Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Նվազագույն աշխատավարձի համեստ հմայքը

Տնտեսական տարին բավական տարօրինակ սկսվեց: Տնտեսական վիճակագրություն-տեղեկատվության տեսանկյունից տարօրինակ: Խոսքը միայն վարչապետի հապշտապ հրապարակվող ու հետագայում սրբագրվող թվերի մասին չէ: Տնտեսական համաշխարհային լրատվության մեջ կար մի լուր, որ կարծես՝ պիտի մեր իշխանությունների քիմքին վայել գար: Բայց նրանք լռում են: Մինչդեռ խոսքը նոր իշխանությունների 2019թ․ «ամենապոպուլյար ու ամենաարդյունավետ» քայլի մասին է: 2019-ին որոշվեց այս տարվա շեմին բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Պարզվում է՝ այդ նույն մտահոգությունն ունեցել են 50-ից ավելի երկրների ղեկավարներ:

Այս տարվա սկզբում հայտարարվեց, որ նվազագույն աշխատավարձի աճի տեմպով մեր երկիրը առաջատարների ցանկում է: Բայց մեր իշխանությունները չեն շտապում հպարտանալ այդ փաստով: Նվազագույն աշխատավարձի աճի տեմպով 2019թ․ առաջինը Նիգերիան է: Այս երկրում աճը կազմել է մոտ 65 տոկոս: Աճը նվազագույն աշխատավարձն ընդամենը 74 դոլար է դարձրել: Հետևաբար նման արդյունքի հետ համեմատվելը պիտի, որ պակաս պատվաբեր ընկալվեր: Աճի երկրորդ տեմպը Արգենտինայինն է` 37 տոկոսը գերազանցող աճը աշխատավարձի բացարձակ թիվը 253 դոլար է դարձրել: Բայց չորրորդ տեմպն արդեն այլ երկրի ցուցանիշ է: Սաուդյան Արաբիան աճ է գրանցել 37 տոկոսի չափով: Իսկ դրա արդյունքում նվազագույն աշխատավարձն այս երկրում դարձել է մոտ 1070 դոլար: Ուստի կարող է թվալ, որ այս պատճառով մեր իշխանությունները համեստորեն չազդարարեցին, որ Հայաստանը նվազագույն աշխատավարձի աճի տեմպով 5-րդն է:

Մեր նվազագույնի 25.2 տոկոսանոց աճը հանգեցրեց աշխատավարձի մոտ 141 դոլարին համարժեք գումարի: Իսկապես դժվար, համարյա անլուծելի խնդիր կլիներ կարդալ 4-րդ` հազար դոլարը գերազանցող ցուցանիշի մասին ու հպարտանալ, որ դու 5-րդն ես ընդամենը 141 դոլարով:

Մի կողմ թողնենք, որ նվազագույն աշխատավարձը տնտեսության գնահատման լուրջ չափանիշ չէ: Դրանում բարդ չէ համոզվելը: Թեկուզ ամենաբարձր նվազագույն աշխատավարձ ունեցող երկրների առաջին եռյակին ծանոթանալով: Դրանց տնտեսական առաջատար համարելը ճաշակի հարց է: Ամենաբարձր նվազագույնը Լյուքսենբուրգինն է` մոտ 1981 դոլար: Ապա Ավստրալիայինը 1923 դոլար: Երրորդն Իսլանդիան է` մոտ 1800 դոլարի ցուցանիշով: Իսկ նվազագույն աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպ ունեցող երկրների մեզ հաջորդող ցանկում կան Բելառուսը (13.6 տոկոս), Ուկրաինան (13.2 տոկոս), Թուրքմենստանը (10.1 տոկոս), Ուզբեկստանը (10 տոկոս), Ռուսաստանը (7.5 տոկոս): Աճի ամենացածր տեմպը` 1.1 տոկոս, գրանցել է Ղազախստանը, ուր նվազագույն աշխատավարձը մոտ 113 դոլար է:

Ասել է, թե աճի տեմպի ցուցակում մենք գերազանցել ենք Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Բելգիային, Գերմանիային ու Ֆրանսիային: Այս երկրները հենց նշված կարգով էլ հաջորդում են մեզ: Գուցե աճի տեմպով չհպարտանալու պատճառն այն է, որ մեր նվազագույնն ամենևին էլ համադրելի չէ այդ երկրների ցուցանիշների հետ: Չնայած, որ առավել հավանական մեկ վարկած էլ կա:

Հիմա մեր իշխանությունների «սիրելի» զբաղմունքը Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատվելն է: Իսկ այս հարցում էական խոչընդոտ կա: Նախ` վրաց վիճակագրությունը նվազագույնի հաշվարկ չի կատարում: Այս երկրում իշխանություններին ու վիճակագիրներին աշխատավարձի չափը հետաքրքրում է ըստ մասնագիտական ու տնտեսական ոլորտների: Իսկ Ադրբեջանի պարագան մի փոքր ավելի «նուրբ է»: Վայել չէ հպարտանալ հաշվարկի մի համակարգով, ուր այդ երկրի տնտեսությունն ավելի «մեծ» ցուցանիշներ ունի: Եթե նկատել եք, հոդվածի սկզբում բաց էր թողնված աճի երրորդ տեմպն ունեցող երկրի անունը: Հենց մեր այս հարևանն է աճի տեմպով երրորդը՝ 37.7 տոկոս: Բայց եկեք մխիթարվենք այն փաստով, որ նվազագույն աշխատավարձի դոլարային համարժեքը համարյա նույնն է: Հատկապես, որ Ադրբեջանի պաշտոնական լրատվությունը ջանք չի խնայում տնտեսության համար ոչ առաջնային այս ոլորտում իր գրանցած հաջողության համար:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>