Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Աշխատատեղերի պաշտոնական հաշվարկ

Տոնական ընդմիջումից հետո վերադառնանք տնտեսության վերլուծությանը։ Հատկապես, որ այս օրերին մեր տնտեսության մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։

Պաշտոնապես հրապարակվող ու հետո պաշտոնապես հերքվող տեղեկություններին շատերն են անդրադառնում։ Մենք այլ թեմա դիտարկենք։ Հատկապես, որ հետաքրքիր զուգատիպությամբ մեր վիճակագրական կոմիտեն տարեվերջին հրապարակեց «Աշխատանքի շուկան Հայաստանում․ 2019» հաշվետվությունը։

Զուգատիպությունն այն է, որ վարչապետի ամանորյա ուղերձի մեկ պարբերություն հենց այս թեմային էր նվիրված։ Ուղերձում ասվում է․ «2018թ․ մայիսից ի վեր ի հայտ է եկել շուրջ 84 հազար նոր աշխատատեղ»։ Նախ նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը մոտ մեկ տարվա կտրվածքով է հաջողում ամփոփել աշխատանքի շուկայի տեղեկատվությունը։ Վերը նշված հաշվետվության վերնագրում «2019» նշումը բառացիորեն պետք է հասկանալ «2019թ հունվարի 1-ի դրությամբ», որովհետև այստեղ ամփոփված են 2018-ի տվյալները։

Առաջինը ներկայացնենք մեր աշխատուժի բացարձակ թվաքանակը՝ 1 մլն 293․3 հազար մարդ։ Աշխատուժի թվաքանակում գումարվում են զբաղվողների ու գործազուրկների քանակը։ Պաշտոնական վիճակագրությունը ունի աշխատուժի մասնակցության մակարդակի հաշվարկ։ Այն ներկայացնում է, թե աշխատուժի քանի տոկոսն է զբաղված։ 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ զբաղված է 58․9 տոկոսը։ Զբաղվածության ամենացածր մակարդակն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 48․6 տոկոս։ Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում զբաղվածության ցուցանիշը հանրապետական միջինից ցածր է։ Հետևաբար բարձր են միայն մայրաքաղաքի և Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ցուցանիշները։

Ըստ այս հաշվետվության՝ մեր երկրում գործազուրկ է հայտարարվում 245․4 հազար մարդ։ Սակայն այս ցուցանիշից զատ պաշտոնական վիճակագրությունը մեկ այլ տերմին էլ է կիրառում։ Կիրառում է, հավանաբար, տխուր պատկերը մեղմելու «ազնիվ» ձգտումով։ Խոսքը «պաշտոնապես գրանցված գործազուրկ» տերմինի մասին է։ Այդպիսին համարվում է այն անձինք, ովքեր աշխատանք փնտրելուց զատ գրանցվել են զբաղվածության պետական ծառայությունում։ Ա գծապատկերից ակնհայտ է, որ այդպիսի գործազուրկների քանակը 2018-ին ամենևին էլ պատմականորեն ամենացածրը չէ։ Հետևաբար այս տվյալները միանշանակ տնտեսագիտական վերլուծությունից զատ կարող են նաև տարբեր ընկալումներ ունենալ։

Գործազրկության պատկերը նկարագրելիս վիճակագրությունը բազմաթիվ մասնագիտական տվյալներ էլ է ներկայացնում։ Մասնագիտական ու մանրամասնող տվյալներ, որոնք կարող են օգնել պատկերն ամբողջական ու չաղճատված տեսնել։ Պաշտոնական գործազրկության կրճատման մասին տվյալների կողքին, օրինակ, հրապարակվում է «գործազրկության միջին տևողությունը» ներկայացնող ցուցանիշը։ Գործազրկության կրճատման հետ ամենևին էլ համահունչ չէ այն, որ մեր երկրում աճում է այդ երևույթի միջին տևողությունը։ Բ գծապատկերում այդ փաստն ակնհայտ է։

Եթե 2016թ․ տվյալներով աշխատանք գտնողը այն փնտրել է 26․9 ամիս, ապա 2017-ին՝ 30․8 ամիս։ Իսկ 2018-ին տվյալներով գործազուրկը աշխատանք գտնելու համար ստիպված է եղել միջինը 33․7 ամիս փնտրել։ Այս փաստն ակնհայտ հակասության մեջ է գործազրկության կրճատման պաշտոնական տվյալների հետ։ Ի վերջո, վիճակագրությունը շատ բազմաշերտ է։ Հետևաբար այստեղ հետքերը թաքցնելը համարյա անհնար է։

Սրանից զատ 2018-ից փոխվել է գործազրկության հաշվառման մեթոդաբանությունը։ Հարկ է, օրինակ, ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հիմա պաշտոնապես ոչ գործազուրկ՝ այսինքն «զբաղված են համարվում այն անձինք, ովքեր շաբաթական գոնե 1 ժամ վարձու կամ ոչ վարձու աշխատանք են կատարում»։ Ասեք, որ լուրջ մեթոդաբանական նվաճում է՝ զբաղված համարել մարդուն, ով շաբաթական մեկ ժամյա զբաղմունք է գտել։ Զբաղմունք, որի համար վարձ չի էլ ստանում։

Մնում է ավելացնել, որ մեր երկրում զբաղվածների 25 տոկոսից մի փոքր ավելին պետական աշխատատեղերով է «ապահովված», իսկ 75 տոկոսից մի փոքր պակասը՝ ոչ պետական։

Վարչապետը ամանորյա ուղերձում նաև նշեց․ «Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան»։ Զբաղվածության մասին մեջբերված պաշտոնական բացատրության մեջբերումից հետո նշված «հազարավոր թափուր աշխատատեղերի» մասին ցանկացած արտահայտություն ծաղր կընկալվի։ Ուստի թեման ներկայացնենք հաջորդիվ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>