Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ազատ Արշակյանը Հովիկ Աղազարյանին համարում է իշխանության մեջ ներդրված «հակահեղափոխակա՞ն»

Ինչպես հայտնի է, հետհեղափոխական գործընթացների վերաբերյալ  ամենահայտնի քաղաքագիտական բանաձևն այն է, որ «հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին»: Այս բանաձևն աշխատել է բոլոր հեղափոխությունների ժամանակ: Ֆրանսիական հեղափոխականները իրենց  գործընկեր Դանտոնին հռչակեցին «հակահեղափոխական» և դատապարտեցին մահվան:

1917-ի ռուսական հեղափոխությունից հետո, 30-ական թվականներին, որպես «հակահեղափոխական» հռչակվեցին  հին բոլշևիկների մոտ 90 տոկոսը:  Տրոցկու, Բուխարինի և այլ գործիչների հետ միասին նրանք  կամ սպանվեցին, կամ էլ մահվան դատապարտվեցին:

Մեր ժամանակներում, վրացական «վարդերի» հեղափոխությունից հետո, Ժվանիային սպանեցին, իսկ Բուրջանաձեին հռչակեցին «հակահեղափոխական»:

90-ականներին էլ «հակահեղափոխական» հռչակվեցին՝ սկզբից Վազգեն Մանուկյանը, հետո Աշոտ Մանուչարյանը, հետո Ալբերտ Բաղդասարյանը: Հետո  եկավ Էդվարդ Եգորյանի ու նրա թիմակիցների հերթը: Եվ վերջում «հեղափոխականները» անփառունակ ավարտ ունեցան:

Մերօրյա «հեղափոխականները»  ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդներից: Սկզբում «սև» հռչակվեցին ՀՀԿ-ականները, հետո բոլոր նրանք, ովքեր  չեն աջակցում Փաշինյանին: Քանզի բոլոր հակահեղափոխականների մոտ գործում է հետևյալ բոլշևիկյան սկզբունքը՝ «Ով մեր հետ չէ, նա մեր դեմ է»:

Եվ, ահա, եկել է «հակահեղափոխականների» փնտրտուքն արդեն բուն Փաշինյանի շրջապատում: Եվ զգալով քաղաքական քամու այս ուղղությունը, իշխանությունից դեռ փայ չստացած Ազատ Արշակյանը փորձում է իրեն համար իշխանության մեջ տեղ բացելու համար վհուկների որս սկսել իշխող ուժի մեջ: Նա հիշել է, որ ժամանակին Հովիկ Աղազարյանը եղել էր ՀՅԴ անդամ և փորձում է բարձրաձայնել այն միտքը, որ սույն գործիչը Փաշինյանի մոտ ներդրված «դաշնակցական պարտիզան է»: Նա «հիմնավորում է» իր այս տեսակետը հետևյալ հայտնի եզրույթով, որ «նախկին դաշնակցական չի լինում»: Իսկ եթե այդպես է, ապա Հովիկ Աղազարյանը նույնպես «գաղտնի ձևով կարող է ծառայել ՀՅԴ-ին»:

Իհարկե, Ազատը ոչ մի փաստ չունի նման պնդման համար: Սակայն նա դա հայտարարում է, որպեսզի իր համար իշխանության ճամբարում «նոր տեղ բացի»: Այդպես էին վարվում 1937-ին բոլոր «стукач»-ները, ովքեր հույս ունեին, որ այս մի հեղափոխականին ռեպրեսիայի ենթարկելով, պաշտոնի տեղ կազատվի իրենց համար: Սա բոլոր հեղափոխությունների  գործելաոճն է, քանզի, ինչպես ասում են, «հեղափոխությունները»  նախագծում են իդեալիստները, իրականացնում են պրոգմատիկները, իսկ դրա պտուղներից փորձում են օգտվել տականքները»: Հատուկ նշենք, որ այս օրինաչափությունը բնորոշ է բոլոր հեղափոխություններին, անկախ նրանից, թե որ երկրում է այն իրականացվում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>