Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Թվեր կռվեցնելու արվեստը

Տնտեսական ամենահրատապ ու «ամենասպառվող» թեման դարձավ մեր տարածաշրջանի մակրոտնտեսական թվերը «կռվեցնելը»։ Այդ ու նաև այն պատճառով, որ խափանումներ կան վիճկոմիտեի պաշտոնական կայքում, տուրք տանք մոդային։ Տուրք տանք ու համեմատենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բյուջեները։ Համեմատենք հիմնականում սոցիալական հարցերի տեսանկյունից։ Որովհետև բոլոր երկրներում առաջնահերթ են համարում այդ ոլորտը և միանման խոստանում են ավելացնել ոլորտի ծախսերը, կենսաթոշակները և այլն։

Բնականաբար, ամենամեծ բյուջեն Ադրբեջանինն է։ Բայց տնտեսության մեկ՝ տվյալ պարագային նավթարդյունաբերության ոլորտի տնտեսությունները լուրջ չեն ընկալվում։ Դասական տնտեսագիտության տեսանկյունից, իհարկե։ Մոտ 25․6 մլրդ դոլար բյուջե ու 50․8 մլրդ ՀՆԱ-ով հպարտացող երկրում պաշտոնապես ընդունվում է, որ ՀՆԱ-ի մոտ 55 տոկոսն ապահովվում է նավթարդյունաբերության հաշվին։ Նավթարդյունաբերությունն ապահովում է բյուջեի մուտքերի 40 տոկոսը։ 2020թ․ համար այս երկրի տնտեսությունը բյուջեի մասին օրենքով 3 տոկոսանոց աճ է պլանավորում։ Այդ նպատակին հասնելու համար ենթադրվում է, որ նավթի ոլորտը 40-ի փոխարեն կապահովի մուտքերի 44 տոկոսը։ Ադրբեջանում, մեր ու Վրաստանի համեմատ, բարձ է կենսաթոշակը։ Միջին թիվ հրապարակվում է 140 դոլարի չափ գումար։ Հայտարարելով, որ անցած տարի մոտ 600 մլն-ից ավելի հարկեր են հավաքագրել՝ իշխանությունները խոստացել են այս տարի կենսաթոշակներն ավելացնել 15 տոկոսով։ Եթե խոստումն իրականացվի, այս երկրում միջին կենսաթոշակը կկազմի մոտ 161 դոլարի չափ գումար։ Այն, որ հարևան երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը զիջում է զարգացած երկրներին, նկատելի է նաև բյուջեի ծախսերի ուղղությունից։ Սոցիալական ու առողջապահության ոլորտի ծախսերը կազմում են ընդհանուրի 39․5 տոկոսը։

Վրաստանում այս թիվն ավելի համեստ է՝ ընդհանուր ծախսերի մոտ 30․2 տոկոսը։ Ճիշտ այնպես, ինչպես համեստ է պետբյուջեի ընդհանուր ծավալը՝ 5․004 մլրդ դոլար։ Վրաց իշխանություններն էլ բյուջեն ընդունելիս լուրջ խոստումներ են տվել թոշակառուներին։ Տարածաշրջանի երկրների համեմատ կենսաթոշակներն այստեղ ամենացածրն են։ Միջին կենսաթոշակը մոտ 69 դոլար է։ Սակայն այս տարվա հունվարի 1-ից իշխանությունները խոստացել են թոշակներն ավելացնել 7 դոլարի չափով։ Խոստացել են նաև, որ երկրորդ կիսամյակից կլինի նոր ավելացում՝ 10․5 դոլարի չափով։ Հետաքրքիր է, որ վրաց իշխանությունները կենսաթոշակի հավելումը տոկոսով չեն հայտարարում, ինչպես մեր ու ադրբեջանական իշխանությունները։ Վրաստանում հունվարի 1-ից խոստացել են ավելացնել 20 լարիով, իսկ հուլիսի 1-ից 30 լարիով։ Այսինքն բարդ հաշվարկների ու տարաձայնությունների պատճառ չեն թողել։ Հետևաբար տարեվերջին միջին կենսաթոշակը կկազմի մոտ 86,4 դոլարի չափ գումար։ Կկազմի՝ մնալով ամենափոքրը տարածաշրջանի երեք երկրների մեջ։

Մեր պարագային իշխանությունները նույնպես կարևորել են սոցիալական ու առողջապահության ոլորտները։ Կարևորել և 2020-ի 5․004 մլրդ դոլարանոց բյուջեի ընդհանուր ծախսերի 33․1 տոկոսը նախատեսել են հատկացնել այդ ուղղություններով (26.4 տոկոս սոցիալական և 6․7 տոկոս առողջապահության ոլորտներին)։ Նման ցուցանիշ ունենալու համար խոստացել են կենսաթոշակները բարձրացնել 10 տոկոսի չափով։ Իրականում ժամանակ է պետք հասկանալու համար, թե ճշգրիտ ինչպես պետք է հաշվարկել ավելացումը։ Տարիներ շարունակ մեր երկիրն ունենալով ֆիզիկական ծավալներով (ու մեկ շնչի հաշվով) ամենափոքր տնտեսությունը, վճարում էր չափով երկրորդ կենսաթոշակը։ Այն վերջին տարիներին միջինում կազմում էր մոտ 40․6 հազար դրամ։ Համեմատելու համար կարելի է ասել՝ մոտ 85 դոլար, որ պիտի դառնա մոտ 93․3 դոլար։ Այսինքն իր չափով կրկին մնալու է երկրորդը տարածաշրջանում։ Ինչն, իհարկե, բավարար հիմք չէ մեզ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային վագր հայտարարելու համար։ Թեկուզ տնտեսական իմաստով։ Ախր խոսքը շատ փոքր թվերի մասին է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>