Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Մսավաճառների բողոքի ցույցը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտը լիովին մահացած է

Արդեն չորրորդ օրն է, ինչ մսավաճառները բողոքում են կառավարության որոշման դեմ` մսի մորթը բացառապես հատուկ սպանդանոցներում կազմակերպելու համար: Գյուղացիների բողոքի իմաստը հասկանալի է: Սպանդանոցները նրանց համար ավելորդ ծախս են առաջացնելու, բացի այդ, մի շարք տեխնիկական խնդիրներ են առաջանալու իրենց համար այս բիզնեսում: Հատուկ նշենք, որ այս բիզնես կոչվածում գյուղացիները բառից բուն իմաստով իրենց գոյության խնդիրն են լուծում: Գոնե հանրությանը հայտնի չէ, որ գյուղացիների կյանքի որակը ավելի բարձր է, քան քաղաքում ապրողներինը: Ավելին, գյուղացու աշխատանքն ավելի ծանր է և չգնահատված: Վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրում գյուղատնտեսությունն այդպես էլ արագ զարգացող ոլորտ չդարձավ: Կոոպերացիայի ցածր մակարդակը, գյուղական արտադրանքի ոչ մրցակցային լինելը լուրջ խնդիր են երկրի համար: Զարգացած երկրներում գյուղացիներն ունեն բարձր որակի դոտացիոն աջակցություն պետության կողմից: Աշխարհում առանց պետության լուրջ աջակցության գյուղարտադրություն գոյություն չունի: Անցումային երկրներում և մասնավորապես Հայաստանում պետությունը լուրջ ռեսուրներ չունի գյուղացուն աջակցելու համար: Մեզ մոտ նույնիսկ համակարգային լուրջ փոփոխություն չի կատարվել, որպեսզի տարրական կոոպերացիայի աստիճանը բարձրանա: Արդյունքում, մեր գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարյան վիճակում: Հասկանալի պատճառով, եթե չես կարող օգնել, ապա պիտի գոնե չխանգարես նրանց, ովքեր իրենց գոյությունն են փորձում պահպանել: Եվ դա վերաբերվում է գյուղատնտեսության բոլոր ճյուղերին:

Ինչ վերաբերվում է իշխանությունների որոշմանը` «քաղաքակիրթ» դարձնել անասունների սպանդը, ապա գաղափարը լավն է, սակայն իրագործման եղանակը` խայտառակ:

Սակայն այս ամենի մեջ ինձ անհանգստացնում է մեկ այլ խնդիր:

Իսկ որտե՞ղ  են մեր մյուս քաղաքական ուժերը, կուսակցությունները, որոնք առավոտից երեկո, խոսում են զանազան խնդիրների մասին:

Երկրում գործում է ավելի քան 70 կուսակցություն, սակայն  մսավաճառների բողոքի թեմային ոչ ոք չանդրադարձավ: Մինջդեռ, ֆորմալ տեսանկյունից մեր կուսակցությունները պետք է ներկայացնեն հանրության կամ գոնե նրա մի մասի շահը:

Իսկ այս բողոքի պատմությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրականում ոչ մի իրական կուսակցություն էլ չի գործում:  Երկրում գոյություն ունի, այսպես կոչված «երևանյան բանբասանքային դասակարգ», որն ըստ ճաշակի և շահերի բաժանված է մի քանի թայֆաների, իսկ դրանց անունները «կուսակցություններ»են:

Իսկ հետո զարմանում են, թե ինչո՞ւ ժողովուրդն իրենց չի վստահում, այլ ստիպված սկսում է ապավինել  առանձին գործիչներին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>