ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ընտանիքի անդամներին քաղաքական պայքարի մեջ նետելը պատիվ չի բերում երկրի ղեկավարին. Գեղամ Նազարյան

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

-Պարոն Նազարյան, տարին սկսվեց ատելության նոր չափաբաժնի ավելացմամբ: Փաստորեն, ոչ թե քայլեր արվեցին անհադուրժողականության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, այլ հակառակը՝ ֆեյքային պայքարը կարծես ավելի է ակտիվանում։ Ո՞րն է պատճառը Ձեր կարծիքով։

-Ցավոք, դիտարկումը ճիշտ է: Տպավորություն է, որ կառավարող ուժը անհանգիստ է եւ լուրջ մտահոգություններ ունի: Այս մասին է վկայում ոչ միայն ֆեյքերի ակտիվացումը, այլ լրատվամիջոցների ղեկավարների, հայտնի լրագրողների, անգամ պատգամավորների ֆեյսբուքյան էջերի, էլեկտրոնային փոստերի կոտրելու փաստերը: Իսկ հայհոյանքների եւ անեծքների ավելացումը ոչ միայն վկայում է իշխանությունների թուլության, այլ նաեւ այն մասին, որ իրենք մտադիր չեն հրաժարվել իրենց գործելաոճից, ինչը սակայն, կառավարող ուժին, բացի վնասից ոչինչ չի կարող տալ: Վատն այն է, որ այս մթնոլորտն անչափ բացասական ազդեցություն է ունենում նաեւ երկրի, ինչպես նաեւ հասարակության վրա: Այս մթնոլորտի հաղթահարումը հետո շատ ջանքեր եւ ժամանակ կպահանջի:

-Փաշինյան-Վանեցյան հակամարտության շուրջ խոսենք: Այն եւս վկայում է առկա ատելության մթնոլորտի մասին: Մասնավորապես, վարչապետի ընտանիքին պատկանող թերթում հայտնի հոդվածն ի՞նչ նպատակ էր հետապնդում իրականում, արդյո՞ք փորձ է արվում հանրության շրջանում որոշակի կարծիք ստեղծել ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ եւ արդյո՞ք այսկերպ վարչապետը փորձում է ինչ-որ բանի առաջն առնել՝ նախահարձակ լինելով։

-Իհարկե, Վանեցյանին վարկաբեկելու արշավը առկա ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի վկայություններից մեկն է: Իսկ թե հոդվածն ինչ նպատակ էր հետապնդում կարող են ասել բացառապես դրա պատվիրատուները, իսկ մեզ մնում է արձանագրել, որ երկրին չափից ավելի ցածր մակարդակի խաղի կանոններ են ուզում թելադրել, դրանից բխող ամենածանր հետեւանքով: Ավելի քան ակնհայտ է, որ հրապարակումն արվել է Հայաստանում ամենահայտնի աշխատասենյակում: Ակնհայտ փորձ է արվում Վանեցյանին հեղինակազրկել, բայց նույնիսկ մրցակցի դեմ քաղաքական դաշտում այս ձեւով եւ այս եղանակով չեն պայքարում: Ընտանիքի անդամներին քաղաքական պայքարի մեջ նետելը, փորձ անել հակառակ կողմի ընտանիքի անդամներին ներքաշել այս «կենցաղային խոսակցության» մեջ պատիվ չի բերում երկրի ղեկավարին: Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում երբեւիցե որեւէ ղեկավարի, որեւէ ընդդիմադիր առաջնորդի մտքով անգամ չի անցել ընտանիքի անդամներին ներքաշել կեղտոտ եւ զզվելի խաղի մեջ: Հիմա փորձ է արվում ջարդել Հայաստանում ընդունված լավ ավանդույթներից մեկը: Ի պատիվ Վանեցյանի եւ նրա ընտանիքի անդամների, նրանք չներքաշվեցին այս կեղտոտ խաղի մեջ: Ինչ վերաբերում է նրան, որ այս կերպ վերչապետը փորձ է անում ինչ-որ բանի առաջն առնել, ապա այսպես, այս խաղի կանոնով, հայաստանյան իրականության համար այս խորթ հնարքներով չի կարելի անել:

-Հաշվի առնելով Վանեցյանի զբաղեցրած նախկին պաշտոնը, ի՞նչ տեղեկությունների մասին կարող է խոսք գնալ, որի հնարավոր տարածումը կամ դրա ազդեցությունը այսկերպ է փորձ արվում կանխել եւ ուշագրավ է, որ հոդվածում խոսվում էր վարչապետի հոգեբանական վիճակի մասին, տպավորություն է, որ իրենք են շրջանառության մեջ դնում կամ ակտիվացնում այդ հարցը:

-Վանեցյանը ժամանակին իր հարցազրույցում մի շարք հարցերի չպատասխանելով՝ ավելին ասաց, քան կարող էր ասել երկար նախադասություններով: Այն, որ կառավարող ուժը անհանգստություններ ունի, այն որ խնդիրներ ունի ակնհայտ է, բայց եկեք հասկանանք, որ Արարատ Միրզոյանի բնորոշմամբ այս «կենցաղային խոսակցությունը» բոլորովին էլ կենցաղային չէ, այլ շատ խորը եւ լուրջ արմատներ ունի, եւ որ ամենակարեւորն է, վկայում է երկրի կառավարման արվեստին չտիրապետելու մասին, վկայում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին: Վերջապես կենցաղայինը հենց այս իշխանությունն է, որն իրեն թույլ է տալիս ծննդատներ փակել, բայց միաժամանակ կես միլիոն դոլարանոց աննպատակ եւ ոչինչ չտվող ուղեւորության մեկնել մեր՝ հարկատուներիս հաշվին կամ Ամանորյա տոներին մոտ մեկ միլիոն դոլարը նետել ջուրը: Իսկ որ ամենակարեւորն է, գործող իշխանությունը ակնհայտ նպատակ ունի երկրում 1937-ի մթնոլորտն ու բարքերը հաստատել, իրավապահ համակարգը վերածել քաղաքական հակառակորդներին ճնշելու եւ վնասազերծելու, ահաբեկելու գործիքի: Այսօր թիրախում Ռոբերտ Քոչարյանն է, Հրայր Թովմասյանը, Արթուր Վանեցյանը, մյուսները, վաղը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Հետո, եթե այս մեխանիզմը գործի գցվի իրենց հակառակորդների հետ այսպես են վարվելու երկրի երկրորդ , երրորդ դեմքերը: Այսպես Հայաստանը վերածվելու է Սոմալիի, որտեղ շատերն իրենց տեղային իշխանիկներ են զգում եւ տասնամյակներ շարունակ զբաղված են միմյանց ոչնչացնելով: Այս իրավիճակում քաղաքական առողջ ուժերը պետք է ամեն ինչ անեն երկրի սոմալիացումը կանխելու, նոր 1937 թվականի վերադարձ թույլ չտալու համար: Հայաստանը ոչ սոմալիացմանը, ոչ էլ նոր 37-ի չի դիմանա: Մենք նման ռեսուրսներ չունենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>