիտար, որտեղ արդեն պետք է լինի անձի պաշտպամունք, միակ ճիշտ գաղափարախոսություն ու բոլոր քաղաքական մրցակիցներին «պետության թշնամի» հռչակում:

Դրանից հետո գալիս է զանգվածային ռեպրեսիաների փուլը, և հետո այս ամենն ավարտվում է պետության փլուզմամբ՝ կամ ներքին դեմոկրատական հեղափոխության ճանապարհով, կամ էլ դրսի ուժի ճնշան արդյունքում: Իսկ հաճախ՝ երկուսը միասին:

Երբ ազգը իրեն համարում է գերեվարված սեփական իշխանության կողմից, հեշտությամբ «համաձայնում է» բացել օտար թշնամու առջև իր դռները՝ դրանով իսկ կործանելով սեփական պետությունը:

Պատմությունն այդպիսի օրինակներ շատ ունի: Մենք էլ, ցավոք, պակաս օրինակներ չունենք մեր պետականության ինքնաոչնչացման խնդրի վերաբերյալ: Միայն թե, ինչպես ասում են, «...պատմությունը ոչ թե ուսուցում է ժողովուրդներին, այլ պարբերաբար պատժիչ դեր է կատարում, հատկապես այն ժողովուրդների համար, որոնք ոչինչ չեն ուզում սովորել նույնիսկ սեփական սխալներից...»:

Ինչպիսին կլինի մեր ժողովրդի այս անգամվա ընտրությունը, դրանից էլ կախված կլինի, թե ինչ ապագա նա կունենա:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>