Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արտաքին առևտուրն ու ավտոմեքենաները

Տնտեսական տարվա ամփոփ նախնական մակրոտնտեսական տվյալները հրապարակվել են։ Դրանց մի մասը իշխանությունները ոգևորված տիրաժավորեցին՝ հնարավորինս նուրբ շրջանցելով արտաքին առևտրաշրջանառության տվյալները։ Մինչդեռ այստեղ բավական բարձր արդյունք է արձանագրվել։ Խոսքը 10․4 տոկոս աճի մասին է։ Բնականաբար, առաջանցիկ տեմպը ներմուծումներին է՝ 10․8 տոկոս։ Իսկ արտահանումների աճը հայտարարված է 9․4 տոկոս։ Բացարձակ թվերով արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 8․154 մլրդ դոլար։ Այդ գումարից արտահանման բաժինը մոտ 2․640 մլրդ դոլար է, ներմուծումներինը՝ մոտ 6․514։

Բացասական սալդոն ավելի մեծ է, քան արտահանումների ծավալը՝ մոտ 2․874 մլրդ դրամ։ Բայց միայն բացասական սալդոյի փաստը բավարար պայման չէ։ Միայն այդ պատճառով իշխանություններն իրենց չէին «զրկի» աճի թվերով հպարտանալուց։ Այստեղ հավանաբար այլ պատճառ կա։

Վերջին շրջանում մոդայիկ է մեր մակրոտնտեսական թվերը Վրաստանի նույն թվերի հետ համեմատելը։ Վրաց արտաքին առևտրի ֆիզիկական ծավալը մեր ցուցանիշի հետ համեմատ ավելի մեծ է։ Բնականաբար։ Վրաց արտաքին առևտուրը մոտ 12․1 մլրդ դոլար է։ Դրանից արտահանումը կազմում է 3․8 մլրդ, իսկ ներմուծումը՝ 9․1 մլրդ դոլար։ Սակայն Վրաստանի տնտեսական ղեկավարությունը վերջին տարիներին այս թվերին զուգահեռ ևս մեկ փաստ է հրապարակում։ Խոսքը մարդատար ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ծավալների մասին է։ Վրաց արտաքին առևտրի մեջ այս ոլորտին բաժին է ընկնում մոտ 1․338 մլրդ դոլարը։ Այս երկրում հրապարակում են, որ անցած տարի ներմուծել են 651․6 մլն դոլար արժեքի ավտոմեքենա և արտահանել են 686․7 մլն դոլար արժեքի։ Այսինքն վրաց վիճակագիրներն ընդգծում են, որ 1․338 մլրդ դոլարից իրենց տնտեսության իրական մասնաբաժինը մոտ 35 մլն դոլար է։ Այն ստեղծվում է տեխնիկական աշխատանքների (օրինակ, ղեկի դիրքը փոխելու) և մաքսատուրքերի գանձման արդյունքում։

35 մլն դոլարից բացի մյուս գումարը սովորաբար անվանում են «տնտեսական փուչիկ»։ Այսինքն տվյալ, որ ուռճացնելով «բարեկիրթ» տեսք է տալիս մակրոտնտեսական պատկերին։ Բայց այդ տեսքի տակ իրական արժեք չկա։

Հիմա ժամանակն է անդրադառնալու ավտոմեքենաների մեր բաժին փուչիկին։ Մեր վիճակագրությունն ինքնուրույն հաշվարկ չի ներկայացնի։ Հավանաբար։ Հատկապես, որ հիմա կուտակված ու արդեն իրացված ավտոմեքենաների շուրջ տնտեսական խնդիրներ կան։ Այն, որ այդ խնդիրները վաղ, թե ուշ ծագելու են, նկատելի էր վաղուց։ Մեր կիսատ-պռատ վիճակագրությունն արձանագրել էր, որ հուժկու տեմպով աճում է ավտոմեքենաների ներմուծում-արտահանումը։ 2016-ին ներմուծվել է մոտ 89 մլն դոլարի ավտոմեքենա, արտահանվել՝ մոտ 14 մլն-ի։ 2017-ին ներմուծվել է մոտ 134 մլն-ի, արտահանվել՝ 12 մլն-ի։ 2018-ին ներմուծվել է 235 մլն-ի, արտահանվել՝ 19 մլն-ի։

Հիմա հասանելի են միայն 2019-ի հունվար-նոյեմբերի տվյալները։ Ներմուծվել է մոտ 452 մլն դոլարի ավտոմեքենա, արտահանվել՝ 20 մլն արժեքից մի փոքր ավելի արժեքի։

Ներմուծման ու արտահանման թվերի հսկայական տարբերությունը հուշում էր, որ ոլորտում ինչ-որ բանն այն չէ։ Պաշտոնապես հավանաբար որպես արտահանում չէին արձանագրվում հայկական համարանիշներով Ղազախստան արտահանվող ավտոմեքենաները։ Ավտոմեքենաների ներմուծում-արտահանման ոլորտի տարօրինակ անհամամասնությունները նկատելի էին դեռ 2019-ի հունվարից։ Այդ ամսին արտահանվել էր 3․6 մլն դոլար արժեքի։ Հետո ցուցանիշը նվազեց։ Հուլիսին «վերականգնվեց» այդ ծավալը։ Հետո կրկին նվազեց։ Փոխարենը անզուսպ աճում էին ներկրումները։ Հուլիսին ներկրվել է 44 մլն դոլարի ավտոմեքենա, օգոստոսին՝ 52, սեպտեմբերին՝ 60․5, հոկտեմբերին՝ 78, նոյեմբերին՝ 79 մլն դոլարի։ Կուտակումները վաղուց արդեն նկատելի էին մայրաքաղաքի փողոցներում։ Նույնիսկ՝ բանուկ ու կենտրոնական փողոցներում։

Ավտոներկրող ընկերություններից մեկը մուծած 11․834 մլրդ դրամ հարկերով 12-րդն է խոշոր հարկատուների ցանկում։ Փաստորեն, ավտոմեքենաների ներկրումն արեց իր գործը՝ «փքեցրեց» արտաքին ապրանքաշրջանառության տվյալները։ Ու հիմա փորձառու ու անփորձ, մանր ու խոշոր ներկրողները մնացին մենակ, բայց թիկունքում ունենալով վերցրած վարկերի ու առայժմ չիրացվող ավտոպարկ։ Ահա թե ինչու արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարի հպարտության թեմա չէ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>