Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Պաշտոնական ու ոչ քաղաքական վիճակագրություն, նվազել է նաև երկրի մշտական բնակչության թվաքանակը

Տոներից հետո տնտեսական վիճակագրությունը դարձել է մոդային թեմա: Իշխանությունները վիճակագրական տվյալներ են հայտարարում: Տվյալներ, որոնք կասկածի ու հերքման թեմա են դառնում: Ու հերքման գործին միայն մեր հասարակական դեմքերը չէ, որ ձեռնամուխ են եղել: Այդ գործին հանրահայտ ու պաշտոնավոր վրացիներ են միացել: Լավ է գործազրկության ու նոր ի հայտ եկած աշխատատեղերի թեման առայժմ միջազգային հարթակներում քննարկվում ու չի քննադատվում: Տեսնենք, թե ինչ վիճակ է աշխատուժի շուկայում: 2014թ․ հունվարի 1-ից մեր երկրի աշխատուժի թվաքանակն առաջին անգամ նվազեց 1.4 մլն մարդու ցուցանիշը: 2016թ․ հունվարի 1-ից առ այսօր այն պակաս է նաև 1.3 մլն-ից: Հիմա կարելի է դիտարկել մեր Վիճակագրական կոմիտեի զբաղվածություն և գործազրկություն արձանագրող պաշտոնական թվերը: Նախ արձանագրենք, թե ով է համարվում գործազուրկ: Գործազրկությունն ուսումնասիրող հետազոտության մեջ վիճկոմն արձանագրում է «Գործազուրկ է համարվում 15-75 տարեկան այն անձը, ով հետազոտությանը նախորդող վերջին 4 շաբաթվա ընթացքում միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին՝

  1. չի ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք.

  2. ակտիվորեն փնտրել է աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել է զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարա­րությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով պատրաստ է եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի.

3. պատրաստ է եղել անմիջապես (այսինքն` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում) անցնել աշխատանքի»:

Այս սահմանմանը համահունչ պաշտոնապես արձանագրվել է. որ 2010թ․ սկսած գործազրկությունը նվազել է: Սա զարմանալի չէ, քանի որ նվազել է նաև երկրի մշտական բնակչության թվաքանակը: Գործազրկության ցուցանիշի տատանումը կարելի է տեսնել Ա գծապատկերից:

Գործազրկության տվյալից զատ վիճակագրությունը հաշվարկում է նաև գործազրկության մակարդակը: Տնտեսագիտությունը տալիս է այս հասկացության հետևյալ սահմանումը՝ «Գործազրկության մակարդակը գործա­զուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում»: Բ գծապատկերում կարելի է տեսնել գործազրկության մակարդակի տատանումը 2009թ․ սկսած: Ակհայտ է, որ երկու տարի անկում գրանցելուց հետո գործազրկության մակարդակը կրկին սկսել է աճել: (Տես` https://www.armstat.am/file/article/trud_2019_6.pdf):

Հակառակ պաշտոնական քաղաքական հայտարարությունների՝ պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ներկայացնում: «Նորահայտ» աշխատատեղերի գլխապտույտ, բայց պաշտոնական քանակական աճին հակակշիռ պաշտոնական վիճակագրությունն այլ երևույթներ էլ է արձանագրում: Օրինակ, գործազրկության երկարտաև մակարդակի աճ: Իսկ դա «մեկ տարի և ավելի ժամանակով գործազրկության մեջ գտնվող անձանց տեսակարար կշիռն է գործազուրկների ընդհանուր թվաքանակում»: Արդեն առիթ եղել է ներկայացնելու, որ տարեսկզբի դրությամբ 2017թ․ աշխատանք գտնող գործազուրկն այն փնտրել էր 26․9 ամիս: 2018թ․ համար այդ տվյալը եղել է 30.8 ամիս: Իսկ 2019-ին աշխատանք գտնելու համար գործազուրկը միջին հաշվով այն փնտրել է 33.7 ամիս:

Նոր աշխատատեղերի մասին հաշվետվությունների ու առատ-առատ խոստումների պարագային աշխատանք փնտրելու միջին տևողությունը շարունակում է աճել: Աճել շատ ավելի առաջանցիկ տեմպով, քան իրական աշխատատեղերի թվաքանակը: Ի տարբերություն պաշտոնական հայտարարություևնների՝ պաշտոնական վիճակագրությունը շատ բան գիտի գործազրկության մասին: Նույնիսկ այն, թե որ ամիսներին է արձանագրվում ամենաբարձր թվաքանակները, տարիքային ու կրթական ցենզի որ խմբերն են առավել չպահանջված աշխատանքային շուկայում: Ուստի այստեղ բավական դժվար է իրական պատկեր թաքցնելը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Ա գծապատկեր Գործազրկության թվաքանակը տարվա հունվարի 1-ի դրությամբ (հազար մարդ)

 

Բ գծապատկերր. Գործազրկության մակարդակը տարվա հունվարի 1-ի դրությամբ (տոկոս)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>