Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փաշինյանի հարձակումները ՍԴ-ի վրա հիմքեր են տալիս սկսելու նրան իշխանությունից հեռացման գործընթացը. Ինչո՞ւ

Արմեն Գևորգյանի  մարտի 1-ի մեղադրական հիմքում ընկած է ընդամենը Վիկիլիքսի այն տեղակությունը, որ իբր Արմեն Գևորգյանը հարցրել է ՍԴ դատավորի անդամին, թե ինչ է նա մտածում 2008 թ.-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի՝  այդ հարցումը համարվում է «ճնշում ՍԴ դատավորի վրա»: Եվ այս դրվագը համարվում է 2008 թ-ին, իբր «Սահմանադրական կարգի տապալման տարրերից մեկը»: Իսկ հիմա փորձենք այս ամենը համեմատել այն գործողությունների հետ, որոնք իրականացվում է Փաշինյանի կողմից ներկայիս ՍԴ-ի դեմ: Համեմատության եզր անգամ չկա: Քանզի այն ինչ որ կատարվում է այսօր դասական պետական հեղաշրջման փորձ է, որն իրականացվում է բոլորի  առջև: Քանզի իշխանության մի թևը ուզում է վերացնել իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին, և նրանց տեղը համալրել իր դրածոներով: Սա Սահմանադրական կարգի տապալման ամենադասական ձևն է, որն այսօր փորձում է ՍԴ-ի դեմ իրականացնել  և Փաշինյանը,  և նրա շրջապատը: Իրենց այդ քայլերով Փաշինյանը,  և նրա շրջապատը հայտնվում են օրենքից և սահմանադրական կարգից դուրս՝  անկախ նրանից,  թե իրենք լեգիտիմ են ձևավորվել որպես իշխանություն, թե ոչ:

Սակայն, քանի որ խոսք գնաց լեգիտիմության մասին, ապա հատուկ պետք է կանգ առնել  այս դրույթի վրա, քանզի Փաշինյանն ամենաշատը հղում է անում հենց այս կետի վրա:

Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է,  և ուրեմն լեգիտիմ է նրա հեռացման պահանջը, սակայն  իր բնույթով հակապետական պահանջ է. Ինչու՞

Դիցուք  Հրայր Թովմասյանը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, կամ գուցե նույնիսկ այսօր նա իր   հայացքներով  հարում է այդ ուժին: Եթե Փաշինյանի հիմնավորումը համարենք հասկանալի, ապա կստացվի, որ Փաշինյանից հետո հաջորդ իշխանությունը իրավունք կունենա  հեռացնել արդեն Փաշինյանի կողմից նշանակված ՍԴ-ի անդամներին, նույն այն հիմնավորմամբ, որ այսօր Փաշինյանն է ներկայացնում ներկայիս ՍԴ-ի անդամների հանդեպ: Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանում կդրվի մի ավանդույթ, որ օրենսդիր և գործադիր իշխանության փոխվելու հետ միասին  պետք է փոփոխվեն նաև ՍԴ և մնացած բոլոր դատավորները նույնպես:

Այսինքն, եթե Փաշինյանին հաջողվի այս խնդիրը լուծել, ապա նա փաստացի կվերացնի երկրում դատական իշխասնության  անկախությունն արդեն բացահայտ ձևով: Իսկ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ իշխանության երեք ճյուղերն անկախ են իրարից և մեկը մյուսին չի կարող վերացնել:

Եթե այս ամենը կատարվեր ցանկացած այլ երկրում, ապա այդ երկրի ղեկավարը վաղուց արդեն հեռացված կլիներ իշխանությունից, և նրա հանդեպ մեղադրանք կառաջադրվեր  «Սահմանադրական կարգի տապալման»  մասով: Օրինակ՝ Թրամփը նույնպես լեգիտիմ է ընտրված, սակայն նրան իմպիչմենտ է հայտարարված միայն այն բանի համար, որ «խոչընդոտել է Ուկրայինային օգնության տրամադրումը՝  իր անձնական շահերից ելնելով...»:  Եթե Փաշինյանի գործողությունները լինեին ԱՄՆ-ում, ապա նրան  անմիջապես կկանգնեցնեին դատարանի առջև, քրեական բազմաթիվ մեղադրանքներով:

Այն ինչ որ կատարվում է Հայաստանում աննախադեպ է և ամոթ: Ավելին՝  նմանօրինակ գործողությունները հանդուրժելն  իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Որոշ ժամանակ անց, մենք ազգովի ամաչելու ենք, որ այս ամենը հանդուրժել ենք: Քանզի այս աստիճանի գավառական, պրիմիտիվ հանրությունը իրավունք չունի այս տարածաշրջանում ամբիցիոզ խնդիրներ դնել: Այսպիսի ցածր քաղաքական մշակույթ ունեցող ժողովուրդն ընդանրապես իրավունք չունի միջազգային ասպարեզներում խոսել օրենքից, արդարությունից և այլ կատեգորիաներից:

Ինչո՞ ւ ենք զարմանում, որ 1915-ին մեզ բոլորը լքեցին: Ամոթ չէ՞ այս աստիճանի պարզունակ լինել և ազգովի դառնալ մեկ մարդու  գավառական կապրիզների զոհը:

Այս մասին մենք բոլորս պիտի մտածենք և հասկանանք, որ աշխարով մեկ խայտառակվելուց մեզ ընդամենը մի քայլ է մնացել: Եվ այստեղ Հրայր Թովմասյանի անձը երկրորդական, նույնիսկ երրորդական դեր է կատարում: Եթե ծիծաղելի   այս իրավիճակը երկրում կտրուկ չփոխվի, ապա կստացվի, որ 2500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չկարողացավ ազատվել մեկ մարդու կապրիզները սպասարկելու գործողություններից: Ինչը կլինի հայ ժողովուրդի վերջնական խայտարակությունը միջազգային ասպարեզում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>