Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հնարավոր թանկացումներ. պաշտոնական ու փորձագիտական տարբեր սպասումներ

Տարեվերջի տնտեսական ամենատիպական բնութագիրը կարելի է համարել սպասումը: 2014թ. մայիսին ԵԱՏՄ անդամակցության պահից հայտնի էր, որ Հայաստանն ունենալու է անցումային ժամանակահատված: Այն տևելու է հինգ տարի:

Փաստորեն, միացյալ մաքսային սակագները մեր համար գործելու են 2020թ․ հունվարի 1-ից: Անցնող հինգ տարիների ընթացքում մեր հին ու գործող իշխանությունները պիտի մեր տնտեսությունը պատրաստեին այդ անցմանը:

Հունվարի 1-ից փոխվելու է մոտ 900 ապրանքատեսակի մաքսային դրույք: Այդ ապրանքներից 293-ը տրանսպորտային միջոցներ են: Հատկապես 7 տարվա «հնության» տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի փոփոխության մասին ամենաշատն է խոսվել: Ու այդ հարցում արդեն որոշակի պատկերացումներ կան:

Փորձագիտական հասարակությունն ավելի շատ քննարկում է մնացած ապրանքատեսակների հնարավոր գնաճը: Խոսքն այս պարագային սննդամթերքի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների հնարավոր գնաճի մասին է: Մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունը փորձեց պարզաբանել հնարավոր գնաճը: Այդ պահին 2020-ի պետբյուջեի թվերը չկային: Հետևաբար բուն բացատրությունն ինքը հարաբերական էր:

Հիմա հայտնի է, որ 2020-ի բյուջեն ենթադրում է 4 (առավելագույնը 5.5) տոկոսանոց գնաճ: Բազմաթիվ պարենային ապրանքների գծով մաքսատուրքային փոփոխությունը շատ ավելի բարձր տեմպով է աճելու: Հետևաբար փորձագետների մի մասը 2020-ի համար շատ ավելի բարձր գնաճ է կանխատեսում: Հայտնի ապրանքներից ամենաբարձր չափով 2020-ին աճելու է թռչնամսի մաքսատուրքը` 25 տոկոսի չափով: Փորձագետների մի մասը հիմնավորում է, որ 2015-16-ին գրանցված մաքսատուրքի 10 տոկոսանոց աճի, 2017-ի՝ 4 տոկոսանոց աճի, 2019-ի՝ 22 տոկոսանոց աճի պարագային թռչնամսի գնի կտրուկ աճ չարձանագրվեց: Հետևաբար չի արձանագրվի նաև մաքսատուրքի 2020-ի 25 տոկոսանոց աճի պարագային:

Հիշեցնենք, որ մաքսատուրքերն աճում են ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների վրա, այլ այսպես ասած՝ երրորդ երկրների: Երրորդ երկրից ներկրվող խոշոր եղջերավոր անասունի մսի դիմաց գանձվող մաքսատուրքը 2020-ին աճելու է 15 տոկոսով (այս տարվա համար պիտի կիրառված լիներ 12.5 տոկոսանոց ավելացում): Ավելացնենք, որ անցումային այս շրջանում ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ընդհանուր մուտքերից Հայաստանն ամեն տարի իր մասնաբաժինը ստացել է: 2017թ․ բարձրացված մաքսատուրքերից Հայաստանին տրամադրվել է 53.6 մլրդ դրամ: 2018-ին այս գումարը նկատելիորեն աճել է`74.1 մլրդ դրամ: 2019թ․ համար ակնկալվող գումարը պիտի կազմի 89.8 մլրդ դրամ:

Փորձագետների մի մասը կարծում է, որ մաքսատուրքերի ԵԱՏՄ քաղաքականությունն անդամ բոլոր երկրների շահերից չէ, որ բխում է: Նրանց մի մասը պնդում է, որ դրանք հաշվարկված են Ռուսաստանի տնտեսական շահերի առաջնորդությամբ և հիմնականում ՌԴ արտադրողների շահերն են պաշտպանում: Սակայն մաքսատուրքերի աճը միայն ՌԴ-ում արտադրվող ապրանքատեսակներին չէ, որ վերաբերում է: Օրինակ, եկող տարի բրնձի ներկրման մաքսատուրքն աճելու է 3-6 տոկոսով: Բացի այս օրինակից նշվում է, որ երրորդ երկրներից ներկրվող մաքսատուրքի աճի «տակ ընկնող» 700 ապրանքատեսակների նկատելի մասը Հայաստան ներկրվում են հիմնականում հենց ԵԱՏՄ անդամ երկրներից: Այս փաստերը շեշտող փորձագետները, բնականաբար, կարծում են, որ 2020թ․ հնարավոր գնաճը շատ բարձր չի լինելու: Հետևաբար այն տեղավորվելու է բյուջեի մասին օրենքի սահմանած միջանցքում:

Որպես ամենացայտուն օրինակ այս փորձագետները նշում են, որ մեր երկիր ներկրվող ձեթի 90 տոկոսը ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության են: Հետևաբար այս պարագային ներկրման դրույքաչափի բարձրացումը վերաբերելու է մնացած 10 տոկոսանոց չափաբաժնին:

Կարելի է ընդհանրացնել, որ հնարավոր գնաճը թե՛ բացառող, թե՛ «կանխագուշակող» կարծիքները բավարար չափով հիմնավորված են: Ու հավանաբար սա է, որ որոշակի անորոշություն է հաղորդում իրավիճակին: Եթե իշխանությունները անցած ժամանակահատվածում հստակ կատարել են անցումային ժամանակահատվածի պահանջները, ապա հնարավոր գնաճը կտեղավորվի բյուջետային «միջանցքում»: Հակառակ դեպքում գնաճը կարող է «անխնա» լինել: Ժամանակի առումով բան չմնաց: «Կապրենք` կտեսնենք» ժողովրդական ասացվածքի հանգույն:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>