Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. 2019-ի շահութահարկը

Հրապարակվեց 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին արձագանքները հաստատ քաղաքական են: Դժվար չէր ենթադրել, որ իշխանությունները կհպարտանան այդ ցանկով: Պարտադիր: Ընդդիմադիրները` կքննադատեն: Նույնքան` պարտադիր: Մինչդեռ ցանկը՝ որպես տնտեսական կարևորագույն փաստաթուղթ, մասնագիտական լուրջ վերլուծության պետք ունի: Միայն այդ ճանապարհով կարելի կլինի տեսնել մեր տնտեսության այսօրվա պատկերն ու այն գործընթացները, որոնք ընթանալու են մոտ ապագայում:

Նախ պարզ դիտարկումներից նկատելի է, որ տնտեսությունը շարունակում է զարգանալ-ընթանալ իներցիայով: Կտրուկ փոփոխություններ համարյա չկան: 2019թ․ խոշոր հարկատուների առաջին տասնյակը լրիվ համադրելի է նախորդ տարիների ցանկին: Միակ նկատելի նորամուծությունն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են մի քանի նույնանուն ընկերություններ, որոնք գրանցվելու համար համարակալվել են: Հավանաբար գրանցող մարմնի կողմից։ Խոսքը «Ավտոներկրող» հպարտ անունը կրող ընկերությունների մասին է: Ավելին այդ ընկերություններից տնտեսավարման տեսանկյունից ամենահաջողակը բավական բարձր դիրք ունի հարկատուների ցանկում: 12-րդն է` մուծած հարկերի պատկառելի ցուցանիշով (11 մլրդ 835 մլն դրամ):

2019թ․ մեկ մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 190 կազմակերպություն: 2018թ․ դրանց թիվը 166 էր: Այստեղից կարելի է եզրակացնել, որ բիզնեսը խոշորանալու միտում ունի և, որ հարկերը ավելի արդյունավետ կամ շատ են հավաքվում: Արդյունավետ պնդումը հարկավ կանեն իշխանություններին ներկայացնող փորձագետները: Հակառակվողները կպնդեն, որ հարկատուների նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշումը և ամեն գնով հարկ պահանջելը խժռում է տնտեսության զարգացման ռեսուրսները: Եվ որ դրա բացասական հետևանքները նկատելի կդառնան առաջիկա մեկ-երկու տարում:

Դրա լավագույն օրինակ կարող է հանդիսանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մուծած 43 մլրդ 644 մլն հարկերով այս ընկերությունը երրորդն է: Երրորդը՝ թե՛ 2019-ին, թե՛ 2018-ին: 2018-ի ցուցանիշը 40 մլրդ 075 մլն դրամ էր: Հարկային մուտքերի ծավալի աճն ամենևին էլ չի նշանակում, թե ընկերությունը բարգավաճում է: Շատ ավելի խոսուն է այն փաստը, որ ընկերության մուծած 43.6 մլրդ-ը գերազանցող հարկերի գումարում շահութահարկի մասնաբաժինը մոտ 271 մլն դրամ է:

Նույն անթույլատրելի ցածր համամասնությամբ շահութահարկ է մուծել նաև 4-րդ խոշոր հարկատուն: Այլ կերպ ասած, մեր տնտեսվարող սուբյեկտների նկատելի հատվածը աշխատում է ցածր շահույթով:

Հիմա համեմատենք՝ 2018թ․ 1 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 29 ընկերություն: Դրանցից 14-ի մուծումների ծավալը 1-ից 2 մլրդ դրամի սանդղակում է: 2018թ․ 3 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 11 տնտեսվարող կազմակերպություն: Հիմա 2019-ի թվերը: 1 մլրդ-ից ավելի հարկ մուծող կազմակերպությունների թիվը նվազել է 1-ով: 3 մլրդ դրամից ավելի շահութահարկ 11-ի փոխարեն մուծել է 7 կազմակերպություն: Փաստորեն, մեր պաշտոնական հաշվետվություններում նկատելի են շահույթ ունենալ-վաստակելու բարդությունները: Իսկ դա հնարավոր օտարերկրյա ներդրողների համար չափազանց նկատելի և նույնքան խոսուն ցուցանիշ է:

Ներդրողները սովորաբար տնտեսական ցուցանիշների նկատմամբ շատ ավելի ուշադիր են, քան, ասենք, քաղաքական կոչ-հրավերների: 2018թ․ խոշոր հարկատուների ցանկում հայտնված 59 կազմակերպության մուծած շահութահարկի տողում գծիկ էր դրված: Ասել է, թե 59 կազմակերպություն շահույթ չէր ունեցել: Հետևաբար շահութահարկ չէր մուծել: 2019թ․ ցանկում շահութահարկ չմուծած կազմակերպությունների համապատասխան տողում գծիկի փոխարեն 0 է դրվել: Կարծում եմ՝ այդպես ավելի անկեղծ է:

Ավելացնենք, որ անցած տարի շահութահարկ չմուծած կազմակերպությունների քանակը ավելացել է 1-ով` 60 կազմակերպություն: Մեկ տարօրինակ փաստ ևս՝ 2018-ի ցանկում շահույթ չունեցած, հետևաբար շահութահարկ չմուծած ամենախոշոր հարկատուն 57-րդ տեղում գտնվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն էր: Իսկ այս տարվա ցանկում նման կազմակերպությունն աննախադեպության աստիճանի անսպասելի էր:

Ահա այսպիսին է 1000 խոշոր հարկատուների ցանկի պատկերը՝ շահութահարկի «տեսանկյունից»: Ցանկ, որ արժանի է լուրջ վերլուծությունների:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>